Վիկտորյա Դայնեկո
Վիկտորյա Դայնեկո | |
---|---|
Բնօրինակ անուն | ռուս.՝ Викто́рия Петро́вна Дайне́ко |
Ի ծնե անուն | ռուս.՝ Виктория Петровна Дайнеко |
Ծնվել է | մայիսի 12, 1987[1] (37 տարեկան) Բալպիկ, Տալդի Կուրգանի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ղազախստան և Ռուսաստան |
Ժանրեր | փոփ[2] |
Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2004 - այժմ |
Լեյբլ | Իգոր Մատվիենկոյի պրոդյուսերական կենտրոն |
Պարգևներ | |
Կայք | daineko.ru |
Viktoriya Dayneko Վիքիպահեստում |
Վիկտորյա Պետրովնա Դայնեկո (ռուս.՝ Викто́рия Петро́вна Дайне́ко, ծնվ.՝ 12 մայիսի, 1987, Կիրովսկի, Տալդի Կուրգանի մարզ, Ղազախական ԽՍՀ), ռուս երգչուհի և դերասանուհի, «Աստղերի ֆաբրիկա-5» նախագծի հաղթող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտորյա Դայնեկոն ծնվել է 1987 թվականի մայիսի 12-ին Ղազախական ԽՍՀ Տալդի Կուրգանի մարզի Կիրովսկի գյուղում][3]։ Մանկությունն անցկացրել է Յակուտիայի Միրնի քաղաքում։ Աղջկա ծնողները՝ Պյոտր և Եվգենյա Դայնեկոները, Վիկտորյային տարել են բալետի խմբակ՝ «Յակուտիայի ալմաստներ» (ռուս.՝ «Алмазы Якутии»), որտեղ Վիկան պարել է մինչև 11 տարեկանը[4]։ Դպրոցում սովորելու տարիներին Վիկան ելույթներ է ունեցել Միրնիումանցկացվող տարբեր միջոցառումների ժամանակ՝ հիմնականում կատարելով ուրիշների հիթերը[3]։ Նրան նախ հրավիրում են տեղի «Отражение» էստրադային խումբ, իսկ հետո՝ «Фаэтон» խումբ[4]։ Փոքր քաղաքում հատուկ երաժշտական դպրոց չլինելու պատճառով[3] Վիկան ստիպված էր զբաղվել ինքնակրթությամբ։ Դրան զուգահեռ Վիկտորյան սովորում է անգլերեն[3]։
Աստղերի ֆաբրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Վիկտորյա Դայնեկոն մասնակցում է Ռուսաստանի Առաջին ալիքի «Աստղերի ֆաբրիկա-5» հեռուստանախագծին, որ գլխավորում էր Ալլա Պուգաչովան։ Վիկտորյան նախագծում զբաղեցնում է առաջին տեղը։ Նախագծի շրջանակներում Վիկտորյան կատարում է երկու սոլո երգեր՝ «Я буду лучше» (երաժշտությունը՝ Օ. Վոլյանդոյի, տեքստի հեղինակ՝ Կոնստանտին Արսենև) և «Лейла» (երաժշտությունը՝ Իգոր Մատվիենկոյի, տեքստի հեղինակներ՝ Իգոր Մատվիենկո, Յու. Բուժիլովա)։ «Снилось мне» (երաժշտությունը՝ Ալեքսանդր Մարշալի, տեքստի հեղինակ՝ Կարեն Կավալերյան) երգի հիման վրա նկարահանվում է տեսահոլովակ. Վիկտորյա Դայնեկոն երգը կատարում է Ալեքսանդր Մարշալի հետ։
2005-2006 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աստղերի ֆաբրիկա» հեռուստանախագծի ավարտից հետո Վիկտորյա Դայնեկոն սկսել է աշխատել Իգոր Մատվիենկոյի հետ։ 2005 թվականին Թայլանդում նկարահանվել է երգչուհու առաջին տեսահոլովակը «Лейла» (երաժշտությունը՝ Իգոր Մատվիենկոյի, տեքստը՝ Յու. Բուժիլովի) երգի հիման վրա։
Հետագայում Վիկտորյան կատարել է բազմաթիվ երգեր, ելույթներ ունեցել տարբեր բեմերում, նկարահանել է տեսահոլովակներ։ Նրա անձնական կյանքը հաճախ է քննարկվել մամուլում. 2006 թվականին երգչուհին սիրավեպ է ունեցել Կորնի խմբի մենակատար Պավել Արտեմևի հետ։ Սիրավեպը երկար չի շարունակվել, սակայն իր արտացոլումն է գտել Դայնեկոյի «Я просто сразу от тебя уйду» (երաժշտությունը՝ Իգոր Մատվիենկոյի, տեքստը՝ Օ. Ռովնայայի) երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում։ Ռեժիսոր Վիկտոր Պրիդուվալովի մտահղացմամբ՝ այդ տեսահոլովակն իր սյուժեով կապված էր Կորնի խմբի «Хочешь я тебе спою» երգի տեսահոլովակի հետ։
2007 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի սկզբին Վիկտորյան ձայնագրեց «Հրաշքի սպասումով» ֆիլմի սաունդթրեքը՝ «Фильм не о любви» (երաժշտությունը՝ Իգոր Մատվիենկոյի, տեքստը՝ Օ. Ռովնայայի)։ Ֆիլմի նկարահանման ժամանակ նկարահանվել է նաև այդ երգի տեսահոլովակը։
