Վիլյամ Բյանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Վիլյամ Բյանդա
William Bianda
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն William Ludovic Brandon Bianda
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 30, 2000(2000-04-30)[1] (19 տարեկան)
Ծննդավայր Սյուրեն
Հասակ 186 սմ
Քաշ 82 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
Համար 28
Պատանեկան կարիերա
2006-2014 Ֆրանսիա Ռեդ Ստար
2014-2017 Ֆրանսիա Լանս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-2018 Ֆրանսիա Լանս II 10 (0)
2017-2018 Ֆրանսիա Լանս 5 (0)
2018-ներկա Իտալիա Ռոմա 0 (0)
Ազգային հավաքական
2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 1 (0)
2016-2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 13 (0)
2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 7 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 19-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 19-ի, 2018

Վիլյամ Բյանդա (ֆր.՝ William Bianda, ապրիլի 30, 2000(2000-04-30)[1], Սյուրեն), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի կազմում: Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյանդան Լանսի ակադեմիայի սան է: Իր առաջին պայմանագիրը կնքեց 2017 թվականի հուլիսի 29-ին[3]: Իր պրոֆեսիոնալ դեբյուտը ֆրանսիացին նշեց 2017 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Փարիզի դեմ խաղում[4][5]: Մի քանի հանդիպում թիմի մեկնարկային կազմում անցկացնելուց հետո՝ 2018 թվականի հունվարի 30-ին՝ Սոշոյի դեմ խաղում նա ծանր վնասվածք ստացավ[6]՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը: Լանսի առաջին թիմի կազմում Բյանդան անցկացրեց 9 հանդիպում:

Ռոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունիսի 27-ին Բյանդան 6 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ռոմա[7][8][9]: Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[10][11]՝ ստանալով 28 համարի մարզաշապիկը:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյանդան ծնվել է Ֆրանսիայում և ունի կոտ դ'իվուարական արմատներ[12]: Նա Ֆրանսիայի Մ17 հավաքականի կազմում մասնակցեց 2017 թվականի Եվրոպայի[13] և աշխարհի առաջնություններին[14][15], սակայն երկու մրցաշարից էլ Ֆրանսիան դուրս մնաց՝ փլեյ-օֆֆում պարտվելով Իսպանիային[16][17]:

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 19-ի դրությամբ[18]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լանս 2017–18 Լիգա 2 5 0 4 0 9 0
Կարիերայի ընդհանուր 5 0 4 0 0 0 0 0 9 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «France - W. Bianda - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19 
  3. «Officiel : William Bianda passe pro au RC Lens - MaLigue2»։ MaLigue2 (fr-FR)։ 2017-06-29։ Վերցված է 2018-07-19 
  4. «Paris FC - RC Lens, Dec 8, 2017 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19 
  5. «LFP.fr - Ligue de Football Professionnel - Domino's Ligue 2 - Saison 2017/2018 - 18ème journée - Paris FC / RC Lens»։ www.lfp.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-07-19 
  6. «RC Lens - FC Sochaux-Montbéliard, Jan 30, 2018 - Ligue 2 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19 
  7. «Bianda becomes Roma's ninth summer signing»։ ESPN.com։ Վերցված է 2018-07-19 
  8. «DONE DEAL: William Bianda excited to make Roma move - Tribal Football»։ Վերցված է 2018-07-19 
  9. «Reports: Roma Sign Lens Defender William Bianda»։ Chiesa Di Totti։ Վերցված է 2018-07-19 
  10. «Roma close to signing Lens starlet Bianda»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19 
  11. «William Bianda joins Roma on long-term deal»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19 
  12. «Gianluca Di Marzio :: Roma, arriva Bianda: il ragazzo delle banlieue parigine» (իտալերեն)։ Վերցված է 2018-07-19 
  13. uefa.com։ «Under-17 - Technical report - Team analysis - France – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19 
  14. «FIFA U-17 World Cup 2017: France announce squad for their U-17 World Cup campaign»։ 2017-09-23։ Վերցված է 2018-07-19 
  15. FIFA.com։ «FIFA U-17 World Cup India 2017 - France - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Վերցված է 2018-07-19 
  16. «Spain U17 - France U17, May 12, 2017 - 2017 European Under-17 Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19 
  17. «France U17 - Spain U17, Oct 17, 2017 - U17 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19 
  18. «William Bianda»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-07-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]