Տարաս Բուլբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարաս Բուլբա
ռուս.՝ Тарас Бульба
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն և ռոմանտիկ գեղարվեստական գրականություն
Ձևվիպակ
ՀեղինակՆիկոլայ Գոգոլ
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
ԿերպարներTaras Bulba?, Q105195169? և Q105195173?
Հրատարակվել է1835
ԹարգմանիչԱկսել Բակունց
ՎիքիդարանՏարաս Բուլբա
ՎիքիքաղվածքՏարաս Բուլբա
 Taras Bulba

Տարաս Բուլբա (ռուս.՝ Тарас Бульба), ռուս գրող Նիկոլայ Գոգոլի վիպակը, մտնում է «Միրգորոդ» ժողովածուի մեջ։ 1934 թվականին հայերեն է թարգմանել Ակսել Բակունցը։ Վիպակում ժողովուրդը ներկայացված է որպես պատմության հերոս և ազգային ինքնագիտակցության կրող։ Հերոսը` Տարաս Բուլբան, վառ ներկայացուցիչն է։ Նրա համար իսկական կյանքը արշավն է, իսկ թույլատրելի ու հասկանալի գործողությունը` պատերազմը։

Իրադարձությունները տեղի են ունենում զապորոժյան կազակների միջավայրում XVII դարի առաջին կեսին։ Կազակների 1637-1638 թվականների ապստամբության պատմությունը Նիկոլայ Գոգոլի Տարաս Բուլբա վիպակի հիմքը դարձավ և ներկայացրեց  հերոսների ողբերգական ճակատագրերի կոնկրետ օրինակներ[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինա (2008): փոստային նամականիշեր նվիրված Ն. Վ. Գոգոլի  200-ամյակին

Կազակների ծեր գնդապետ Տարաս Բուլբայի մոտ վերադառնում են իր 2 որդիները՝ Օստապը և Անդրիյը, որոնք սովորել են Կիևյան ակադեմիայում։ Ողջույնից հետո չդիմնանալով հոր կատակներին, ավագ որդին ձեռնամարտի է բռնվում հոր հետ։ Հայրը գոհ է։ Կրտսեր որդուն էլ ուզում է «ստուգել», բայց մայրը գրկում է որդուն և հեռացնում հորից։

Ռումինիայի փոստային նամականիշ, նվիրված Ն. Գոգոլի մահվան 100-ամյակին

Տարաս Բուլբան որոշել է որդիներին ուղարկել Զապորոժյան Սեչ, որովհետև դա տղամարդու համար վայել տեղ է։ Բայց տեսնելով որդիների ուժը, որոշում է ինքն էլ միանալ նրանց և միասին ճանապարհ են ընկնում։ Օստապը սառնասիրտ է։ Իսկ ահա Անդրին մտածում է գեղեցիկ լեհուհու մասին, որին հանդիպել է Կիևում։ Անգամ մտել էր նրա ննջարանը, բայց դռան թակոցը ստիպել էր նրան ողջ գիշեր թաքնվել աղջկա մահճակալի տակ, իսկ առավոտյան թաթար աղախինը դուրս էր բերել նրան տանից։

Զապորոժյան Սեչում սովորույթները ազատ են։ Կազակները սովորում են կռվել մարտերում։ Որդիներին հարբեցողությունից ու պարապությունից հեռու պահելու համար Տարաս Բուլբան համոզում է իր հին ընկերներին ապստամբություն սկսել։ Որոշում են ելնել Լեհաստանի դեմ։ Կազակները մտադիր են գրավել Դուբնո քաղաքը։ Քաղաքը պաշարում են և փորձում սովի մատնել։ Ընթացքում դատարկում են մերձակա գյուղերը և կրակի տալիս մարդկանց։ Բուլբայի որդիներին դուր չի գալիս այսպիսի կյանքը, բայց հայրը հանգստացնում է նրանց, ասելով, որ առջևում են թեժ մարտերը։ Մի գիշեր Անդրիյին քնից արթնացնում է թաթարուհին, որը դուրս էր բերել նրան լեհուհու ննջարանից։ Ասում է, որ լեհուհին, իր տիրուհին պաշարված քաղաքում է և տեսել է Անդրիյին պարսպից։ Խնդրում է հաց փոխանցել էր իր մեռնող մոր համար։ Հացերը պարկի մեջ լցնելով Անդրիյը նույն գիշեր թաթարուհու օգնությամբ գետնափոր թունելով անցնում է քաղաքը և հանդիպում լեհուհուն։ Տեսնելով աղջկան նա սովի մատնված, նա ուրանում է հայրենիքը՝ ասելով, որ հայրենիքը այն է, ինչը փնտրում է հոգին։

