Քաղաքի հովանավոր են համարվում Սուրբ Լվարենտիոսը (լատին․՝ Laurentius) և Սուրբ Ռոզան Վիտերբոյից (իտալ.՝ Rosa da Viterbo)։ Քաղաքի տոնը նշվում է ամեն տարի օգոստոսի 10-ին և սեպտեմբերի 4-ին։
Ինչպես շրջանի բազմաթիվ այլ քաղաքներ, այնպես էլ Վիտերբոն հիմնադրվել են Էտրուսկների կողմից հնագույն ժամանակներում։ Իր վաղ ժամանակներում Վիտերբոն գրավել է իր հարևան Ֆերենտո քաղաքը։ Մ.թ.ա. 310 թվականին քաղաքը անցել է հռոմեացիների, իսկ 774 թվականին՝ լանգոբարդների տիրապետության տակ։ XIդարում քաղաքը համարվում էր ավելի շատ Տոսկանայի, քան Լացիոյի մաս։ Իրադրությունը փոխվեց այն ժամանակ, երբ Մաթիլդա Տոսկանսկայան քաղաքը հանձնեց Հռոմի Պապի իշխանությանը։