Վերծանված իրականություն
Վերծանված իրականություն անգլ.՝ Decoding Reality | |
---|---|
Հեղինակ | Vlatko Vedral? |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | նոնֆիքշն |
Թեմա | գիտություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 2010 |
«Վերծանված իրականություն։ Տիեզերքը որպես քվանտային ինֆորմացիա»՝ հայտնի գիտնական Վլատկո Վեդրալի գիրքը՝ տպագրված Օքսֆորդի համալաարանի հրատարակչութան կողմից, 2010 թվականին։ Վեդրալը առաջ է քաշել տեղեկատվական տեսությունը, որտեղ ինֆորմացիան դիտարկվում է որպես իրականության ամենահիմնարար կառույցը։ Գրքում քննարկվում է ինֆորմացիայի ծագումը, էնթրոպիայի գաղափարը և դրա թերմոդինամիկական կողմը, ԴՆԹ-ի ռեպլիկացիան, սոցիալական ցանցերը, քվանտը միկրո- և մակրոաշխարհներում, ինդետերմինիզմի դերը տիեզերքում։ Գրքի վերջում քննարկվում է այն հարցը, թե որտեղից է ծագում ամբողջ տիեզերքի տեղեկատվությունը։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ex nihilo արարում։ Ինչ որ բան ոչնչից
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեդրալը հավատում է, որ ինֆորմացիան ունի ֆիզիկական բնույթ։ Ex nihilo արարման գաղափարը առկա է կաթոլիկների դոգմաներում և ըստ դրա Աստված տիեզերքը ստեղծել է ոչնչից։ Ըստ նրա, գերբնական էակի կողմից իրականության ստեղծման գաղափարը չի բացատրում իրականությունը, քանի որ գերբնական էակը նույնպես պետք է ինչ-որ բանից ստեղծվեր։ Ըստ երևույթին, այդ էակը տտեղծվել է ոչնչից կամ էլ գերբնական էակների անվերջանալի ռեգրեսիայից։ Այս ամենից ելնելով Վեդրալը եզրակացնում է, որ իրականությունը կարող էր ստեղծվել նաև առանց որևէ գերբնական էակի միջնորդության։
Օկկամի ածելու սկզբունքը Վեդրալը օգտագործում է բացատրելու համար իր տեսությունը։ Նա համարում է, որ տեղեկատվությունը միակն է, որ կարող է լինել հիմնական կառուցողական բլոկ՝ ինչպես մակրոմակարդակում ՝ տնտեսություն, մարդկային վարք և ալլն, այնպես էլ ավելի փոքր մակարդակներում։ Տեղեկատվությունը միակն է, որ կարող է բացատրել սեփական գոյությունը, տեղեկատվությունը ստեղծում է լրացուցիչ տեղեկատվություն։ Վերջինս սեղմվում է այնպես, որ ստեղծում է նոր տեղեկատվություն։ Աննիհիլացումը՝ ոչնչացումը, ավելի ճիշտ տերմին է քան Ex nihilo արարումը։ Ըստ Վեդրալի ինֆորմացիայի սեղմվելու գործընթացի արդյունքում է, որ ստեղծվում է նոր ինֆորմացիա։
Տեղեկատվություն բոլոր եղանակների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեդրալը օգտագործում է Իտալո Կալվինոյի տարոյանման խաղի պատմությունը, որպես գիտակցված կյանքի փոխաբերության հիմք։ Խաղի ընթացքում դիտորդ/ խաղացողները՝ քվանտային ֆիզիկան, թերմոդինամիկան, կենսաբանությունը, սոցիոլոգիան, տնտեսագիտությունը, փիլիսոփայությունը, գցում են քարտեր, որոնք ունեն ոչ միանշանակ իմաստ և փորձում են հաղորդակցվել միմյանց հետ։ Իմաստը պետք է հասկացվի այլ խաղացողների միմյանց հետ փոխհարաբերությունից։ Կոնտեքստուալ կանոնները հաստատվում են դիտորդ/ խաղացողների համար նախորդ փուլերի արդյունքների՝ տեղեկատվության, հիման վրա, որոնք էլ որոշիչ են հետագա փուլերի համար։ Խաղի էությունը պարզ կդառնա, երբ վայր դրվի վերջին խաղաքարտը։ Խաղում նախորդ քարտերը կարող են փոխել հետագա իրադարձությունների իմաստը։ Վեդրալը համարում է, որ մեր իրակությունում վերջին խաղաքարտը գոյություն չունի։
