Jump to content

Տատյանա Սուխոտինա-Տոլստայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատյանա Սուխոտինա-Տոլստայա
Ծնվել էհոկտեմբերի 4 (16), 1864[1][2]
ԾննդավայրՅասնայա Պոլյանա, Յասնայա Պոլյանա, Կրապիվենսկի շրջան, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 21, 1950(1950-09-21)[1][2] (85 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա
ԳերեզմանՀռոմի ոչ կաթոլիկական գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, նկարչուհի և հիշատակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ժանրերհուշագրություն
ԱմուսինՄիխայիլ Սուխոտին
 Tatyana Sukhotina-Tolstaya Վիքիպահեստում

Տատյանա Սուխոտինա-Տոլստայա (ռուս.՝ Татьяна Львовна Сухотина-Толстая, հոկտեմբերի 4 (16), 1864[1][2], Յասնայա Պոլյանա, Յասնայա Պոլյանա, Կրապիվենսկի շրջան, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 21, 1950(1950-09-21)[1][2], Հռոմ, Իտալիա), ռուս գրող, հուշագրությունների հեղինակ։

Լև Տոլստոյի ավագ դուստրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տ. Լ. Սուխոտինա-Տոլստայայի շիրիմը Տեստաչոյի գերեզմանատանը
Տ. Լ. Սուխոտինա-Տոլստայայի շիրիմը Տեստաչոյի գերեզմանատանը

Ծնվել է 1864 թվականի հոկտեմբերի 4-ին (16), կոմս Լև Տոլստոյի ընտանիքում։ Նրա ծնունդից մեկ շաբաթ առաջ հայրը դժբախտ պատահար է ունեցել, որը կարող էր նրան զրկել աջ ձեռքի օգտագործման հնարավորությունից։ Ինչպես ավելի ուշ հենց Սուխոտինա-Տոլստայան գրել է. «Ինձ կնքել է իմ հոր ընկեր Դմիտրի Ալեքսեևիչ Դյակովը, իսկ իմ կնքամայրը եղել է տատս` Լյուբով Ալեքսանդրովնա Բերսը»։

Նա սկսել է օրագրեր վարել 14 տարեկանից և շարունակել գրեթե 40 տարի։ Լև Նիկոլաևիչը երեխաներին խրախուսել է օրագրեր պահել, և վաղ տարիներին երբեմն կարդացել է Տատյանա Լվովնայի գրառումները։ Այդ պատճառով նրա հուշերից առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացրել հոր մասին պատմությունները, նրա կենսաձևը, առօրյա կյանքը։

1881 թվականին Տատյանան ընդունվել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան, որտեղ նրա ուսուցիչներն են եղել Վասիլի Պերովը, Իլարիոն Պրիանիշնիկովը և Լեոնիդ Պաստեռնակը։ Սովորել է նաև Նիկոլայ Գեի մոտ։

1899 թվականին նա ամուսնացել է գավառական ազնվականների առաջնորդ Միխայիլ Սերգեևիչ Սուխոտինի հետ, որը եղել է գրեթե 50 տարեկան։

Տատյանա Լվովնան, ինչպես և նրա քույրերը՝ Մարիան և Ալեքսանդրան, եղել են Տոլստոյի բուսակերական ուսմունքի հետևորդները։

1914 թվականին ամուսնու մահից հետո Տատյանան վերադարձել է Յասնայա Պոլյանա, որը հետագայում վերածվել է կալվածատուն-թանգարանի և 1917-1923 թվականներին եղել է դրա պահապանը, 1923-1925 թվականներին` Մոսկվայում Լև Տոլստոյի պետական թանգարանի տնօրենը։

1925 թվականին արտագաղթել է Ֆրանսիա։ Մասնակցել է Տոլստոյի բարեգործական հիմնադրամի աշխատանքներին, որն ստեղծվել է 1939 թվականին։ Փարիզից տեղափոխվել է Իտալիա, որտեղ էլ անցկացրել է կյանքի մնացած մասը։ Մահացել է 1950 թվականի սեպտեմբերի 21-ին Հռոմում։ Թաղված է Տեստաչո հռոմեական գերեզմանատանը (III, III, 2, 13, tomba № 1017) որդու՝ Ֆ. Սուխոտինի և դստեր՝ Տ. Սուխոտինա-Ալբերտինիի հետ։

Տատյանա Լվովնայի դուստրը` Տատյանա Սուխոտինա-Ալբերտինին (1905-1996) եղել է փաստաբան Լեոնարդո Ջուզեպպե Ալբերտինիի կինը (1903-1980), Իտալիայի քաղաքացի, Servizio Sociale Internazionale միավորման և Տոլստոյի հիմնադրամի իտալական մասնաճյուղի նախագահը։ Գրել է հուշերի մի քանի գրքեր՝ «Իմ մայրը», «Իմ տատը», «Տոլստոյը և մանկությունը»։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հիշողություններ, Մ., 1976: 2-րդ հր., 1980:
  • Օրագիր, Մ., 1979: 2-րդ հր., 1984:
  • Յասնայա Պոլյանայի ընկերներն ու հյուրերը, Եվրոպայի տեղեկագիր, 1904։
  • Լև Տոլստոյի ընտանեկան ողբերգությունը, Մոսկվան երեկոյան, 1928։

Հրատարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սուխոտինա-Տոլստայա Տ. Լ., Հուշագրություններ / Ժողովածու, ներածական հոդված և ծանոթագրությունը՝ Ալեքսանդր Իոսիֆովիչ Շիֆմանի, Մ.: Գեղարվեստական գրականություն (հրատարակչություն) 1980, 528 էջ, 1 000 000 օրինակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տատյանա Սուխոտինա-Տոլստայա» հոդվածին։