Տատյանա Ֆիշերովա
Տատյանա Ֆիշերովա չեխ․՝ Taťána Fischerová | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1947[1][2][3][…] |
Ծննդավայր | Պրահա, Չեխոսլովակիա[3][4] |
Մահացել է | դեկտեմբերի 25, 2019[5][6][4] (72 տարեկան) |
Մահվան վայր | Čerčany[7] |
Քաղաքացիություն | Չեխիա |
Մայրենի լեզու | չեխերեն |
Կրթություն | Janáček Academy of Music and Performing Arts? |
Մասնագիտություն | դերասանուհի, քաղաքական գործիչ, գրող, քաղաքական ակտիվիստ և հեռուստահաղորդավարուհի |
Աշխատավայր | The Drama Club? և Divadlo Jiřího Wolkera? |
Ծնողներ | հայր՝ Jan Fišer? |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Chamber of Deputies of the Parliament of the Czech Republic?, կուսակցության առաջնորդ և նախագահ |
Կուսակցություն | Klíčové hnutí?[8] |
Անդամություն | Amnesty International |
Կայք | tanafischerova.cz |
Táňa Fischerová Վիքիպահեստում |
Տատյանա Ֆիշերովա (առավել հայտնի է որպես Տանյա Ֆիշերովա, հունիսի 6, 1947[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[3][4] - դեկտեմբերի 25, 2019[5][6][4], Čerčany[7])[9], չեխ դերասանուհի, գրող, հեռուստահաղորդավար, քաղաքական գործիչ և քաղաքացիական ակտիվիստ։ 2002-2006 թվականներին եղել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, 2013 թվականի Չեխիայի նախագահական ընտրությունների թեկնածու[10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիշերովան ծնվել է Պրահայում[11]։ Նրա հայրը՝ դերասան և թատրոնի ռեժիսոր Յան Ֆիշերը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բանտարկվել է Թերեզիենստադտի և Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարներում[11][12] ։
Նա սովորել է Բռնոյի Յանաչեկի երաժշտության և կատարողական արվեստի ակադեմիայում[9][11][13], սակայն, նա չի ավարտել իր ուսումը[11]։ 1960-ական թվականների վերջին նա աշխատել է Պրահայի դրամատիկական ակումբի հետ[11]։ Նորմալացման շրջանում (1973 թվական) հեռացվել է թատրոնից[14]։ Այնուհետև նա չորս տարի աշխատել է Իրժի Վոլկերի թատրոնում[11]։ Այն բանից հետո, երբ նրա որդի Կրիշտոֆը, որի հայրը կոմպոզիտոր Պետր Սքումալն է, ծնվել է ուղեղային կաթվածով, նա լքել է թատրոնը[11][15]։ 1980-ական թվականներին նա աշխատել է որպես ազատ դերասանուհի[14]։ Իր դերասանական կարիերայի ընթացքում նա համագործակցել է չեխական կինոյի նշանավոր դեմքերի հետ, ինչպիսիք են՝ Յան Կաչերը[9][11], Էվալդ Շորմը[9][11], Անտոնին Մաշան, Յարոմի Յիրեշը և Կարել Կախինյան[16]։
1989 թվականին նա ստորագրել է «Několik vět» (մի քանի նախադասություն) միջնորդագիրը, որը պատրաստվել է «Charter 77» ոչ պաշտոնական քաղաքացիական նախաձեռնության կողմից[14]։ Այդ ժամանակ նա սկսել է մասնակցել քաղաքացիական գործունեությանը[14]։
2002 թվականին Ֆիշերովան ընտրվել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանում որպես անկախ թեկնածու՝ առաջադրվելով Unie svobody-DEU (Ազատության միություն՝ Ժողովրդավարական միություն) ցուցակում[9]։ Նա ծառայել է մինչև 2006 թվականը[9][11]։ Այնուամենայնիվ հաջորդ ընտրություններում նրան չի հաջողվել, այս անգամ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատում[11][17]։
2013 թվականի Չեխիայի նախագահական ընտրություններին Ֆիշերովան եղել է երեք կին թեկնածուներից մեկը՝ Զուզանա Ռոյտովայի և Յանա Բոբոշիկովայի հետ միասին[9][18]։ Նրան աջակցել է Կանաչների կուսակցությունը[19]։ Նրա թիմը հավաքել է շուրջ 65,000 հաստատված ստորագրություն քաղաքացիներից և բավարարել նվազագույնը 50,000 քվորումը[20]։ Ընտրությունների առաջին փուլում նա զբաղեցրել է 7-րդ տեղը՝ 3,23%-ով (166 211 ձայն)[9][21]։ Նա երկրորդ փուլի որակավորում չի ստացել։
Նա եղել է Դագմար և Վացլավ Հավել VIZE 97 հիմնադրամի[11], Չեխիայի Հելսինկյան կոմիտեի խորհրդի[9][11] և Amnesty International-ի անդամ[11][22]։ Երգչուհի Մարտա Կուբիշովայի և կինոռեժիսոր Յան Կախերի հետ նա օգնել է կազմակերպել Չեխական հեռուստատեսությամբ հեռարձակվող ամենամյա բարեգործական համերգների շարքը[9][11][22]։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ''Kohout plaší smrt (1961)[11]
- Hotel for Strangers (1966)[9][11]
- Prodloužený čas (Extended Time) (1984)[9]
- Lev s bílou hřívou (The Lion with the White Mane) (1986)[11]
- Svědek umírajícího času (1989)[11]
- Hanele (1999)[9]
Ընտրյալ մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bílý den ... a jiné příběhy. Prague: Troja, 1999, 119 pp. 80-902-4282-0.
