Վրացական մողես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրացական մողես
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Մողեսակերպեր
Ընտանիք Իսկական
մողեսներ
Տեսակ Վրացական
մողես
Լատիներեն անվանում
Darevskia rudis
(Bedriaga, 1886)
Հատուկ պահպանություն
  • Lacerta depressa rudis Bedriaga, 1886
  • Lacerta rudis Bedriaga, 1886
  • Lacerta saxicola obscura Lantz & Cyren 1936
  • Lacerta r. macromaculata Darevsky, 1967
  • Lacerta r. bischoffi Bohme & Budak, 1977
  • Lacerta r. svanetica Darevsky & Eiselt, 1980
  • Lacerta r. chechenica Eiselt & Darevsky, 1991


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Վրացական մողես (լատին․՝ Darevskia rudis), մողեսակերպերի կարգի իսկական մողեսների ընտանիքին պատկանող սողուն։

Տարածված է Կովկասյան լեռներում։ Կենսավարժ է բարձրալեռնային կլիմային։ Սնվում է սարդերով, միջատներով, փափկամարմիններով և անձրևաորդերով։ Երբեմն ուտում է այլ մողեսների մատղաշներին։ Ձվադրում է։ Դնում է 4-8 ձու[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացական մողեսը չափերով խոշոր սողուն է։ Ընդհանուր երկարությունը կազմում է 25 սմ, որի 2/3-ը կազմում է կենդանու պոչը։

Մեջքը դարչնագորշավուն է, փորը՝ դեղնասպիտակ, կանաչադեղնավուն կամ բաց երկնագույն։ Ոտքերի ներսի մասը ունի դեղնավուն գունավորում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասյան տարածաշրջանում։ Հիմնական տարածման արեալն ընդգրկում է Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Կովկասյան Ռուսաստանի տարածքը։

Հանդիպում է Աջարիայում, Վրաստանում, Ադրբեջանական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, ինչպես նաև Չեչնիայում, Դաղստանում և Ինգուշեթիայում։

Կովկասյան տիպիկ մողեսի օրինակ է։ Լինում է ժայռերի, երբեմն՝ ծառերի վրա։ Հանդիպում է աև լեռներում՝ մինչև 2000 մետր բարձրության վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 211 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրացական մողես» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրացական մողես» հոդվածին։