2007 թվականի աշնանը Վիկտորյա Դայնեկոն ներկայացվել է MTV Russia Music Awards մրցանակաբաշխության «Լավագույն երգչուհի» անվանակարգում, սակայն հաղթող է ճանաչվել ՄաքՍիմը[5]։ Դայնեկոն արժանացել է Fashion TV ալիքի մրցանակին «2007 թվականի Fashion-երգչուհի» անվանակարգում[6]։
Նույն թվականի սկզբում նա լուսանկարվել էր Փլեյբոյ ամսագրի ապրիլյան համարի համար, սակայն հետագայում խիստ զղջացել է. այդ մասին նա պատմել է Станции 2.0-ի ուղիղ եթերում[7]։
Նույն 2007 թվականին Ալեքսեյ Յագուդինի հետ մասնակցել է «Ледниковый период» հեռուստանախագծին՝ հասնելով մինչև եզրափակիչ։ Ալեքսեյ Յագուդինի հետ համատեղ Վիկտորյա Դայնեկոն ձայնագրել է «Иголка» (երաժշտությունը՝ Իգոր Մատվիենկոյի, տեքստը՝ Օ. Ռովնայայի), որի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ։
2007 թվականին Վիկտորյա Դայնեկոն իր ուժերն է փորձել նաև կինոյում։ Նա նկարահանվել է «Երջանիկ են միասին» հեռուստասերիալի էպիզոդիկ դերում, ինչպես նաև հնչյունավորել է «Նոյյան տապան» մուլտֆիլմի գլխավոր հերոսուհի Պանտիին։
2008-2011 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի մարտի 6-ին թողարկվել է Վիկտորյա Դայնեկոյի դեբյուտային ալբոմը՝ «Иголка»[8]: Այն երգչուհու «հիթերի յուրատիպ հավաքածու» էր, քանի որ առաջին ալբոմն էր երգչուհու եռամյա կարիերայի ընթացքում։
2009 թվականին Ալեքսանդր Օլեշկոյի հետ մասնակցել է Առաջին ալիքի «Երկու աստղ 2009» (ռուս.՝ «Две звезды 2009») հեռուստանախագծին, որտեղ զույգն զբաղեցրել է երրորդ տեղը։
2010 թվականի վերջին Վիկտորյա Դայնեկոն հնչյունավորել է «Ռապունցել. խճճված պատմություն» մուլտֆիլմի գլխավոր հերոսուհուն։
2011 թվականին մասնակցել է «Աստղերի ֆաբրիկա. վերադարձ» (ռուս.՝ «Фабрика звёзд. Возвращение»), նախագծին, որին մասնակցում էին «Աստղերի ֆաբրիկայի» նախկին մասնակիցները։ Վիկտորյան ընդգրկված էր Իգոր Մատվիենկոյի խմբում։ Դայնեկոն ճանաչվեց նախագծի հաղթող. նրա օգտին էր քվեարկել հանդիսատեսների 19%-ը։
2012 թվականից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 մայիսի 12-ին տեղի ունեցավ Վիկտորյա Դայնեկոյի «Бей себя» սինգլի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան։ 2014 թվականի նոյեմբերի 14-ին հանրությանը ներկայացվեց երգչուհու երկրորդ ալբոմը՝ «V»:
2015 թվականի մայիսին արժանացել է Կարաչոևո-Չերկեսիայի վաստակավոր արտիստի կոչման։
2015 նոյեմբերին թողարկվել է «Эти ночи» երգը, որի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվել 2016 թվականի հունվարին։
2016 թվականի նոյեմբերին էկրան է բարձրացել «Տրոլներ» (ռուս.՝ «Тролли») մուլտֆիլմը, որի կերպարներից մեկին հնչյունավորել է Վիկտորյա Դայնեկոն[9]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորնի խմբի մենակատար Պավել Արտեմևի հետ կարճատև սիրավեպից հետո Վիկտորյա Դայնեկոն հանդիպել է նույն խմբի անդամ, երգիչ Դմիտրի Պակուլիչևի հետ։ Սակայն նրան հարաբերությունները նույնպես երկար չեն շարունակվում։ 2011 թվականի ամռան վերջին Վիկտորյան սկսում է հանդիպել երգիչ Ալեքսեյ Վորոբյովի հետ։ Զույգը բաժանվում է 2012 թվականի մայիսին[4]։
2014 թվականի նոյեմբերից Վիկտորյա Դայնեկոն հանդիպում էր DrumCast խմբի թմբկահար Դմիտրի Կլեյմանի հետ[10]։ Նրանք ամուսնացել են 2015 թվականի ապրիլի 14-ին[11], իսկ 2015 հոկտեմբերի 3-ին ծնվել է նրանց դուստրը։ 2017 թվականի մառանը զույգը բաժանվել է, իսկ ամուսնալուծությունը վերջնականապես ձևակերպվել է նույն թվականի սեպտեմբերի 19-ին[12]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Նշումներ |
---|---|---|
2004 | Снилось мне | Ալեքսանդր Մարշալի հետ համատեղ։ Ռեժիսոր՝ Մարատ Ադելշին։ |
2005 | Лейла | Նկարահանվել է Թայլանդում։ Ռեժիսոր՝ Դմիտրի Զախարով։ |
2006 | Я просто сразу от тебя уйду | Ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով |
