Ազտրեոնամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազտրեոնամ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₁₃H₁₇N₅O₈S₂
Մոլային զանգված7,2E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար78110-38-0
PubChem5742832
EINECS համար278-839-9
SMILESCC1C(C(=O)N1S(=O)(=O)O)NC(=O)C(=NOC(C)(C)C(=O)O)C2=CSC(=N2)N
ЕС278-839-9
ChEBI4674940
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ազտրեոնամ, Ազակտամ անվան տակ բաց թողնվող, հիմնականում գրամ բացասական մանրէներով հարուցված, օրինակ Pseudomonas aeruginosa, ինֆեկցիաների բուժման համար նախատեսված հակաբիոտիկ[2][3]։ Այդ ինֆեկցիաներին կարող են դասվել՝ ոսկորածուծաբորբը, էնդոմետրիտը, ներորովայնային ինֆեկցիաները, թոքաբորբը, միզուղիների ինֆեկցիաները և սեպսիսը։ Ներմուծվում է ներերակային, միջմկանային և ինհալացիոն[2]։

Ներարկման հետևանքով առաջացած ընդհանուր կողմնակի ազդեցություններին են պատկանում ցավը ներարկման հատվածում, փսխումը և ցանը[2]։ Ավելի լուրջ կողմնակի ազդեցություններից են Clostridium difficile infection ինֆեկցիաները և ալերգիկ ռեակցիաները՝ ներառյալ անաֆիլաքսիան[2]։ Այն մարդիկ, ովքեր ունեն ալերգիա այլ β-լակտամների նկատմամբ՝ ազտրեոնամի հանդեպ ավելի թույլ ալերգիկ ռեակցիա են դրսևորում[2]։ Հղիության ժամանակ կիրառելիս այն անվտանգ է[2]։ Այն պատկանում է մոնոբակտամային դեղերի շարքին[2]։ Ազտրեոնամը հիմնականում նպաստում է մանրէների ոչնչացմանը, արգելակելով բջջապատի առաջացումը[2]։

Ազտրեոնամը հաստատվել է բժշկական կիրառման համար Միացյալ Նահանգներում 1986թ․[2]։ Այն ներառվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցուցակում, որպես առողջապահության համակարգին անհրաժեշտ առավել արդյունավետ և անվտանգ դեղամիջոց[4]։ Այն իրենից ներկայացնում է ջեներիկ (վերարտադրված) դեղ[2]։ Ներարկման լուծույթը, ըստ ԱՀԾ-ի արժե օրական 28,20 ֆունտ, իսկ ինհալացիոն ձևը արժե մոտ 2,182.00 ֆունտ բուժման կուրսի համար[5]։ Այն Chromobacterium violaceum բակտերիայից ստացված քիմիական նյութի արտադրական տարբերակն է[6]։

Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազտրեոնամը փոշեցրի տեսքով օգտագործում են կիստոզային ֆիբրոզի բարդություններ համարվող ինֆեկցիաների բուժման համար, և հաստատված են դրանց բուժման համար Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Դրանք նաև կիրառվում են ոչ նշանակումով՝ առանց ԿՖ-ի բրոնխէկտազիայի (բրոնխների լայնացում), ռեսպիրատոր թոքաբորբի, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ համախտանիշի, միկոբակտերիալ հիվանդությունների, ինչպես նաև այն մարդկանց բուժման համար, ում մոտ իրականացվել է թոքերի փոխպատվաստում[7]։

Ազտրեոնամը օժտված է բարձր ակտիվությամբ գրամ բացասական մանրէների նկատմամբ, ներառյալ Pseudomonas aeruginosa-ն։ Այն կայուն է որոշ բետա-լակտամազների նկատմամբ, սակայն ապակտիվանում է լայն սպեկտրի բետա-լակտամազների ազդեցության տակ։

