Jump to content

Ցինհայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցինհայ
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ԿարգավիճակՉինաստանի պրովինցիա
Մտնում էՉինաստան
ՎարչկենտրոնXining?
Ամենաբարձր կետBukadaban Feng?
Օրենսդրական մարմինQ106088413?[1]
Բնակչություն5 923 957 մարդ (2020)[2]
Տարածք696 700 կմ²
Հիմնադրված է1928 թ.
Սահմանակցում էՍինծյան, Տիբեթի ինքնավար շրջան, Գանսու և Սիչուան
Ժամային գոտիUTC+8
ՓոխարինեցQinghai Province (Republic of China)?
ISO 3166-2 կոդCN-QH
qh.gov.cn

Ցինհայ, նահանգ Չինաստանի հյուսիս-արևմուտքում։ Տարածությունը 720 հազար կմ2 է, բնակչությունը՝ 5 923 957 մարդ (2020)[2]։ Վարչական կենտրոնը՝ Սինին։ Ռելիեֆում գերակշռում են լեռներն ու սարահարթերը։ Ցայդամի իջվածքը հյուսիսից սահմանափակված է Նանշանի և Ալթընտաղի, հարավից՝ Կունլունի լեռներով։ Կլիման խիստ ցամաքային է, խստաշունչ ձմեռով և զով ամառով։ Տարեկան տեղումները 300-500 մմ են։ Ցինհայում են Յանցզի, Հուանհե, Մեկոնգ գետերի վերին հոսանքները։ Շատ կան լճեր (ամենախոշորը՝ Կուկունոր)։ Տարածված են լեռնային տափաստանները և կիսաանապատները։ Ցինհայը Չինաստանի տնտեսապես թույլ յուրացված ագրարային նահանգներից է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. National Database of Laws and Regulations — 2021.
  2. 2,0 2,1 2,2 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.)北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցինհայ» հոդվածին։