Վլադիմիր Սիչինսկի
Վլադիմիր Սիչինսկի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1894[1] |
Ծննդավայր | Կամենեց-Պոդոլսկի, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 25, 1962[1] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Պատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Կրթություն | Քաղաքացիական ինժեներների ինստիտուտ (1917) |
Աշխատավայր | Ուկրաինական ազատ համալսարան |
Անդամություն | Տարաս Շևչենկոյի անվան գիտական ընկերություն |
Volodymyr Sichyns'kyi Վիքիպահեստում |
Վլադիմիր Եֆիմովիչ Սիչինսկի (ուկրաիներեն՝ Володи́мир Юхи́мович Січи́нський, հունիսի 24, 1894[1], Կամենեց-Պոդոլսկի, Ռուսական կայսրություն - հունիսի 25, 1962[1], Պատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ), ուկրաինացի ճարտարապետ, գծանկարիչ և արվեստաբան։ Փիլիսոփայության դոկտոր[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղղափառ քահանա վարդապետ, Պոդոլիայի պատմաբան, հնագետ, մշակութային և հասարակական գործիչ Եվֆիրմի Սեցինսկու (Սիչինսկու) որդին է։ Սովորել է տեխնիկական դպրոցում և արվեստի դպրոցի դասընթացներում Կամենեց-Պոդոլսկում։ 1917 թվականին Պետրոգրադում ավարտել է Նիկոլայ I կայսեր քաղաքացիական ինժեներների ինստիտուտը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Կիևում 1918-1919 թվականներին Ճարտարապետական ինստիտուտի ստեղծմանը, պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Պոդոլիեում։ Ուկրաինայի պետականության անկումից հետո արտագաղթել է Գալիչին։
1920-1923 թվականներին ապրել և աշխատել է Լվովում, 1923-1945 թվականներին՝ Պրահայում, որտեղ ուսումը շարունակել է Կարլովի համալսարանում (1923-1926)։ Այնուհետև որպես դոցենտ դասավանդել է Ուկրաինայի մանկավարժական ինստիտուտում, 1934-1942 թվականներին եղել է Պրահայի գրքասերների ուկրաինական միության նախագահ, 1940 թվականից՝ Ուկրաինայի Ազատ համալսարանի պրոֆեսոր, հետագայում բնակվել է Գերմանիայում։ 1949 թվականին արտագաղթել է ԱՄՆ և բնակություն հաստատել Նյու Յորքում։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր շինարարական գործիքների և անցյալ դարերի ուկրաինական ոճի օրգանական կապի վրա հիմնված մի շարք հաջող ճարտարապետական նախագծերի հեղինակ է, որոնց հիման վրա կառուցվել են՝
- Տաճար Միխալովցեում (Սլովակիա, 1933-1934, ձևով նման է հին Չեռնիգովյան եկեղեցիներին),
- Սլովակիայի Նիժնի Կոմարնիկ գյուղի Աստվածածնի պահպանության փայտե եկեղեցին (1938),
- եկեղեցի Նյու Յորքի մոտ գտնվող Վիպենիում (1949),
- եկեղեցի Պորտու Ունիանում (Բրազիլիա) (1951),
- Սուրբ Սոֆիայի ուղղափառ տաճար, Մոնրեալ, Կանադա (1950-ականների վերջ)
Նա եղել է գծանկարիչ նկարազարդող, գրքերի ձևավորման բարեփոխիչ։ Պատրաստել է մեծ քանակությամբ գրքերի կազմեր, տպագրական նշաններ, նամականիշեր, պաստառներ, կատալոգներ, ուկրաինական մարզերի զինանշաններ։ Ձևավորել է ուկրաինական ամսագրեր, որոնք հրատարակվել են Ամերիկայում («Վեստնիկ», «Կռիլյա», «Վոլին»և այլն)։ Ձևավորել է ավելի քան 70 հայրենական և արտասահմանյան գրքերի հրատարակություններ։ Հեղինակ է ուկրաինական արվեստի և գեղարվեստական արհեստների բնագավառում մի շարք հետազոտությունների։ Եղել է «Енциклопедії українознавства» հանրագիտարանի համախմբագիրը։
Վլադիմիր Սիչինսկին մահացել է 1962 թվականի հունիսի, 25-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Պատերսոն քաղաքում։
Ճարտարապետության մասին ընտիր հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1925 - Дерев’яні церкви і дзвіниці Галицької України 16-19 ст.
- 1925 - Архітектура в стародруках
- 1925 - Архітектура старокнязівської доби X-XII ст.
- 1935 - Архітектура катедри св. Юра у Львові]
- 1940 - Monumenta Architecturae Ukrainae
- 1952 - Пам’ятки української архітектури
- 1956 - Історія українського мистецтва. Архітектура (1-2)
Գծանկարչության մասին ընտիր հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1937 - Історія українського граверства XVI-XVIII ст.
- 1938 - Друкарські і українські видавничі знаки XVI-XVIII ст.
- 1934 - Олександр Антоній Тарасевич (монографія)
- 1936 - Григорій Левицький (монографія)
- 1937 - Шевченко-гравер (монографія)
- 1943 - Юрій Нарбут (монографія)
Ընտիր հրապարակումներ ուկրաինական գեղարվեստական արհեստների մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1936 - Нариси з історії української промисловості
- 1944 - Українське ужиткове мистецтво
- 1943 - Українські орнаменти історичні (альбом)
- 1943, 1946 - Українські орнаменти народні (альбом)
Այլ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1937 - Вступ до українського краєзнавства
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Січинський Володимир Юхимович
- В. Січинський. Історія українського мистецтва. Том 2. Архітектура. Нью-Йорк, Наукове товариство ім. Шевченка в Америці, 1956.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Սիչինսկի» հոդվածին։ |
|
- Հունիսի 24 ծնունդներ
- 1894 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունիսի 25 մահեր
- 1962 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Կարլի համալսարանի շրջանավարտներ
- Ուկրաինացի ճարտարապետներ
- Ուկրաինացի մանկավարժներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