Վիկտոր Զուբկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Զուբկով
 
Կուսակցություն՝ Միասնական Ռուսաստան, ԽՄԿԿ և Մեր տունը Ռուսաստանն է
Կրթություն՝ Սանկտ Պետերբուրգի պետական ագրարային համալսարան (1965)
Գիտական աստիճան՝ տնտեսագիտության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ձեռնարկատեր և տնտեսագետ
Դավանանք Ռուս ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր սեպտեմբերի 15, 1941(1941-09-15)[1] (82 տարեկան)
Ծննդավայր Arbat, Kushvinsky District, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Վիկտոր Ալեքսեևիչ Զուբկով (ռուս.՝ Ви́ктор Алексе́евич Зубко́в, սեպտեմբերի 15, 1941(1941-09-15)[1], Arbat, Kushvinsky District, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քաղաքական գործիչ, տնտեսագետ։ 2012 թվականի մայիսի 30-ից գազ արտահանող երկրների ֆորումի հետ փոխգործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ[2]։

Տնտեսագիտության դոկտոր, 1991-2004 թվականներին՝ տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարի տեղակալ։ 2001-2007 թվականներին՝ Ռուսաստանի ֆինանսական հետախուզության ղեկավար։ 2007 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2008 թվականի մայիսի 7-ը՝ Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահ[3]։ 2008-2012 թվականների մայիսի 7-ից 8-ը մինչ կառավարության նոր ղեկավարի նշանակումը՝ Ռուսաստանի կառավարության նախագահի պաշտոնակատար։ 2008 թվականի մայիսի 12-ից մինչև 2012 թվականի մայիսի 21-ը՝ Վլադիմիր Պուտինի կառավարության կազմում Ռուսաստանի կառավարության նախագահի առաջին տեղակալ։ Գազպրոմի տնօրենների խորհրդի նախագահ։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանի ասպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1958-1960 թվականներին՝ Մոնչեգորսկի վերանորոգման և մեխանիկական գործարանի, Մուրմանսկի մարզի Մոնչեգորսկ քաղաքի Նիտիս-Կումուժյե կոմբինատի Հյուսիսնիկել հանքի փականագործ։
  • 1960-1965 թվականներին սովորել է Լենինգրադի գյուղատնտեսական ինստիտուտում (Պուշկին քաղաք, Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջան
  • 1965-1967 թվականներին ծառայել է բանակում։
  • 1967-1985 թվականներին աշխատել է Լենինգրադի մարզի սովխոզներում բաժանմունքի կառավարչի, տնօրենի տեղակալի, տնօրենի, սովխոզների միավորման գլխավոր տնօրենի պաշտոններում։
  • 1985-1991 թվականներին եղել է Պրիոզերսկի քաղգործկոմի նախագահ, Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Պրիոզերսկի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար[4], ԽՄԿԿ մարզային կոմիտեի գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության և ագրարային բաժնի վարիչ, Լենինգրադի մարզային գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
  • 1991-1993 թվականներին Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի արտաքին կապերի կոմիտեի նախագահի տեղակալ (միևնույն ժամանակ քաղաքապետարանի արտաքին կապերի կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Վլադիմիր Պուտինը
  • 1993-1999 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության հարկային պետական ծառայության ղեկավարի տեղակալ, Սանկտ Պետերբուրգի պետական հարկային տեսչության պետ։
  • 1999 թվականին իր թեկնածությունն է առաջադրել Լենինգրադի մարզի նահանգապետի պաշտոնում (հավաքած ձայների 8,6%-ով զբաղեցրել է չորրորդ տեղը)։
  • 1999-2001 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության հարկերի և տուրքերի նախարարի տեղակալ՝ ՌԴ ֆինանսների նախարարության Սանկտ Պետերբուրգի հարկային և գանձումների վարչության ղեկավար։
  • 2001-2004 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, Ռուսաստանի Դաշնության ֆինանսական մոնիտորինգի կոմիտեի նախագահի պաշտոնակատար։
  • 2004-2007 թվականներին եղել է ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայության ղեկավար։
  • 2007 թվականի սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրա թեկնածությունն առաջարկեց Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի պաշտոնում, և սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դուման հաստատեց նրան այդ պաշտոնում (նրա օգտին քվեարկել է 381 պատգամավոր, դեմ՝ 47, ձեռնպահ է մնացել 8 պատգամավոր)[5]։ Պաշտոնավարել է մինչև 2008 թվականի մայիսի 8-ը, քանի դեռ Պետական դուման այդ պաշտոնում չի հաստատել Վլադիմիր Պուտինին։
  • 2007 թվականի հոկտեմբերի 4-ից մինչև 2012 թվականի մայիսի 25-ը՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի մշտական անդամ[6]։
  • 2007 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2008 թվականի մայիսի 27-ը Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության նախարարների խորհրդի նախագահ[7]։
  • 2008 թվականի մայիսի 12-ից մինչև 2012 թվականի մայիսի 21-ը՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալ։ Նա ղեկավարում էր Ռուսաստանի Դաշնության կառավարությունում ագրոարդյունաբերական համալիրի, անտառային տնտեսության և ձկնորսության զարգացման հարցերը։
  • 2008 թվականի հունիսից Գազպրոմ ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահն է։
  • 2008 թվականի դեկտեմբերի 12-ից[8] մինչև 2011 թվականի օգոստոսի 19-ը[9]՝ Ռոսագրոլիզինգ ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ։
  • 2010 թվականի հունվարի 11-ից մինչև 2012 թվականի մայիս՝ տնտեսական զարգացման և ինտեգրման Միացյալ կառավարական հանձնաժողովի նախագահի տեղակալ, մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման ենթահանձնաժողովի ղեկավար, արտաքին առևտրում պաշտպանական միջոցների ղեկավար[10]։
  • Մայիսի 7-ից 8-ը՝ ՌԴ կառավարության նախագահի պաշտոնակատար։
  • 2012 թվականի մայիսի 30-ից գազ արտահանող երկրների ֆորումի հետ փոխգործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ։
  • 2012 թվականի հունվարից մինչև 2014 թվականի մարտ — Գազպրոմ գազաշարժիչային վառելիք ՍՊԸ վարչության նախագահ և գլխավոր տնօրեն։
  • Պետերբուրգյան երկխոսություն ֆորումի ռուսական համակարգային կոմիտեի նախագահ։
  • Ռուս ուղղափառ եկեղեցու կիրակնօրյա Նովո-Երուսաղեմյան Ստավրոպոլի արական վանքի վերականգնման բարեգործական հիմնադրամի վարչության նախագահ։

