1926 թվականից «Ֆոլկսբյոլնե» թատրոնի դերասան, աշխատել է նաև Ռայնհարդի և Պիսկատորի թատերախմբերում։ 1931 թվականից՝ կինոյի դերասան, ապա՝ ռեժիսոր։ 1943 թվականին ստեղծել է ծաղրածու Չարլիի մասին «Ակրոբատ, հրաշալի՜ է» կինոկատակերգությունը։ 1946 թվականին ռեժիսորներ Դուդովի, Մետցիգի և Վոլֆի հետ մասնակցել է «ԴԵՖԱ» կինոստուդիայի ստեղծմանը։ Այստեղ նկարահանած ֆիլմերից են՝ «Մարդասպանները մեր շրջապատում են» (1946 թ., խորհրդային էկրանում՝ «Նրանք չեն թաքնվի»), «Ռոտացիա» (1949 թ., խորհրդային էկրանում՝ «Դարչնագույն սարդոստայն»), «Հավատարիմ հպատակ» (1951 թ., ըստ Մաննի), որոնք ունեն ցայտուն հակաֆաշիստական ուղղվածություն։ 1950-ական թվականների կեսից Շտաուդտեն աշխատում է ԳՖՀ-ի կինոստուդիաներում, իր լավագույն՝ «Վարդեր պարոն դատախազի համար» (1959 թ.), «Տոնավաճառ» (1960 թ.), «Կոմիսար» (1971 թ.) և այլ ֆիլմերով շարունակելով հանդես գալ նացիզմի վերածննդի վտանգի և ռեալիստական գաղափարների դեմ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 577)։