Վերադարձ դեպի հիմք։ Բիթեր և մասեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրադարձ է կատարվում Շենոնի էնթրոպիայի գաղափարին։ Կլոդ Շենոնի ինֆորմացիոն տեսությունը ծագել է Bell labs-ում կատարած ուսումնասիրությունների արդյունքում, որը հիմնվում է Ջորջ Բուլի մաթեմատիկական տրամաբանության վրա։ Ինֆորմացիոն տեսությունը հավաստում է, որ տարածված և հեշտ կանխատեսելի է բառերը, որպես կանոն, դառնում են ավելի կարճ կապի ուղու օպտիմալ արդյունավետությունը ապահովելու համար, իսկ ավելի քիչ տարածում ունեցող բառերը ավելի երկար լինելու տենդենցիա ունեն՝ ավելցուկությունը և սխալների ուղղումը ապահովելու համար։ Վեդրալը կյանքը համեմատում է Ջոն ֆոն Նոյմանի ինքնավերարտադրվող ավտոմատի հետ։ Դրանք ինֆորմացիայի կրիչներ են, որոնք արտադրում են պատճեններ, որոնք իրենց հերթին ստեղծում են ավելի շատ պատճեններ։
Թվային սիրավեպ։ Կյանքը չորս տառից կազմված բառ է
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենետիկական կոդը թվային ինֆորմացիայի պահեստարան է։ Այն օժտված է ավելցուկությամբ՝ տրանսկրիպցիայի ժամանակ առաջացած սխալները ուղղելու համար։
Մեֆիի օրենք։ Ես գիտեմ, որ դա տեղի է ունեցել ինձ հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիտարկվում է թերմոդինամիկայի երկրորդ օրենքը և էնթրոպիայի աճի գործընթացը։ Մաքսվելի հրեշը ջնջում է անցանկալի տվյալները և նպաստում էնթրոպիայի աճին։
Արեք ձեր խաղադրույքները։ Միայն հաղթանակ և ուրիշ ոչինչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլեքջեքում ռիսկը կառավարելի է համարվում և օգտագործվում է Շենոնի տեղեկատվական տեսութան հավանականության բանաձևը։ Այստեղ խաղատունը դիտարկվում է որպես ֆինանսական էնթրոպիայի «սառեցված» աղբյուր, իսկ խաղացողը՝ «տաք» աղբյուր։ Ըստ թերմոդինամիկայի երկրորդ օրենքի, հոսքը համարյա թե միշտ տեղի է ունենում տաքից դեպի սառը։
Սոցիալական թերմոդինամիկա։ Միացիր կամ մահացիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեց ձեռքսեղմումների տեսութունը խորհրդանշում է իրար հետ սերտորեն կապված հաջողակ մարդկանց, որոնց սոցիալական ցանցերը նրանց տալիս են հնարավորություն ընտրելու իրենց ուզածը։ Շելինգը դիտարկում է սոցիումում և ինքնակառավարման գործընթացում մարտավարություններ։ Փոխադարձ տեղեկատվության շնորհիվ տեղի ունենում սոցիալական և քաղաքական դեմոգրաֆիական անցումներ և դա համեմատելի է ֆիզիկական համակարգերի հետ, երբ որոշակի կրիտիկական ջերմաստիճանում կամ մագնիաական դաշտի ազդեցութամբ տեղի է ունենում անցում սառույցի ֆազին։
Quantum Schmuntum: Լույս, խցիկ, գործողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեդրալը ուսումնասիրում է քվանտային ինֆորմացիայի հիմքը, կուբիտը, քվանտային խճճվածությունը և քվանտային one-time pad գաղտնագրությունը՝ կարևորելով դրա անհաշվարկելի լինելը։