- Jeden čas seje, jeden plody sbírá. Illustration Ivan Svatoš. Prague: Svatošovo nakladatelství, 2002, 35 pp. 80-238-9785-3.
- Lydiiny dveře. Illustration Lýdie Hladíková. Prague: Porozumění, 1994, 84 pp. 80-238-1948-8.
- Táňa Fischerová: nežít jen pro sebe. Prague: Portál, 2002, 133 pp. 978-807-1786-542. (interview with Daniela Brůhová)
- Láska nevládne, láska tvoří: hledání cest k proměně společnosti. Hranice: Fabula, 2012, 177 pp. 978-808-7635-025. (co-authored with Radomil Hradil).
- Světliny 2: putování k polednám. Prague: Chvojkovo nakladatelství, 2006, 144 pp. 80-861-8352-1. (co-authored with Ludvík Procházka and Karel Funk).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 Zemřela herečka a politička Táňa Fischerová. Prezidentské kandidátce bylo 72 let (չեխերեն)
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.ahaonline.cz/clanek/zhave-drby/167838/s-postizenym-synem-se-tana-fischerova-72-rozloucila-na-svou-smrt-ho-pripravila.html
- ↑ https://volby.cz/pls/ps2010/ps111?xjazyk=CZ&xkraj=0&xstrana=27&xv=1&xt=2
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 «Zemřela herečka a politička Táňa Fischerová. Prezidentské kandidátce bylo 72 let». Deník N. 2019 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Actress Fischerova joins battle for post of Czech president». ČTK. 2012 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 «Zemřela herečka, aktivistka a politička Táňa Fischerová. Bylo jí 72 let». Lidovky. 2019 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Lásku k divadlu si Jan Fischer odnesl s sebou z Terezína» (Czech). Ministerstvo kultury (originally Mladá fronta DNES). 2011 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Táňa Fischerová - profil kandidáta» (Czech). Czech Television. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 14,0 14,1 14,2 14,3 Štráfeldová, Milena (2012 թ․ դեկտեմբերի 7). «Prezidentská kandidátka Táňa Fischerová: volební medailon» (Czech). Czech Radio. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Táňa Fischerová: Moje dítě je mi nejbližší». Mladá fronta DNES (Czech). OnaDnes (iDnes). 2006 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Fischerová Táňa - životopis» (Czech). tanafischerova.cz. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Táňa Fischerová» (Czech). novinky.cz. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Lazarová, Daniela (2012 թ․ դեկտեմբերի 20). «Táňa Fischerová – an idealist offering a vision of a better world». Czech Radio. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Na Hrad nepatří Fischer, ale Fischerová, řekli zelení. Sbírají podpisy». iDNES.cz. 2012 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Nejvíce uznaných podpisů má Zeman, nejméně jich vyřadili Roithové» (Czech). novinky.cz. 2012 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Volba prezidenta republiky konaná ve dnech 11.01. – 12.01.2013» (Czech). volby.cz. Վերցված է 2013 թ․ հունվարի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 22,0 22,1 «Táťána Fischerová, kandidátka na prezidentku». ČTK (Czech). České noviny. 2012 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Ֆիշերովա» հոդվածին։ |
|