Jump to content

Րաֆֆի Բեսալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Րաֆֆի Բեսալյան
Ծնվել է1972
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՋորջիայի պետական համալսարան, Ռոուեն համալսարան և Թբիլիսիի պետական համալսարան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Կայքraffibesalyan.com

Րաֆֆի Բեսալյան (1972, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Րաֆֆի Բեսալյանը ծնվել է 1972 թվականին Երևանում։ Վրաստանի պետական համալսարանում դաշնամուրի կատարման պրոֆեսոր է։ Նախկինում եղել է ֆակուլտետի անդամ Նյու Ջերսիի Ռուան համալսարանի և Վիսկոնսին-Սթիվենսի համալսարանում։ Բեսալյանը ստացել է բակալավրի, մագիստրոսի և դոկտորի աստիճաններ Երևանի պետական երաժշտական կոսներվատորիաում, մագիստրոսի աստիճան Ռուան համալսարանում և Բայրոն Ջենիսի և Սառա Դևիս Բուչների հետ սովորել է Մանհեթենի երաժշտական դպրոցում[1]։

Բեսալյանը արժանացել է մրցանակների մի քանի ազգային և միջազգային մրցույթներում։ Դրանց թվին են պատկանում «MTNA» միջազգային մրցույթը, «Josef Hofmann» միջազգային դաշնամուրային մրցույթը, «Frinna Awerbuch» միջազգային մրցույթը և «Artists» միջազգային մրցույթը Նյու Յորքում։

Բեսալյանը Նյու Յորքում իր ներածական նորամուտը կատարել է 2003 թվականին Carnegie Recital դահլիճում բարձր քննադատական ողջույններով։ Նա կանոնավոր կերպով ներկայանում է Հայուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ռուսաստանում և Ասիայում։ Ճապոնիայում Բեսալյանը ներկայացվում է Tokyo IMC-ի[2] և MAS management-ի[3] կողմից։ Օսակայի[4] և Յամանայի[5] The Takatsuki երաժշտության ուսուցիչների ընկերության հյուր երաժիշտ/ուսուցիչ է։

Րաֆֆի Բեսալյանը Յամանա արտիստ է։

Համերգային արձագանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռուսական դաշնամուրային արվեստի իրական հետևորդ, ծնունդով հայ դաշնակահար Բեսալյանը արձակում է դաշնամուրի հիրավի պարզ և գեղեցիկ հնչյուններ, որոնք հիշեցնում են կատարելապես համապատասխան մարգարիտներ։ Ռախմանինովի խմբի առաջին կեսում էր, երբ դաշնակահարը ցուցադրեց այս որակը հսկայական համոզմունքով։ Op.23 No.5 սոլ մինոր պրելուդիայի թափանցող ակորդներով ու սուր հարմոնիաներով ուղղորդված գեղեցիկ երաժշտությունը վեր բարձրացավ և բռնկվեց օդում` դուրս հանելով խորը անձնական, ասսփոփ զգացմունքները։ Op.32 No.12 սոլ դիեզ մինոր պրելուդիայի բասի հիմքում ընկած է բարձր ռեգիստրում փայլուն արպեջիոների շուքի հակադրությունը։

Հանդիսատեսը ապշած և լիովին հմայված էր Բեսալյանի զանգականման հնչյուններով։ Նա կատարեց հայ կոմպոզիտորներ Կամիտասի և Բաղդասարյանի երաժշտություններից` հոյակապ երևակայությամբ և տոնայնության շքեզ գունավոր փոփոխություններով։

Գերշվինի երգերի Earl Wild համաձայնեցումները եռանդուն և ճաշակով էին։

Ես պետք է ասեմ, որ Բեսալյանը ռուսական դաշնամուրի ուսուցման հիրավի ժառանգն է, նման Հորովիցին»» (Իզումի համերգասրահ, ապրիլի 13, 2008թ.) Senshi Yokohara Chopin ամսագիր

Հուլիս 2008թ.[6]

«Դաշնակահարը զարմացնում է հանդիսատեսի Ռախմանինովի «Standing ovation» դաշնամուրային կոնցերտի կատարման ժամանակ և «բրավո»-ների և «կրկին»-ների ճիչեր են հնչում Բեսալյանի հասցեին։ Նա հիպնոսացնում է հանդիսատեսին Ռախմանինովի 3-րդ կոնցերտի` իր քնքուշ, նուրբ և այդուհանդերձ հզոր կատարումով Նյու Յորք Սիթիում[7]։

Բաղդասարյանի պրելուդիայի հնչյունների հոսքը վայրկենական փոխեցին Իզումի համերգասրահի գույնն ու օդը։ Ամբողջ համերգասրահը կլանված էր Բեսալյանի հուզիչ և բյուրեղային հնչյուններով։ Բեսալյանը լոկ րէև նվագում։ Նա ստեղծում էր հոյակապ արվեստ և վերաբերվում էր դաշնամուրին դեպի երաժշտությունը ունեցած իր սիրով։» Sotokuan մամուլ, Օսակա, Ճապոնիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]