Վլադիմիր Սիչինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Սիչինսկի
Ծնվել էհունիսի 24, 1894(1894-06-24)[1]
ԾննդավայրԿամենեց-Պոդոլսկի, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 25, 1962(1962-06-25)[1] (68 տարեկան)
Վախճանի վայրՊատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԿրթությունՔաղաքացիական ինժեներների ինստիտուտ (1917)
ԱշխատավայրՈւկրաինական ազատ համալսարան
 Volodymyr Sichyns'kyi Վիքիպահեստում

Վլադիմիր Եֆիմովիչ Սիչինսկի (ուկրաիներեն՝ Володи́мир Юхи́мович Січи́нський, հունիսի 24, 1894(1894-06-24)[1], Կամենեց-Պոդոլսկի, Ռուսական կայսրություն - հունիսի 25, 1962(1962-06-25)[1], Պատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ), ուկրաինացի ճարտարապետ, գծանկարիչ և արվեստաբան։ Փիլիսոփայության դոկտոր[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղափառ քահանա վարդապետ, Պոդոլիայի պատմաբան, հնագետ, մշակութային և հասարակական գործիչ Եվֆիրմի Սեցինսկու (Սիչինսկու) որդին է։ Սովորել է տեխնիկական դպրոցում և արվեստի դպրոցի դասընթացներում Կամենեց-Պոդոլսկում։ 1917 թվականին Պետրոգրադում ավարտել է Նիկոլայ I կայսեր քաղաքացիական ինժեներների ինստիտուտը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Կիևում 1918-1919 թվականներին Ճարտարապետական ինստիտուտի ստեղծմանը, պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Պոդոլիեում։ Ուկրաինայի պետականության անկումից հետո արտագաղթել է Գալիչին։

Սլովակիայի Նիժնի Կոմարնիկ գյուղում գտնվող Աստվածածնի պահպանության փայտե եկեղեցին

1920-1923 թվականներին ապրել և աշխատել է Լվովում, 1923-1945 թվականներին՝ Պրահայում, որտեղ ուսումը շարունակել է Կարլովի համալսարանում (1923-1926)։ Այնուհետև որպես դոցենտ դասավանդել է Ուկրաինայի մանկավարժական ինստիտուտում, 1934-1942 թվականներին եղել է Պրահայի գրքասերների ուկրաինական միության նախագահ, 1940 թվականից՝ Ուկրաինայի Ազատ համալսարանի պրոֆեսոր, հետագայում բնակվել է Գերմանիայում։ 1949 թվականին արտագաղթել է ԱՄՆ և բնակություն հաստատել Նյու Յորքում։

Ուկրանական ուղղափառ Սուրբ Սոֆի եկեղեցին Մոնրեալում

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր շինարարական գործիքների և անցյալ դարերի ուկրաինական ոճի օրգանական կապի վրա հիմնված մի շարք հաջող ճարտարապետական նախագծերի հեղինակ է, որոնց հիման վրա կառուցվել են՝

  • Տաճար Միխալովցեում (Սլովակիա, 1933-1934, ձևով նման է հին Չեռնիգովյան եկեղեցիներին),
  • Սլովակիայի Նիժնի Կոմարնիկ գյուղի Աստվածածնի պահպանության փայտե եկեղեցին (1938),
  • եկեղեցի Նյու Յորքի մոտ գտնվող Վիպենիում (1949),
  • եկեղեցի Պորտու Ունիանում (Բրազիլիա) (1951),
  • Սուրբ Սոֆիայի ուղղափառ տաճար, Մոնրեալ, Կանադա (1950-ականների վերջ)

Նա եղել է գծանկարիչ նկարազարդող, գրքերի ձևավորման բարեփոխիչ։ Պատրաստել է մեծ քանակությամբ գրքերի կազմեր, տպագրական նշաններ, նամականիշեր, պաստառներ, կատալոգներ, ուկրաինական մարզերի զինանշաններ։ Ձևավորել է ուկրաինական ամսագրեր, որոնք հրատարակվել են Ամերիկայում («Վեստնիկ», «Կռիլյա», «Վոլին»և այլն)։ Ձևավորել է ավելի քան 70 հայրենական և արտասահմանյան գրքերի հրատարակություններ։ Հեղինակ է ուկրաինական արվեստի և գեղարվեստական արհեստների բնագավառում մի շարք հետազոտությունների։ Եղել է «Енциклопедії українознавства» հանրագիտարանի համախմբագիրը։

Վլադիմիր Սիչինսկին մահացել է 1962 թվականի հունիսի, 25-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Պատերսոն քաղաքում։

Ճարտարապետության մասին ընտիր հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1925 - Дерев’яні церкви і дзвіниці Галицької України 16-19 ст.
  • 1925 - Архітектура в стародруках
  • 1925 - Архітектура старокнязівської доби X-XII ст.
  • 1935 - Архітектура катедри св. Юра у Львові]
  • 1940 - Monumenta Architecturae Ukrainae
  • 1952 - Пам’ятки української архітектури
  • 1956 - Історія українського мистецтва. Архітектура (1-2)

Գծանկարչության մասին ընտիր հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1937 - Історія українського граверства XVI-XVIII ст.
  • 1938 - Друкарські і українські видавничі знаки XVI-XVIII ст.
  • 1934 - Олександр Антоній Тарасевич (монографія)
  • 1936 - Григорій Левицький (монографія)
  • 1937 - Шевченко-гравер (монографія)
  • 1943 - Юрій Нарбут (монографія)

Ընտիր հրապարակումներ ուկրաինական գեղարվեստական արհեստների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1936 - Нариси з історії української промисловості
  • 1944 - Українське ужиткове мистецтво
  • 1943 - Українські орнаменти історичні (альбом)
  • 1943, 1946 - Українські орнаменти народні (альбом)

Այլ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1937 - Вступ до українського краєзнавства

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. Січинський Володимир // Українська мала енциклопедія : 16 кн. : у 8 т. / проф. Є. Онацький. — Накладом Адміністратури УАПЦ в Аргентині. — Буенос-Айрес, 1965. — Т. 7, кн. XIV : Літери Сен — Сті. — С. 1751-1752. — 1000 екз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Սիչինսկի» հոդվածին։