Այն ակտիվ չէ անաէրոբների և գրամ դրական մանրէների նկատմամբ։ Հայտնի է, որ այն արդյունավետ է լայն սպեկտրի մանրէների նկատմամբ, ներառյալ՝ Citrobacter, Enterobacter, E. coli, Haemophilus, Klebsiella, Proteus, և Serratia[8]։ Ստորև նշված են տվյալներ MIC նկատմամբ զգայունության վերաբերյալ՝ մի քանի միկրոօրգանիզմների համար։

  • Staphylococcus aureus 8 - >128 μg/ml
  • Staphylococcus epidermidis 8 - 32 μg/ml
  • Streptococcus pyogenes 8 - ≥128 μg/ml[9]

Առաջարկվել է սիներգիզմ ազտրեոնամի և արբեկացինի կամ տոբրամիցինի միջև P. aeruginosa-ի դեմ[10]։

Ակտիվության սպեկտր[խմբագրել | խմբագրել կոդը]

Acinetobacter anitratus, Escherichia coli, Pseudomonas aeruginosa, և Proteus mirabilis սովորաբար զգայուն են ազտրեոնամի նկատմամբ, միևնույն ժամանակ որոշ ստաֆիլոկոկեր, Staphylococcus aureus, Staphylococcus hemolyticus և Xanthomonas maltophilia կայունություն են ցուցաբերում դեղի նկատմամբ։ Բացի դրանից

Aeromonas hydrophila, Citrobacter diversus, Enterobacter agglomerans, Haemophilus spp. և Streptococcus pyogenes տարբեր մակարդակի կայունություն են ցուցաբերում ազտրեոնամի նկատմամբ[11]։

Ազտրեոնամը հաճախ նշանակվում է պենիցիլինի նկատմամբ ալերգիա ունեցող կամ ամինոգլիկոզիդների նկատմամբ անտանելիությամբ մարդկանց։

Վարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազտրեոնամը դժվար է ներծծվում ներքին ընդունման ժամանակ, այդ պատճառով այն ավելի արդյունավետ է ներերակային կամ միջմկանային ներարկումների (առևտրային անվանումը Ազակտամ) կամ ինհալացիոն ձևով՝ ուլտրաձայնային փոշեցրի միջոցով (առևտրային անվանումը Cayston)։ ԱՄՆ-ում Դեղերի և Սննդի վարչությունը հաստատել է դեղամիջոցի ինհալացիոն ձևը 2010թ․ փետրվարի 22-ին P. aeruginosa ինֆեկցիայի կասեցման համար՝ կիստոզային ֆիբրոզով պացիենտների մոտ[12]։ Այն ստացել է պայմանական հաստատում Կանադայի և Եվրոպական Միության վարչության կողմից 2009թ․ սեպտեմբերին[12] և լիովին հաստատվել է կիրառման համար Ավստրալիայում[13]։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի կողմնակի ազդեցություններից են՝ ներարկման հետևանքով դրսևորված տեղային ռեակցիաները, ցանը, հազվադեպ տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզը։ Աղեստամոքսային բարդություններին են դասվում՝ փորլուծությունը, սրտխառնոցը և փսխումը։ Կարող է զարգանալ դեղորայքային էոզինոֆիլիա։ Ազտրեոնամին հատուկ բետա-լակտամային օղակի չֆիքսման պատճառով՝ ազտրեոնամի և մի շարք այլ բետա լակտամային հակաբիոտիկների միջև խաչաձև ռեակցիոնունակությունը նվազում է, և ազտրեոնամի ներմուծումը պենիցիլինի և գրեթե բոլոր ցեֆալոսպորինների նկատմամբ գերզգայունություն (ալերգիա) ունեցող պացիենտներին՝ կարող է անվտանգ լինել[14]։ Սակայն, ինչպես և մնացած բետա լակտամների կիրառման դեպքում լուրջ ալերգիկ ռեակցիաների ռիսկը բարձր է, ներառյալ անաֆիլաքսիան։ Ազտրեոնամի ներդիր թերթիկում նշված են հնարավոր լուրջ կողմնակի ռեակցիաների դրսևորման մասին։ Այն ավելի հավանական է, եթե պացիենտի մոտ առկա է ալերգիա որևիցե կոնկրետ ցեֆալոսպորինի նկատմամբ, օրինակ՝ ցեֆտազիդիմի։ Ազտրեոնամը խաչաձև ռեակցիոն ունակություն է ցուցաբերում տվյալ ցեֆալոսպորինի հետ՝ կողային համանման շղթայի շնորհիվ։ Բժիշկները պետք է գնահատեն ալերգիայի առաջացման ռիսկը՝ դեղամիջոցը նշանակելու ժամանակ։

