Jump to content

Ցեֆտազիդիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցեֆտազիդիմ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₂₂H₂₂N₆O₇S₂
Մոլային զանգված9,1E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար72558-82-8
PubChem5481173, 57514439, 73415817
EINECS համար276-715-9
SMILESCC(C)(C(=O)O)ON=C(C1=CSC(=N1)N)C(=O)NC2C3N(C2=O)C(=C(CS3)C[N+]4=CC=CC=C4)C(=O)[O-]
ЕС276-715-9
ChEBI4587145
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ցեֆտազիդիմ, առևտրային անունը՝ Fortaz, երրորդ սերնդի ցեֆալոսպորինային հակաբիոտիկ է, որն օգտակար է մի շարք բակտերիալ վարակների բուժման համար[2][3]։

Մասնավորապես այն օգտագործվում է հոդերի ինֆեկցիաների, մենինգիտի, թոքաբորբի, սեպսիսի, միզուղիների վարակների, չարորակ արտաքին օտիտի, Pseudomonas aeruginosa վարակի և վիբրիո վարակի դեպքում[2]։ Այն տրվում է ներերակային, մկանների կամ աչքի մեջ ներարկվելու միջոցով[2][4]։

Ընդհանուր կողմնակի ազդեցությունները ներառում են սրտխառնոց, ալերգիկ ռեակցիաներ և ցավ ներարկման վայրում[2]։ Այլ կողմնակի ազդեցությունները կարող են ներառել Clostridium difficile հարուցված փորլուծությունը[2]։ Խորհուրդ չի տրվում այն մարդկանց, ովքեր նախկինում ունեցել են պենիցիլինից անաֆիլաքսիա[2]։ Դրա օգտագործումը համեմատաբար անվտանգ է հղիության և կրծքով կերակրման ժամանակ[5]։ Դա պատկանում է ցեֆալոսպորինների երրորդ սերնդի դեղամիջոցների ընտանիքին և ազդեցությունը պայմանավորված է բակտերիային բջջապատի ամբողջականության խախտմամբ[2]։

Ցեֆտազիդիմը պատենտավորվել է 1978[6] թվականին և շուկայի է մտել 1984 թվականին։

Բժշկական օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեֆտազիդիմն օգտագործվում է ստորին շնչուղիների, մաշկի, միզուղիների, արյան հոսքի, հոդերի,որովայնի վարակների և մենինգիտի բուժման համար[7]։ Ցեֆտազիդիմը առաջնային բուժում է արևադարձային վարակի, մելիոիդոզի համար, որը սեպսիսի կարևոր պատճառ է Ասիայում և Ավստրալիայում[8][9]։

Ցուցումները ներառում են հիվանդների բուժումը

Ցեֆալոսպորինները ակտիվ են գրամ դրական և գրամ բացասական բակտերիանների հանդեպ։ Ավելի վաղ սերունդները ակտիվ են գրամ դրական բակտերիաների հանդեպ, ցեֆալոսպորինների հետագա սերունդները ավելի շատ գրամ-բացասական բակտերիաների հանդեպ։

Ցեֆտազիդիմը այս դասի եզակիներից է, որն ակտիվություն ունի Pseudomonas aeruginosa-ի դեմ։ Այն ակտիվ չէ մեթիցիլին-դիմակայուն Staphylococcus aureus-ի դեմ։

Ակտիվության ոլորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական նշանակություն ունեցող օրգանիզմները, որոնց դեմ գործում է ցեֆտազիդիմը, ներառում են․

Ցեֆտազիդիմը ավելի քիչ արդյունավետ է անաէրոբների հանդեպ, ինչպիսիք են Bacteroides spp[7][11]:

Հետևյալը ներկայացնում է MIC զգայունության տվյալները մի քանի կլինիկական նշանակալի պաթոգենների համար.