Սերֆինգ ալիքների վրայով։ Հիպերարագ համակարգիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քվանտային վերադրման շնորհիվ քվանտային համակարգիչները առավելություն ունեն դասական համակարգիչների նկատմամբ և կարողանում են միանգամից փնտրել մի քանի տարրեր։ Բավականին լավ զարգացած քվանտային համակարգիչը կխախտեր այժմ գոյություն ունեցող գաղտնագրման մեթոդները շատ ավելի արագ քան դասական համակարգիչները։ Ցանկացած հաշվարկսային խնդիր կարող է ներկայացվել փնտրման ընդհանուր քվանտային ալգորիթմի տեսքով, սակայն դասական համակարգիչները կունենան առավելություն քվանտային համակարգիչների հանդեպ, եթե կիրառվեն ավելի արդյունավետ հարմարեցված ալգորիթմներ։
Աննպատակ հնարսավորությունների երեխաներ։ Պատահականությունն ընդդեմ դետերմինիզմի
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատահականությունը իրականության մեջ նոր աղբյուրների գեներացման բանալին է։ Այդ նոր աղբյուրները սեղմվում են և դուրս է մղվում ոչ էական տեղեկատվությունը։ Սա հիմնարար սկզբունք է։
Ավազի հաշվում։ Ում է պատկանում ինֆորմացիան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիեզերքի ինֆորմացիան չափվում է բիթերով և կուբիտներով։ Վեդրալը դիտարկում է Սիրակուզայում բնակվող Արքիմեդի հաշվարկները։ Արքիմեդը փորձում էր հաշվարկել ավազի այն քանակությունը, որը տեսականորեն կարող է տեղավորվել տիեզերքում։ Սա վեդրալը համեմատում է այժմյան հաշվարկների հետ, երբ փորձում են հաշվել տիեզերքի բիթերի քանակը։ Վեդրալը համարում է, որ վերջինը անսահման է, քանի որ էնթրոպիան երբեք չի հասնում մաքսիմումի, իսկ պատահական գործընթացները անընդհատ տեղի են ունենում։
ab Toto-ի ոչնչացում։ Ոչինչը ինչ-որ բանից
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինֆորմացիան հիմքն է ինչ-որ բանի ոչնչից ստեղծման։ Ըստ Ջոն ֆոն Նոյմանի դատարկ բազմությունը ստեղծում է 1 թիվը, որը դիտարկում է իր մեջ եղած դատարկ բազմությունը, որը բավարար հիմք է տարբերակման համար։ Այդ տարբերակումից ստեղծվում է 2 թիվը, որն էլ դիտարկում է դատարկ բազմությունը երկրորդ դատարկ բազմության և 1 թվի ու այդպես շարունակ։ Վեդրալը այս ամենը դիտարկում է ոչ թե որպես արարում, այլ որպես սեղմում, քանի որ իրականության ցանկացած պատահար խախտում է նախկինում գոյություն ունեցող անձևության համաչափությունը։
Ընդհանրացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքում աշխարհը բացատրվում է որպես մի բան, որը ստեղծվում է տեղեկատվությունից։ Վլատկո Վեդրալը դիտարկում է տիեզերքի մասին առաջ քաշված հարցերը և մեկնաբանում այդ հարցերը տեղեկատվության տեսանկյունից։ Նա բացատրում է ինֆորմացիայի, էնթրոպիայի բնույթը և դրանց թերմոդինամիկական հիմքերը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «A quantum calculation». The Economist. 2010 թ․ ապրիլ.
- Lloyd, Seth (2010 թ․ մարտ). «The universe is a quantum computer». New Scientist (2757).
- Cane, Alan (2010 թ․ ապրիլ). «Decoding Reality». Financial Times.
- Poole, Steven (2010 թ․ մարտ). «Et cetera: Steven Poole's non-fiction choice». The Guardian.