Կուսակցական պատկանելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967-ից 1991 թվականներին՝ ԽՄԿԿ անդամ։ 1995 թվականից մտնում էր կառավարությանը մոտ Մեր տունը Ռուսաստանն է կուսակցության կազմի մեջ։ 2000 թվականին զբաղեցրել է Միասնություն կուսակցության Պետերբուրգի միավորման ղեկավարի պաշտոնը։ 2002 թվականից ընդգրկված էր Միասնական Ռուսաստան կուսակցության կողմնակիցների շարժման համակարգող խորհրդի կազմում, սակայն խմբակցությունից դուրս գալուց հետո, որի կողմնակիցն է նա, նրա հետ այլևս կապ չի ունեցել[11]։ Ռուսաստանի կառավարության նախագահ նշանակվելու պահին անկուսակցական է[12]։

Գիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տնտեսագիտության թեկնածու։ Ատենախոսության թեման՝ «Լենինգրադի մարզի օրինակով հանքային-հումքային համալիրի հարկային մեխանիզմի կատարելագործումը» (պաշտպանված է 2000 թվականին Սանկտ Պետերբուրգի Գ. Պլեխանովի անվան պետական լեռնագործական ինստիտուտում)։
  • Տնտեսագիտության դոկտոր։ Ատենախոսության թեման՝ «Ռուսաստանի Դաշնությունը հանցավոր եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման հակազդման միջազգային համակարգում»։  Պաշտպանված է 2010 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր պետական ծառայության ռուսական ակադեմիայում։

