Վինի Թուխը գնում է հյուր
Վինի Թուխը գնում է հյուր ռուս.՝ Винни-Пух идёт в гости | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | մանկական ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում և երաժշտական ֆիլմ |
Կերպարներ | Վինի Թուխ, Դնչիկ և Ճագար |
Հիմնված է | Վինի Թուխ |
Շարքի մասն է | Վինի Թուխը և բոլորը, բոլորը, բոլորը |
Ռեժիսոր | Ֆյոդոր Խիտրուկ |
Սցենարիստ | Բորիս Զախոդեր և Ֆյոդոր Խիտրուկ |
Հնչյունավորում | Եվգենի Լեոնով, Իա Սավվինա, Վլադիմիր Օսենև և Անատոլի Շչուկին |
Պատմող | Վլադիմիր Օսենև[1] |
Բեմադրող նկարիչ | Էդուարդ Նազարով և Վլադիմիր Զույկով |
Երաժշտություն | Մոիսեյ Վայնբերգ |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Դիստրիբյուտոր | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Շարք | Վինի Թուխը և բոլորը, բոլորը, բոլորը |
Թվական | 1971 և հուլիսի 10, 1971[2] |
«Վինի Թուխը գնում է հյուր» (ռուս.՝ Винни-Пух идёт в гости listen ), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որ նկարահանվել է ռեժիսոր Ֆեոդոր Խիտրուկի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1971 թվականին[3]։
Ալան Ալեքսանդր Միլնի համանուն հեքիաթի հիման վրա նկարահանված երկրորդ մուլտֆիլմն է։
Շարքի մուլտֆիլմեր.
- Վինի Թուխ (1969)
- Վինի Թուխը գնում է հյուր (1971)
- Վինի Թուխը և հոգսերի օրը (1972)
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի անգամ առավոտյան Վինի Թուխն առանց շտապելու զբոսնում է Դնչիկի հետ և հորինում նոր երգ։ Թուխի մոտ միտք է ծագում գնալ ինչ-որ մեկին հյուր։ Նրանք գնում են ինչ-որ ուղղությամբ՝ երգելով «Ով է գնում հյուր առավոտյան» երգը, որը հորինել էր Թուխը։ Վերջապես հասնում են Նապաստակի բնի մոտ։ Չնայած նրանք եկել են առանց հրավերի, Նապաստակը ընդունում է ընկերներին և հյուրասիրում մեղրով։ Թուխն ուտում է նապաստակի բոլոր պաշարները, ինչից հետո հանկարծ հիշում է, որ անհետաձգելի գործ ունի և փորձում է դուրս գալ, բայց մնում է դռան մեջ ուռած փորի պատճառով։ Նրան դուրս քաշելն անհնար է, և նապաստակն առաջարկում է սպասել մեկ շաբաթ, մինչև Թուխը նիհարի։ Այդ ժամանակ Թուխը փռշտում է, և նրա ներշնչելու հետևանքով նապաստակի բնի մուտքը լայնանում է, ինչից հետո նապաստակն ու Դնչիկը դուրս են քաշում Թուխին։ Այդ ժամանակ նա հասկանում է, որ չարժի չափից շատ մնալ հյուրընկալի տանը, որպեսզի չընկնի «անելանելի դրության» մեջ։
Դերերը հնչունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Վլադիմիր Օսենև | հեղինակի խոսք |
Եվգենի Լեոնով | Վինի Թուխ |
Իյա Սավաննա | Դնչիկ |
Անատոլի Շչուկին | Նապաստակ |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1976 – ԽՍՀՄ Պետական մրցանակ, շնորհվել է ռեժիսոր Ֆեոդոր Խիտրուկին «Վինի Թուխ» մուլտֆիլմերի շարքի համար։
Երբ Ֆեոդոր Խիտրուկն այցելել է Դիսնեյ ստուդիա, Վոլֆգանգ Ռայտերմանը՝ 1968 թվականին լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում «Օսկար» մրցանակի արժանացած «Վինի Թուխը և հոգսերի օրը» մուլտֆիլմի հեղինակը, ասել է, թե ինքը խորհրդային տարբերակն ավելի շատ է հավանում, քան իր ստեղծածը[4]
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990-ական թվականներին տեսաերիզներով Twic Lyrec հրատարակությամբ թողարկվել են Վինի Թուխի մասին պատմող մուլտֆիլմերի վրա հիմնված աուդիոհեքիաթներ Ալեքսանդր Պոժարովի տեքստով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Վինի Թուխը գնում է հյուր» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- ↑ The Spirit Of Genius: Feodor Khitruk
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Освальд Айтен (Oswald Iten). Пух Райтермана и Пух Хитрука: сравнительная характеристика персонажей = Pooh vs. Pukh, a character analysis // Сolorful animation expressions, Швейцария (2011)(անգլ.) // ИноСМИ.ру. — 2012.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վինի Թուխը գնում է հյուր»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Վինի Թուխը գնում է հյուր» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Винни-Пух — смотрели все, все, все Наш фильм.ру
- Կադրեր մուլտֆիլմից
- Մուլտֆիլմի հերոսների հուշարձանը Մոսկվայում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինի Թուխը գնում է հյուր» հոդվածին։ |
|