ԽՍՀՄ փոստային նամականիշ

Հայրը ծանր է տանում որդու դավաճանության լուրը։ Մեկ ուրիշ լուր էլ գալիս է Սեչից։ Թաթարները արշավել են Սեչ և թալանել են կազակներին։ Դուբնոյի մոտ եղած զորքը կիսվում է և մի կեսը գնում է Զապորոժյե օգնության։ Լեհերը իմանալով կազակների թուլացման մասին փորձում են դուրս գալ քաղաքից և բռնվել մարտի։ Դուրս եկածներին թվում է նաև Անդրիյը։ Տարասը տեսնելով որդուն ասում է, որպեսզի նրան բերեն անտառի կողմը և դեմ առ դեմ դուրս գալով որդու հետ ասում է, ուղիղ նայելով նրա աչքերին։

«Դե՜, հիմա ի՞նչ պիտի անենք»։ Բայց Անդրին ոչինչ չկարողացավ պատասխանել և կանգնել էր, աչքերը գետնին հառած։

«Ի՞նչ է, տղաս, օգնեցի՞ն քեզ քո լեհերը»։ Անդրին լուռ էր։ «Ուրեմն դավաճանե՞լ, ուրանա՞լ հավատը, դավաճանել քո ազգակիցների՞ն»։ «Կանգնի՛ր և մի՛ շարժվիր։ Ես եմ քեզ ծնել, ե՛ս էլ կսպանեմ»,— ասաց Տարասը և մի քայլ ետ քաշվելով, ուսից հանեց հրազենը։ Տարասը կրակեց և սպանեց նրան։

Սակայն լեհերին օգնության է հասնում օգնական զորքը։ Նրանք գերի են վերցնում Օստապին։ Վիրավոր Տարասին տանում են Սեչ։

Տարասը համոզում է Յանկելին՝ իրենց առաջնորդին գաղտնի ուղարկել իրեն Վարշավա, որպեսզի նա կարողանա փրկագին տալ որդու համար և ազատել։ Նա ներկա է լինում Վարշավայի հրապարակում որդու դաժան մահապատժին։

Կազակների նոր զորք է հավաքվում և արշավում լեհերի դեմ։ Մարտերը դաժան են։ Համերաշխության դաշինքի ժամանակ լեհ իշխան Պոտոցկին երդվում է այլևս չհարձակվել կազակների վրա։ Բուլբան առաջարկում է յուրայիններին չհավատալ լեհերին։ Իր զորախմբով նա հեռանում է։ Նրա գուշակությունը կատարվում է և երդմնազանց լեհերը հարձակվում են կազակների վրա և ջարդում նրանց։ Իսկ Բուլբան իր ջոկատով շրջում է Լեհաստանով և վրեժխնդիր լինում իր որդու համար։

Իշխան Պոտոցկին մեծ զորքով շրջապատում է նրան։ Սկսվում է չորս օր տևողությամբ մարտը։ Կազակներին հաջողվում է ճեղքել լեհերի շարքերը։ Սակայն Բուլբան վերադառնում է իր ծխամորճի ետևից և գերի է ընկնում։ Նրան այրում են կրակի վրա։ Խարույկի վրա նա գուժում է թշնամիների մահը և ռուսական հողերի միավորումը ուղղափառ հավատի ներքո։

Տարաս Բուլբայի խոսքը եղբայրության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պան եղբայրներ, ես ուզում եմ ձեզ ասել, թե ինչ է մեր եղբայրությունը։ Դուք մեր հայրերից և պապերից լսել եք, թե բոլորի աչքին ինչ հարգ ու պատիվ ուներ մեր երկիրը. հույներն էլ էին նրան ճանաչում, մերոնք Ցարգրադից էլ էին ոսկիներ առնում, և՛ մեր քաղաքներն էին փարթամ, և՛

