Jump to content

Վլադիմիր Վասիլենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Վասիլենկո
Володимир Василенко
Ծնվել էմայիսի 25 (հունիսի 6), 1897
Կիև, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 19, 1987(1987-12-19) (90 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբժիշկ
Հաստատություն(ներ)Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Գործունեության ոլորտներքին հիվանդություններ[1], բժշկություն[1], սրտաբանություն[1] և աղեստամոքսաբանություն[1]
Ալմա մատերԿիևի բժշկական համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ

Վլադիմիր Խարիտոնովիչ Վասիլենկո (ռուս.՝ Владимир Харитонович Василенко, ուկրաիներեն՝ Володимир Харитонович Василенко, մայիսի 25 (հունիսի 6), 1897, Կիև, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 19, 1987(1987-12-19), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային թերապևտ, ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս 1957, ԽՍՀՄ ԲԳԱ նախագահության անդամ 1957-1960, ԽՍՀՄ ԲԳԱ կլինիկական բժշկագիտության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար 1960-1966։ Սոցիալիստական աշխատանքի հերոս 1967։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1922 թվականին ավարտել է Կիևի բժշկական ինստիտուտը, աշխատել Ն․ Ստրաժեսկոյի ղեկավարությամբ։ 1935 թվականից եղել է Կիևի բժիշկների կատարելագործման ինստիտուտի թերապիայի ամբիոնի վարիչ։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հյուսիսկովկասյան, ապա 1-ին Ուկրաինական ռազմաճակատների գլխավոր թերապևտն էր, 1948 թվականից՝ Մոսկվայի Ի․ Սեչենովի անվան 1-ին բժշկական ինստիտուտի ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի վարիչ։

1967-1974 թվականներին եղել է ԽՍՀՄ առողջապահության նախարարության ստամոքսաաղիքաբանության ԳՀԻ-ի տնօրեն։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են արյան շրջանառության քրոնիկական անբավարարության ժամանակ նյութափոխանակության խանգարմանը, երիկամների, շնչառական համակարգի, մարսողության ախտաբանությանը են։ Ն․ Մտրաժեսկոյի հետ առաջարկել է սիրտ-անոթային համակարգի անբավարարության նոր դասակարգում։

Վասիլենկոն Մոսկվայի թերապևտների ընկերության և ստամոքսաաղիքաբանության համամիութենական ընկերության նախագահն էր, շվեդական և բուլղարական թերապևտների գիտական ընկերության անդամ, «Կլինիչեսկայա մեդիցինա» («Клиническая медицина») ամսագրի խմբագիրը, բժշկական մեծ հանրագիտարանի 2-րդ և 3-րդ հրատարակությունների խմբագրական կոլեգիայի անդամ։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ պետական մրցանակ 1979։ Պարգևատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 291