Ոչ գեղարվեստական գրականություն
Գրականություն |
---|
![]() |
Գրական ուղղություններ |
Գրական ժանրեր |
Մեդիա |
Տեխնիկա |
Պատմություն |
Քննարկում |
Ոչ գեղարվեստական գրականություն (կամ նոն-ֆիքշն, նոնֆիք)՝ ցանկացած գրական գործ, կամ մեդիա կոնտենտ, որը տեղեկատվություն է փոխանցում միայն իրական աշխարհի մասին և հիմնված չէ հորինվածքի վրա[1]: Ոչ գեղարվեստական գրականությունը սովորաբար նպատակ ունի ներկայացնել թեմաները օբյեկտիվորեն, հիմնված պատմական, գիտական և էմպիրիկ տեղեկատվության վրա: Այնուամենայնիվ, որոշ նոնֆիք գրականություն ընդգրկում է ավելի սուբյեկտիվ ինֆորմացիա, ներառյալ հեղինակի անձնական կարծիքները իրական դեպքերի վերաբերյալ:
Ոչ գեղարվեստական գրականության գործերը սովորաբար լինում են արձակ[2]։ Նոնֆիք գրողները կարող են ցույց տալ իրադարձությունների պատճառներն ու հետևանքները, համեմատել, հակադրել, դասակարգել, և ամփոփել տեղեկատվությունը, փաստերը դնել տրամաբանական կամ ժամանակագրական հաջորդականությամբ, եզրակացություններ անել փաստերի վերաբերյալ և այլն[3][4]։ Հաճախ նրանք օգտագործում են գրաֆիկական, կառուցվածքային և տպագիր տեսքի առանձնահատկություններ, ինչպիսիք են նկարները, գծապատկերները, դիագրամները, սխեմաները, անոտացիաները, բառարաններ, ժամանակացույցեր, բովանդակության աղյուսակ, վերնագրեր, ենթավերնագրեր, թավ կամ շեղ բառեր, ծանոթագրություններ, քարտեզներ, ինդեքսներ, պիտակներ, ենթագրեր և այլն, որոնք կօգնեն ընթերցողներին տեղեկատվություն գտնելու հարցում[4]:
Թեև նոնֆիք ստեղծագործության կոնկրետ պնդումները կարող են սխալ լինել, բարեխիղճ հեղինակը միշտն նպատակ ունի շարադրանքում մնալ ճշմարիտ և չշեղարկել իրական գործողությունները։
Տարբերակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղարվեստական գրականության մեջ օգտագործվող բազմաթիվ պատմողական մեթոդները, որպես կանոն, անպատշաճ են համարվումնոնֆիքշնի մեջ օգտագործելու համար: Դրանք դեռևս առկա են հատկապես հին ստեղծագործություններում, բայց հաճախ խլացված են, որպեսզի չմթագնեն ստեղծագործության մեջ եղած տեղեկատվությունը: Պարզությունը և անմիջականությունը ամենակարևոր նկատառումներից են նոնֆիք գրականություն ստեղծելիս: Գեղարվեստական գրականության մեջ գրողը ենթադրում է, որ ընթերցողները կփորձեն հետևել և մեկնաբանել թեմայի անուղղակի կամ վերացական առաջընթացը, մինչդեռ ոչ գեղարվեստական գրականության նպատակը ավելի շատ կապ ունի տեղեկատվության ուղղակի տրամադրման հետ: Անչափ կարևոր է ճիշտ հասկանալ թիրախային լսարանի կրթվածության աստիճանը և տվյալ թեմայի վերաբերյալ նրանց ունեցած գիտելիքների ըմբռնումը, քանի որ երկուսն էլ հիմնարար նշանակություն ունեն նոնֆիքշընի արդյունավետ հասկացման համար[5]։ ինչպես ասել է Վիրջինիա Վուլֆը՝ «եթե մենք պատկերացնենք ճշմարտությունը որպես ամուր և անփոփոխ գրանիտ, իսկ անհատականությունը՝ ծիածանի պես եթերային և փոփոխվող, ապա պետք է ասել, որ կենսագրության նպատակն է զոդել այս երկուսը մեկ ամբողջականության մեջ և զարմանալի չէ, որ կենսագիրները հաճախ ձախողում են աընդ հանձնարարությունը»[6]։
