Վիլյամ Բյանդա
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | William Ludovic Brandon Bianda | ||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 30, 2000[1] (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Սյուրեն | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 82 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ռոմա | ||
Համար | 28 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2014 | Ռեդ Ստար | ||
2014-2017 | Լանս | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2017-2018 | Լանս II | 10 | (0) |
2017-2018 | Լանս | 5 | (0) |
2018-ներկա | Ռոմա | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2016 | Ֆրանսիա Մ16 | 1 | (0) |
2016-2017 | Ֆրանսիա Մ17 | 13 | (0) |
2017 | Ֆրանսիա Մ18 | 7 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Վիլյամ Բյանդա (ֆր.՝ William Bianda, ապրիլի 30, 2000[1], Սյուրեն), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լանս
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյանդան Լանսի ակադեմիայի սան է։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2017 թվականի հուլիսի 29-ին[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը ֆրանսիացին նշեց 2017 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Փարիզի դեմ խաղում[4][5]։ Մի քանի հանդիպում թիմի մեկնարկային կազմում անցկացնելուց հետո՝ 2018 թվականի հունվարի 30-ին՝ Սոշոյի դեմ խաղում նա ծանր վնասվածք ստացավ[6]՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը։ Լանսի առաջին թիմի կազմում Բյանդան անցկացրեց 9 հանդիպում։
Ռոմա
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունիսի 27-ին Բյանդան 6 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ռոմա[7][8][9]։ Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[10][11]՝ ստանալով 28 համարի մարզաշապիկը։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյանդան ծնվել է Ֆրանսիայում և ունի կոտ դ'իվուարական արմատներ[12]։ Նա Ֆրանսիայի Մ17 հավաքականի կազմում մասնակցեց 2017 թվականի Եվրոպայի[13] և աշխարհի առաջնություններին[14][15], սակայն երկու մրցաշարից էլ Ֆրանսիան դուրս մնաց՝ փլեյ-օֆֆում պարտվելով Իսպանիային[16][17]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հուլիսի 19-ի դրությամբ[18]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Լանս | 2017–18 | Լիգա 2 | 5 | 0 | 4 | 0 | — | 9 | 0 | |||
Կարիերայի ընդհանուր | 5 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 0 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «France - W. Bianda - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Officiel : William Bianda passe pro au RC Lens - MaLigue2». MaLigue2 (ֆրանսերեն). 2017 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Paris FC - RC Lens, Dec 8, 2017 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «LFP.fr - Ligue de Football Professionnel - Domino's Ligue 2 - Saison 2017/2018 - 18ème journée - Paris FC / RC Lens». www.lfp.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «RC Lens - FC Sochaux-Montbéliard, Jan 30, 2018 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Bianda becomes Roma's ninth summer signing». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «DONE DEAL: William Bianda excited to make Roma move - Tribal Football». Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Reports: Roma Sign Lens Defender William Bianda». Chiesa Di Totti. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Roma close to signing Lens starlet Bianda». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «William Bianda joins Roma on long-term deal». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Gianluca Di Marzio :: Roma, arriva Bianda: il ragazzo delle banlieue parigine» (իտալերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - France – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «FIFA U-17 World Cup 2017: France announce squad for their U-17 World Cup campaign». 2017 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-17 World Cup India 2017 - France - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Spain U17 - France U17, May 12, 2017 - 2017 European Under-17 Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ «France U17 - Spain U17, Oct 17, 2017 - U17 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «William Bianda». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բյանդայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Բյանդան transfermarkt-ում
- Բյանդան soccerbase.com-ում
- Բյանդան WhoScored.com կայքում Արխիվացված 2022-11-27 Wayback Machine
- Բյանդան Լիգա 1-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-02-12 Wayback Machine
- Բյանդան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Բյանդան ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-05-18 Wayback Machine
- Բյանդան Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Արխիվացված 2018-06-27 Wayback Machine
|
|