  • Escherichia coli – 0,015 μg/mL – 512 μg/mL
  • Pseudomonas aeruginosa – ≤0.03 μg/mL – 1024 μg/m[12]

Կողմնակի ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեֆտազիդինը ընդհանուր առմամբ դրսևորում է լավ կայունություն,երբ ի հայտ են գալիս կողմնակի ազդեցություններ ավելի հաճախ կրում են տեղային բնույթ ներարկման տեղամասում,ալերգիկ ռեակցիաներ և ստամոքս-աղիքային ախտանշաններ։

Ըստ արտադրողներից մեկի՝ կլինիկական փորձարկումների ժամանակ ալերգիկ ռեակցիաները՝ ներառյալ քորը, ցանը և ջերմությունը, տեղի են ունեցել 2%-ից քիչ հիվանդների մոտ։

Հազվագյուտ, բայց ավելի լուրջ ալերգիկ ռեակցիաներ, ինչպիսիք են թունավոր էպիդերմային նեկրոլիզը, Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշը և մուլտիֆորմե էրիթեման,գրանցվել են այս դասի հակաբիոտիկների, այդ թվում՝ ցեֆտազիդիմի հետ:Ստամոքս-աղիքային տրակտի ախտանիշները, ներառյալ փորլուծությունը, սրտխառնոցը, փսխումը և որովայնի ցավը, գրանցվել են 2%-ից պակաս հիվանդների մոտ[7]։

Բացի այդ, հիվանդների արյան թեստերը կարող են ցույց տալ էոզինոֆիլների ավելացում (8%), լակտատդեհիդրոգենազի ավելացում (6%), գամմա-գլուտամիլ տրանսֆերազայի ավելացում (5%)։ Բացի այդ, հիվանդների արյան թեստերը կարող են ցույց տալ էոզինոֆիլների ավելացում (8%), լակտատդեհիդրոգենազի ավելացում (6%), գամմա-գլուտամիլ տրանսֆերազայի ավելացում (5%), դրական ուղղակի Coombs թեստ (4%),թրոմբոցիտների ավելացում ( թրոմբոցիտեմիա) (2%), ALT, (7%), AST (6%) ավելացում կամ ավելացել է ալկալային ֆոսֆատազը (4%)[10]։

Հակացուցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեֆտազիդիմը հակացուցված է ցեֆտազիդիմի կամ ցանկացած այլ ցեֆալոսպորին հակաբիոտիկի նկատմամբ հայտնի ալերգիա ունեցող մարդկանց[7]։

Նախազգուշական միջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեֆտազիդիմը հիմնականում արտազատվում է երիկամների միջոցով ՝ մեզով։ Որպես այդպիսին,դեղի մակարդակը արյան մեջ կարող է բարձրանալ երիկամների վնասվածք կամ երիկամային հիվանդություն ունեցող մարդկանց մոտ։ Սա ներառում է դիալիզի ենթարկվածներին, երիկամների գործառույթի խանգարման դեպքում դեղը ընդունվում է ավելի ցածր հաճախականությամբ[10]։ Լյարդի հիվանդություն ունեցողների համար դեղաչափման ճշգրտում չի պահանջվում։

Ըստ արտադրողի, մկների և առնետների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել որ չկան ապացույցներ,որ այն վնասում է պտղին,նույնիսկ չափաբաժնի մինչև 40 անգամ։ Կարևոր է իմանալ, որ հղի կանանց վրա դեղի ազդեցության վերաբերյալ բարձրորակ հետազոտություններ չեն իրականացվել[7]։

Ազդեցության մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ սերնդի ցեֆալոսպորինները տարբերվում են ավելի վաղ սերունդներից C=N-OCH3 խմբի առկայությամբ իրենց քիմիական կառուցվածքով (ցեֆուրոքսիմը և ցեֆուզոնամը նույնպես կրում են այս ֆունկցիոնալ խումբը, բայց նշված են միայն II դասի մեջ):Այս խումբն ապահովում է բարելավված կայունություն որոշակի բետա-լակտամազային ֆերմենտների նկատմամբ, որոնք արտադրվում են գրամ բացասական բակտերիաների կողմից։ Այս բակտերիալ ֆերմենտները արագորեն ոչնչացնում են ավելի վաղ սերնդի ցեֆալոսպորինները՝ քայքայելով բետա լակտամային օղակը,ինչը հանգեցնում է հակաբիոտիկներիկի հանդեպ կայունության զարգացմանը։ Թեև ի սկզբանե ակտիվ են այս բակտերիաների դեմ, երրորդ սերնդի ցեֆալոսպորինների լայն կիրառմամբ, որոշ գրամ-բացասական բակտերիաներ, որոնք արտադրում են ընդլայնված ոլորտի բետա-լակտամազներ (ESBLs), կարող են նույնիսկ ապաակտիվացնել երրորդ սերնդի ցեֆալոսպորիններին։ ESBL արտադրող գրամ-բացասական բակտերիաներով առաջացած վարակները հատկապես կարևոր են հիվանդանոցներում և առողջապահական այլ հաստատություններում[13]։