Դասային աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի շքանշան (2012)[13][14]
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշան (2008 թվականի սեպտեմբերի 19)՝ պետության տնտեսական քաղաքականության իրականացման գործում ունեցած անձնական մեծ ավանդի և բազմամյա բեղմնավոր գործունեության համար[15]
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան (2006 թվականի մայիսի 9)՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսական շահերի պաշտպանության գործում ներդրած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[16]
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշան (2000 թվականի ապրիլի 11)՝ պետությանը մատուցած ծառայությունների և տնտեսական բարեփոխումների իրականացման գործում ունեցած մեծ ավանդի համար[17]
  • Ալեքսանդր Նևսկու շքանշան (2015 թվական)
  • սառը զենքի պարգև՝ սպայական դաշույն[18]
  • Աշխատանքային կարմիր դրոշ շքանշան (1981 թվական)
  • Պատվո նշան շքանշան (1975 թվական)
  • Աշխատանքի վետերան մեդալ (1986 թվական)
  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր տնտեսագետ (2001 թվականի սեպտեմբերի 16)՝ տնտեսության և ֆինանսական գործունեության բնագավառում ունեցած վաստակի համար[19]
  • Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր (1998 թվական)
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալություն (2003 թվականի հոկտեմբերի 24)՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդման համակարգի ստեղծման գործում ունեցած վաստակի համար[20]
  • Լենինգրադի մարզի պատվավոր քաղաքացի (2009 թվական)
  • Վոլգոգրադի հերոս-քաղաքի պատվավոր քաղաքացի
  • Պրիոզերսկա քաղաքի պատվավոր քաղաքացի
  • Սեստրորեցկա քաղաքի պատվավոր բնակիչ (2015 թվական)[21]
  • Սուրբ Դանիել Մոսկվացի բարեպաշտ իշխանի 1-ին աստիճանի շքանշան (ՌՈՒԵ, 2011 թվական)[22]
  • Արժանիքների շքանշան (Հունգարիա) (Քաղաքացիական 2-րդ աստիճանի Աստղով Խաչ, 2012 թվականի հոկտեմբեր, հանձնվել է 2013 թվականի մարտի 27-ին)՝ հունգարա-ռուսական երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային և գործարար կապերի զարգացման համար:

Սեփականություն և եկամուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսից մինչև 2014 թվականի փետրվարը տիրապետում էր Գազպրոմի բաժնետոմսերի շուրջ 0,0001  %-ը, բաժնեմասը վաճառել էր Ղրիմի միացման ֆոնին գնանշումների էական անկումից ոչ շատ առաջ[23]։

Քաղաքական որոշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչապետի առաջին կադրային որոշումը (2007 թվականի սեպտեմբերի 18) պաշտպանության նախարար Սերդյուկովի պաշտոնաթողության խնդրագիրն էր «մտերիմ ազգակցական հարաբերությունների պատճառով»[24]։ Հրաժարականը, սակայն, չի ընդունվել[25]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. «Указ Президента РФ от 30.05.2012 № 751 «О специальном представителе Президента Российской Федерации по взаимодействию с форумом стран — экспортёров газа»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 14.09.2007 № 1202». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
  4. Зубков, Виктор. Lenta.ru.
  5. Виктор Зубков утверждён премьер-министром России. Lenta.ru, 14.9.2007.
  6. Указ Президента Российской Федерации от 04.10.2007 № 1339 Արխիվացված 2007-10-11 Wayback Machine.
  7. Белоруссия: Зубков назначен главой союзного правительства. Росбалт.ру.
  8. Председателем Совета директоров ОАО «Росагролизинг» избран Первый заместитель Председателя Правительства Российской Федерации В. А. Зубков. Интернет-портал Правительства РФ.
  9. Валентина Иванова избрана Председателем Совета директоров ОАО «Росагролизинг»(չաշխատող հղում). Официальный сайт ОАО «Росагролизинг».
  10. Зубков стал замом Шувалова в экономической правительственной комиссии. www.zaks.ru, 12.01.2010.
  11. Виктор Зубков рассказал о себе депутатам Государственной Думы Արխիվացված 2007-09-30 Wayback Machine Распечатка передачи Время Свободы. Итоговый выпуск на радио Свобода от 13 сентября 2007 года
  12. «Зубков останется беспартийным». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
  13. «Ведомости»: Медведев наградит десятки чиновников, в том числе Нургалиева и Володина
  14. Раздаст по заслугам
  15. «Указ Президента Российской Федерации от 19.09.2008 № 1392 «О награждении орденом „За заслуги перед Отечеством" II степени Зубкова В. А.»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
  16. «Указ Президента Российской Федерации от 9 мая 2006 г. № 464». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
  17. «Указ Президента Российской Федерации от 11 апреля 2000 г. № 664». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
  18. Мария Олькина. «Лучших граждан России» вооружили кортиками // «Коммерсантъ С-Петербург» N 84/П (3415) от 15.05.2006
  19. «Указ Президента РФ от 16 сентября 2001 г. № 1138». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
  20. Распоряжение Президента Российской Федерации от 24 октября 2003 года № 491-рп «О поощрении Зубкова В.А.»
  21. «Решение Муниципального совета города Сестрорецка от 09.07.2015 №50» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
  22. Святейший Патриарх Кирилл наградил первого вице-премьера В. А. Зубкова орденом Даниила Московского I степени
  23. Зубков продал свою долю в «Газпроме» до обвала котировок
  24. «Зубков представил Путину предложения по составу правительства». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
  25. Анатолий Сердюков сохранил за собой пост министра обороны. rg.ru от 24 сентября 2007 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Զուբկով» հոդվածին։