2007 | Фильм не о любви | Երգը «Հրաշքի սպասումով» ֆիլմի սաունդթրեքն է։ Ռեժիսոր՝ Եվգենի Բեդարև։ |
Иголка | Ալեքսեյ Յագուդինի հետ համատեղ։ Ռեժիսոր՝ Марат Адельшин. | |
Я буду жить | «Նոյյան տապան» մուլտֆիլմի սաունդթրեքը։ Ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով։ | |
2008 | Стоп, куда же я иду | Տեսահոլովակը նկարահանվել է Ուկրաինայի մայրաքաղաքում՝ Київнаукфільм-ի տաղավարերից մեկում։ Ռեժիսոր՝ Վիկտոր Պրիդուվալով։ |
Глаза в глаза | Կորնի խմբի հետ համատեղ։ «Ամանորյա տարիֆ» ֆիլմի սաունդթրեքն է։ Ռեժիսոր՝ Եվգենի Բեդարև։ | |
2009 | Клякса | Տեսահոլովակում նկարահանվել են նաև Դմիտրի Բիկբաևն ու Կորնի խմբի մենակատար Դմիտրի Պակուլիչևը։ Ռեժիսոր՝ Օքսանա Շկվորնիկով։ |
Мой ангел (Ремикс) | «Մեր Մաշան ու կախարդական ընկույզը» (ռուս.՝ «Наша Маша и Волшебный орех») անիմոցիոն ֆիլմի սաունդթրեքն է։ Ռեժիսոր՝ Մաքսիմ Կուդերով։ | |
2011 | Сотри его из мемори | Տեսահոլովակում տղամարդու գլխավոր դերում հանդես է գալիս Կորնի խմբի մենակատար Դմիտրի Պակուլիչևը։ Ռեժիսոր՝ Վլադիմիր Յակիմենկո։ |
Девушка на миллион | Ռեժիսոր՝ Կոնստանտին Չերեպկով։ | |
2012 | Ближе, чем танго | Գովազդային տեսահոլովակ, որում երգչուհին գովազդում է Always ապրանքանիշը։ Նկարահանվել է Procter & Gamble ընկերության պատվերով։ |
Mirror, mirror | Ռեփեր T-killah-ի հետ համատեղ։ Տեսահոլովակը նկարահանվել է Տալլինում։ Ռեժիսոր՝ Հինդրեկ Մաասիկ։ | |
2013 | Дыши | Երգի հեղինակը մոլդովական «O-Zone» խմբի նախկին մենակատար Ռադու Սիրբուն է։ Ռեժիսոր՝ Մարատ Ադելշին։ |
2014 | Бей себя | Ռեժիսոր՝ Մարատ Ադելշին։ |
2015 | Жить вдвоём | Ռեժիսոր՝ Մարիա Եֆրեմովա։ |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2006 | Ակումբ | կամեո |
2007 | Երջանիկ են միասին | կամեո |
Առաջինը տանը | կամեո | |
Նոյյան տապան | հովազ Պանտի (հնչյունավորում) | |
2010 | Ռապունցել. խճճված պատմություն | Ռապունցել (հնչյունավորում) |
2011 | All inclusive, или Всё включено | Վիկա |
2012 | Zолушка | կամեո |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://lenta.ru/news/2021/08/13/daineko_v/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Виктория Дайнеко» (ռուսերեն). 29.10.2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 13-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Биографии звезд на Cosmo.ru: Виктория Дайнеко». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Победители MTV Russia Music Awards». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Вика Дайнеко станет лицом Motivi». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Запись эфира от 21.06 2010.
- ↑ «Вышел дебютный альбом Виктории Дайнеко «Иголка»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Виктория Дайнеко: Я согласилась озвучивать "Троллей" ради дочки». Собеседник.ру. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Виктория Дайнеко показала своего 20-летнего парня» (ռուսերեն). www.depo.ua. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Вика Дайнеко вышла замуж в Кутузовском загсе Москвы». 7days.ru. 14.04.2015.
- ↑ «Публикация Victoria Daineko в Instagram • Сен 19 2017 в 1:49 UTC» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիկտորյա Դայնեկոյի պաշտոնական կայքը Արխիվացված 2014-01-03 Wayback Machine
- Виктория Дайнеко — голос новой принцессы Дисней «Рапунцель» Արխիվացված 2010-11-13 Wayback Machine
- Վիկտորյա Դայնեկոյի էջը Թվիթթերում
- Վիկտորյա Դայնեկոյի էջը Յություբ տեսահոսթինգում
- Վիկտորյա Դայնեկոյի էջը Ֆեյսբուքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Դայնեկո» հոդվածին։ |
|