Քիմիան կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի հավելումն syn-կոնֆիգուրացիայի, ամինո կողային շղթայի երրորդ սերնդի այլ ցեֆալոսպորինների համեմատ, ավելի բարդ մասնիկը (պարունակում է երկու մեթիլ և կարբոքսիլաթթու խմբեր) լրացուցիչ կայունություն է հաղորդում բետա-լակտամազա ֆերմենտներին, որոնք արտադրվում են բազմաթիվ գրամ-բացասական բակտերիաների կողմից։ β-լակտամազների նկատմամբ լրացուցիչ կայունությունը մեծացնում է ցեֆտազիդիմի ակտիվությունը գրամ-բացասական օրգանիզմների նկատմամբ, ներառյալ Pseudomonas aeruginosa-ն:Պիրիդինի լիցքավորված մասը մեծացնում է ջրում լուծելիությունը:Ցեֆտազիդիմը կիսում է նույն փոփոխական R-խմբի կողային շղթան ազտրեոնամի հետ՝ մոնոբակտամ հակաբիոտիկ․ երկու դեղամիջոցներն ունեն գործունեության նմանատիպ տիրույթ, ներառյալ ակտիվությունը Pseudomonas aeruginosa-ի դեմ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ceftazidime
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Ceftazidime». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. Katzung, Bertram (2018). Basic & Clinical Pharmacology. McGraw Hill. էջ 803.
  4. «Intravitreal Injections - EyeWiki». eyewiki.aao.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  5. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 87. ISBN 9781284057560.
  6. Fischer, Janos; Ganellin, C. Robin (2006). Analogue-based Drug Discovery. John Wiley & Sons. էջ 495. ISBN 9783527607495. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Ceftazidime for Injection(R) [package insert]. Schaumburg, IL: Sagent; 2012. PDF of insert Արխիվացված 2014-04-23 Wayback Machine
  8. White NJ (2003). «Melioidosis». Lancet. 361 (9370): 1715–722. doi:10.1016/S0140-6736(03)13374-0. PMID 12767750. S2CID 208790913.
  9. White, N. J.; Dance, D. A.; Chaowagul, W; Wattanagoon, Y; Wuthiekanun, V; Pitakwatchara, N (1989). «Halving of mortality of severe melioidosis by ceftazidime». Lancet. 2 (8665): 697–701. doi:10.1016/S0140-6736(89)90768-X. PMID 2570956. S2CID 28919574.
  10. 10,0 10,1 10,2 Lexicomp Online, Lexi-Drugs, Hudson, Ohio: Lexi-Comp, Inc.; 2014; April 20, 2014. «Login». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.
  11. Richards, DM; Brogden, RN (1985 թ․ փետրվար). «Ceftazidime. A review of its antibacterial activity, pharmacokinetic properties and therapeutic use». Drugs. 29 (2): 105–161. doi:10.2165/00003495-198529020-00002. PMID 3884319.
  12. (PDF) https://web.archive.org/web/20141204114533/http://www.toku-e.com/Assets/MIC/Ceftazidime%20pentahydrate.pdf. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 4-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  13. Sharma M, Pathak S, Srivastava P (2013 թ․ հոկտեմբեր). «Prevalence and antibiogram of Extended Spectrum β-Lactamase (ESBL) producing Gram negative bacilli and further molecular characterization of ESBL producing Escherichia coli and Klebsiella spp». J Clin Diagn Res. 7 (10): 2173–7. doi:10.7860/JCDR/2013/6460.3462. PMC 3843424. PMID 24298468.