տաճարները, և՛ մեր ռուս իշխանները, մեր սեյիական իշխանները, և ոչ թե կաթոլիկ անհավատները։ Անօրեններն ամեն ինչ տարան, ամեն ինչ կորավ, միայն մենք մնացինք որբ, և ինչպես քաջարի ամուսնու մահից հետս այրի կին` որբ մնաց և մեր երկիրը, ինչպես և մենք։ Ահա թե ինչպիսի ժամանակ մենք իրար եղբայրության ձեռք մեկնեցինք։ Եղբայրության կապերից ավելի սուրբը չկա։ Հայրը սիրում է իր զավակին, մայրը սիրում է իր զավակին, զավակը սիրում է հորը և մորը, բայց այդ այն չէ, եղբայրներ, գազանն էլ է սիրում իր ձագին, միայն մարդը կարող է ցեղակցվել հոգու ցեղակցությամբ և ոչ արյան։ Ուրիշ երկրներում ևս եղել են ընկերներ, բայց Ռուս երկրի ընկեցների նման ընկերներ ոչ մի տեղ չեն եղել։ Ձեզնից շատերը հաճախ են եղել օտարության մեջ. տեսնում ես այնտեղ էլ մարդիկ են, նույն աստծո ստեղծած մարդը, և նրա հետ զրուցում ես, ինչպես քո հարազատի, իսկ եթե ուզում ես սրտանց մի խոսք ասես, տեսնում ես, որ չէ՛. թեև խելոք մարդիկ են, բայց քո ասածը չեն, նույնպիսի մարդիկ են, բայց ուրիշ են։ Ո՛չ, եղբայրներ, այնպես սիրել, ինչպես սիրում է ռուս հոգին, այն չէ, երբ սիրում են խելքով կամ մի այլ բանով, այլ ամեն ինչով, ինչ պարգևել է աստված, ինչ որ կա քո հոգու մեջ...»,— ասաց Տարասը, ձեռքը թափահարեց և օրորեց ալեհեր գլուխը, շարժեց բեղը և շարունակեց. «Ո՛չ, ոչ ոք չի կարող այդպես սիրել։ Ես գիտեմ,որ մեր երկրում այժմ վատթար մարդիկ կան. միայն մտածում են, որ ցորենի դեզեր ունենան, ձիու երամակներ և մա- սաններում անկորուստ մնան գինու կնքած կարասները. վարժվում են անօրենների ով գիտե ինչպիսի սովորություններին, զզվում են մեր լեզվից, յուրը յուրայինի հետ չի ուզում խոսել, եղբայրը վաճառում է եղբորը, ինչպես առևտրի շուկայում վաճառում են մի անհոգի էակ։ Օտար թագավորի ողորմածությունը, և այն էլ ոչ թե թագավորի, այլ լեհացի մագնատի գարշելի ողորմածությունը, մագնատի, որն իր դեղին քոշով խփում է նրանց մռութին, նրա ողորմածությունը նրանց համար ամեն մի եղբայրությունից ավելի թանկ է։ Բայց վերջին ստահակն անգամ, որքան էլ նա թավալվի մրի և երկրպագության մեջ, վերջին ստահակն անգամ ունի ռուս զգացմունքի մի հատիկը, և նա օրերից մի օր կարթնանա, և այդ թշվառը կզարկի ծնկներին, գլուխը կբռնի և բարձրաձայն կնզովի իր ստոր կյանքը և կկամենա ծանր տանջանքներով քավել անարգ գործը։ Ուրեմն թող նրանք իմանան, թե ինչ ասել է Ռուս երկրի եղբայրությունը։ Եթե բանը հասել է մահվան, նրանցից ո՛չ ոքի չի վիճակվելու այսպես մեռնել, ո՛չ ոքի, ո՛չ ոքի. այդպիսի մահվան համար հերիք չէ նրանց մկան բնավորությունը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В тексте сказано, что полк Бульбы участвует в походе гетьмана Остраницы. Это — реальный историчесывфы персонаж, избран повстанческим гетманом казаков в 1638 году и в том же году был разбит поляками.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարաս Բուլբա» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարաս Բուլբա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարաս Բուլբա» հոդվածին։