Հատկապես զգուշությամբ պետք է կիրառեն այն պացիենտները, որոնց մոտ նկատվել է ալերգիա ցեֆտազիդիմի նկատմամբ և այնուհետև նշանակվել բուժում ազտրեոնամով։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազտրեոնամը ազդեցությամբ մոտ է պենիցիլինին։ Այն արգելակում է բակտերիաների բջջապատի սինթեզը, պաշարելով պեպտիդոգլիկանի խաչաձև կապումը։ Այն ունի շատ մեծ նմանություն պենիցիլին կապող սպիտակուց-3-ի հետ, և չափավոր նմանություն պենիցիլին կապող սպիտակուց-1а-ի հետ։ Ազտրեոնամը շատ վատ է կապում գրամ դրական և անաէրոբ բակտերիաների պենիցիլին կապող սպիտակուցները և առավելապես անարդյունավետ է դրանց նկատմամբ[15]։ Ազտրեոնամը օժտված է ավելի թույլ արտահայտված մանրէասպան ազդեցությամբ, քան որոշ ցեֆալոսպորիններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 aztreonam
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Aztreonam». The American Society of Health-System Pharmacists. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 381. ISBN 9780857111562.
  4. «WHO Model List of Essential Medicines (20th List)» (PDF). World Health Organization. 2017 թ․ մարտ. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  5. British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 381. ISBN 9780857111562.
  6. Yaffe, Sumner J.; Aranda, Jacob V. (2010). Neonatal and Pediatric Pharmacology: Therapeutic Principles in Practice (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 438. ISBN 9780781795388.
  7. Quon, BS; Goss, CH; Ramsey, BW (2014 թ․ մարտ). «Inhaled antibiotics for lower airway infections». Annals of the American Thoracic Society. 11 (3): 425–34. doi:10.1513/annalsats.201311-395fr. PMC 4028738. PMID 24673698.
  8. Mosby's Drug Consult 2006 (16th ed.). Mosby, Inc. 2006.
  9. http://www.toku-e.com/Assets/MIC/Aztreonam.pdf
  10. Kobayashi, Y.; Uchida, H.; Kawakami Y. (1992). «Synergy with aztreonam and arbekacin or tobramycin against Pseudomonas aeruginosa isolated from blood». J Antimicrob Chemother. 30 (6): 871–872. doi:10.1093/jac/30.6.871. PMID 1289363.
  11. «Aztreonam spectrum of bacterial susceptibility and Resistance» (PDF). Վերցված է 2012 թ․ մայիսի 15-ին.
  12. 12,0 12,1 Larkin, Catherine (2010 թ․ փետրվարի 22). «Gilead's Inhaled Antibiotic for Lungs Wins Approval». BusinessWeek. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 5-ին.
  13. «FDA approves Gilead cystic fibrosis drug Cayston». BusinessWeek. 2010 թ․ փետրվարի 23. Վերցված է 2010 թ․ մարտի 5-ին.
  14. AHFS Drug Information 2006 (2006 ed.). American Society of Health-System Pharmacists. 2006.
  15. AHFS DRUG INFORMATION 2006 (2006 ed.). American Society of Health-System Pharmacists. 2006.