Վրացական մողես
Վրացական մողես | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Darevskia rudis (Bedriaga, 1886) |
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
| ||||||||||||
|
Վրացական մողես (լատին․՝ Darevskia rudis), մողեսակերպերի կարգի իսկական մողեսների ընտանիքին պատկանող սողուն։
Տարածված է Կովկասյան լեռներում։ Կենսավարժ է բարձրալեռնային կլիմային։ Սնվում է սարդերով, միջատներով, փափկամարմիններով և անձրևաորդերով։ Երբեմն ուտում է այլ մողեսների մատղաշներին։ Ձվադրում է։ Դնում է 4-8 ձու[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրացական մողեսը չափերով խոշոր սողուն է։ Ընդհանուր երկարությունը կազմում է 25 սմ, որի 2/3-ը կազմում է կենդանու պոչը։
Մեջքը դարչնագորշավուն է, փորը՝ դեղնասպիտակ, կանաչադեղնավուն կամ բաց երկնագույն։ Ոտքերի ներսի մասը ունի դեղնավուն գունավորում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասյան տարածաշրջանում։ Հիմնական տարածման արեալն ընդգրկում է Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Կովկասյան Ռուսաստանի տարածքը։
Հանդիպում է Աջարիայում, Վրաստանում, Ադրբեջանական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, ինչպես նաև Չեչնիայում, Դաղստանում և Ինգուշեթիայում։
Կովկասյան տիպիկ մողեսի օրինակ է։ Լինում է ժայռերի, երբեմն՝ ծառերի վրա։ Հանդիպում է աև լեռներում՝ մինչև 2000 մետր բարձրության վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 211 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրացական մողես» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրացական մողես» հոդվածին։ |
|