Ցավ և փառք
Ցավ և փառք իսպ.՝ Dolor y gloria | |
---|---|
Երկիր | Իսպանիա Ֆրանսիա[1] |
Ժանր | դրամա |
Թեմա | ԼԳԲՏ |
Թվական | մարտի 22, 2019[2], մայիսի 17, 2019[2], մայիսի 23, 2019[3], հունիսի 12, 2019[2], հուլիսի 25, 2019[2], օգոստոսի 23, 2019[4], հոկտեմբերի 4, 2019[2], հոկտեմբերի 11, 2019 և փետրվարի 5, 2020[2] |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Պեդրո Ալմոդովար |
Պրոդյուսեր | Ագուստին Ալմոդովար[5] և Էսթեր Գարսիա Ռոդրիգես[5] |
Սցենարի հեղինակ | Պեդրո Ալմոդովար |
Դերակատարներ | Անտոնիո Բանդերաս[6], Սեսիլիա Ռոթ, Leonardo Sbaraglia?[6], Պենելոպե Կրուս[6], Ասիեր Էչեանդիա[6], Նորա Նավաս[6], Julieta Serrano?[6], Raúl Arévalo?[1], Julián López?[1], Սյուզի Սանչես[1], Rosalía[1], Pedro Casablanc?[1], César Vicente?, Eva Martín?[1] և Paqui Horcajo?[1] |
Օպերատոր | Խոսե Լուիս Ալկայնե |
Երաժշտություն | Ալբերտո Իգլեսիաս |
Մոնտաժ | Տերեսա Ֆոնթ |
Պատմվածքի վայր | Մադրիդ |
Կինոընկերություն | El Deseo |
Տևողություն | 108 րոպե |
Շահույթ | 1 626 406 $[4] |
«Ցավ և փառք» (իսպ.՝ Dolor y gloria), ռեժիսոր և սցենարիստ Պեդրո Ալմոդովարի իսպանական դրաման՝ թողարկված 2019 թվականին[7]։ Կինոնկարում գլխավոր դերակատարներն են Անտոնիո Բանդերասը, Ասյեր Էչեանդիան, Պենելոպե Կրուսը, Ջուլիետա Սերանոն և Լեոնարդո Սբարալյան[8]։
Ֆիլմը մասնակցել է Կաննի 72-րդ կինոփառատոնի գլխավոր մրցույթին և քննադատների կողմից ստացել հիացական արձագանքներ։ Այն կինոստուգատեսի լավագույն ֆիլմերից մեկն է։ Ստեղծագործական ճգնաժամի պայմաններում ռեժիսորի կերպարում հանդես գալու համար Անտոնիո Բանդերասին շնորհվել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակը՝ տղամարդու լավագույն դերի համար[9]։
Իսպանիայում ֆիլմի պրեմիերան կայացել է 2019 թվականի մարտի 22-ին[10]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է ռեժիսոր Սալվադոր Մայոյի (Անտոնիո Բանդերաս) մասին, որը ստեղծագործական ճգնաժամ է վերապրում։ Հուսահատ վիճակում նրան սպասվում են իր համար մի քանի կարևոր մարդկանց հետ հանդիպումներ։ Նրանցից ոմանց հանդիպում է ֆիզիկապես, ոմանց՝ հիշողություններում։ Ընկնելով հիշողությունների մեջ՝ Սալվադորը հիշում է իր մանկությունը 1960-ական թվականներին, երբ ընտանիքի հետ ավելի լավ կյանքի որոնման համար արտագաղթել էր Պատերնա, պատանեկան առաջին սերը, 1980-ական թվականներին Մադրիդում իր առաջին միասեռական սերը, այս հարաբերությունների խզման ցավը, թերապիան, ֆիլմի վաղաժամ թողարկումը, իր կյանքի ամենակարևոր ֆիլմերից մեկի գլխավոր դերակատարի հետ վիճաբանությունը, նկարահանումները շարունակելու անհնարինությունը և այլն, բայց ամենակարևորը` ինքն իր հետ հաշտվելը․․․[11][12]
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անտոնիո Բանդերաս՝ Սալվադոր Մայո, ռեժիսոր
- Պենելոպե Կրուս՝ Հասինթա, Սալվադորի մայր
- Լեոնարդո Սբարալյա՝ Ֆեդերիկո, Սալվադորի նախկին սիրեցյալ
- Ասյեր Էչեանդիա՝ Ալբերտո Կրեսպո, դերասան, Սալվադորի հին ընկեր և զինակից
- Սեսիլիա Ռոթ՝ Զուլեմա
- Նորա Նավաս՝ Մերսեդես, Սալվադորի կին, տիրուհի
- Ռաուլ Արեվալո՝ հայր
- Ջուլիետա Սերանո՝ մայրը ծեր տարիքում
- Ռոսալիա Վիլա
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը կինոքննադատների կողմից ստացել է դրական կարծիքներ[13][14][15]։ «FilmAffinity» կայքում ֆիլմի միջին գնահատականը 10-ից կազմել է 7․4[16]։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմը գնահատվում է 92%՝ հիմնվելով 48 գրախոսությունների վրա, 10-ից միջին գնահատականը կազմել է 7,79[17]։ «El Periódico» լրագրում ֆիլմին 5 աստղից տրվել է 5[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.jpbox-office.com/fichfilm.php?id=19010&view=23
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 4,0 4,1 https://www.the-numbers.com/movie/Dolor-y-gloria-(Spain)-(2019)/United-Kingdom#tab=box-office
- ↑ 5,0 5,1 https://web.archive.org/web/20200228213527/https://www.europeanfilmacademy.org/Nominations-2019.900.0.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 https://web.archive.org/web/20200228213720/https://www.europeanfilmacademy.org/2019.905.0.html
- ↑ Sam Ramsden. «Film Buffs Will Be Very Happy To Hear This News About Penelope Cruz's Latest Film» (անգլերեն). Bustle. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Jonathan Holland (3/21/2019). «'Pain and Glory' ('Dolor y Gloria'): Film Review» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
- ↑ ««Боль и слава»: лучший за многие годы фильм Альмодовара». Афиша. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Anna Marie de la Fuente (2018 թ․ դեկտեմբերի 12). «Sony to Release Almodovar's 'Pain & Glory' in Spain (EXCLUSIVE)». Variety (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Ruedan en València la nueva película de Pedro Almodóvar» (իսպաներեն). La Vanguardia. 2018 թ․ հուլիսի 16. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «'Dolor y gloria': Primeras imágenes de la nueva película de Almodóvar» (իսպաներեն). Larazon.es. 2019 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2019-05-02-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Por Juan Silvestre (2019 թ․ մարտի 25). «'Dolor y gloria' se convierte en el mejor estreno español del año» (իսպաներեն). Fotogramas. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Crítica de «Dolor y gloria»: Todo sobre mí y mi madre» (իսպաներեն). ABC. 2019 թ․ մարտի 21. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Marta Medina (2019 թ․ մարտի 24). «'Dolor y gloria': Pedro Almodóvar se desnuda... pero no tanto» (իսպաներեն). El Confidencial. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Dolor y gloria (2019)» (անգլերեն). FilmAffinity. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Pain and Glory (Dolor y Gloria) (2019)» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Quim Casas (2019 թ․ մարտի 20). «Crítica de 'Dolor y gloria': el artista (Almodóvar) ante sí mismo» (իսպաներեն). El Periodico. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
|