Նոնֆիքշնում տեղակայել տեղեկատվությունը, որը հեղինակը գիտի, որ սուտ է, համարվում է անազնիվ: Այնուամենայնիվ, գրականության որոշ տեսակներ կարող են նույն հաջողությամբ լինել և՝ գեղարվեստական, և՝ ոչ գեղարվեստական, օրինակ՝ ինքնարտահայտման տողեր, նամակներ, ամսագրերի հոդվածներ և երևակայության այլ արտահայտումներ: Թեև դրանք հիմնականում կամ՝ մեկը, կամ՝ մյուսն են, հնարավոր է նաև երկուսի խառնուրդ: Գեղարվեստական գրականությունը կարող է ներառել ոչ գեղարվեստական տարրեր։ Կիսաֆանտաստիկ գրականությունը գեղարվեստական գրականություն է, որը ներառում է մեծ նոնֆիք հատվածներ (օրինակ՝ իրական պատմության վրա հիմնված գեղարվեստական նկարագրություն)[7]։ Որոշ նոնֆիք գրականություն կարող է ներառել չստուգված ենթադրության, դեդուկցիայի կամ երևակայության տարրեր՝ շարադրանքը հարթելու նպատակով, սակայն բացահայտ կեղծիքների ընդգրկումը խստիվ քննադատվում է: Հրատարակչության և գրավաճառության բիզնեսները երբեմն օգտագործում են «վավերագրական արձակ» արտահայտությունը՝ տարբերելու համար ավելի գեղարվեստաական կամ ինտելեկտուալ թեքումով ստեղծագործությունները՝ մաքուր նոնֆիքշնից[8]:
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելնելով հեղինակի մտադրությունից կամ բովանդակության նպատակից՝ ոչ գեղարվեստական գրականության հիմնական ժանրերն են՝ ուսուցողական, բացատրական, քննարկման վրա հիմնված, զեկույցի վրա հիմնված (ոչ ժամանակագրական), կարծիքի վրա հիմնված (համոզիչ) և հարաբերական (ժամանակագրական վերահաշվարկ) նոնֆիքշն[9][10]։ Այս տարբեր ժանրերի նոնֆիք գործերը կարող են ստեղծվել մի շարք սկզբնաղբյուրների, նախատիպերի կամ ձևաչափերի օգնությամբ, ինչպիսիք են.
- Ուղեցույցներ ( ալմանախներ, հանրագիտարաններ, ատլասներ, մատենագրություններ, տարեգրություններ, հաշվետվություններ, բառարաններ, թեզաուրներ, հեռախոսային տեղեկատուներ, ձեռնարկներ, տարեգրքեր, մեջբերումների գրքեր և այլն)
- կյանքի գրվածքներ ( ինքնակենսագրություններ, կենսագրություններ, խոստովանություններ, օրագրեր, տեղեկամատյաններ, հուշեր, նամակներ, բացիկներ, տապանագրեր, մահախոսականներ և այլն)
- գրաքննադատություն, գրախոսություն, արվեստաբանություն, կինոքննադատություն
- համոզիչ գրություն ( ներողություն և պոլեմիկա ), էսսեներ և էսսեների ժողովածուներ . գովազդային գրություններ ( բրոշյուրներ, պամֆլետներ, մամուլի հաղորդագրություններ, գովազդային հայտարարություններ և այլն)
- պատմական գրքեր
- ակադեմիական տեքստեր ( գիտական հոդվածներ, ներառյալ գիտական հոդվածներ, մենագրություններ, գիտական ամսագրեր, տրակտատներ, խմբագրված հատորներ, գիտաժողովների նյութեր և այլն)
- լուրեր, խմբագրականներ, նամակներ խմբագրին և կարծիքներ, մանիֆեստներ, հայտարարություններ, վավերագրական ֆիլմեր
- դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, դաշտային ուղեցույցներ, ճամփորդական ուղեցույցներ, ռեցեպտուրաներ, սեփականության գրքույկներ և օգտագործողի ուղեցույցներ
- ինքնօգնության գրքեր, գիտահանրամատչելի գրքեր, բլոգեր, շնորհանդեսներ, ելույթներ, ասույթներ
Եվ այսպես շարունակ[11]։ Ոչ գեղարվեստական գրականության ընդհանուր օրինակները ներառում են բացատրական, փաստարկային, ֆունկցիոնալ և կարծիքի դրվագներ, էսսեներ արվեստի կամ գրականության մասին, կենսագրություններ, հուշեր, լրագրություն և պատմական, գիտական, տեխնիկական կամ տնտեսական գրություններ (ներառյալ էլեկտրոնային)[12]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Farner, Geir (2014). «Chapter 2: What is Literary Fiction?». Literary Fiction: The Ways We Read Narrative Literature. Bloomsbury Publishing USA. ISBN 9781623564261.
- ↑ «"nonfiction" definition via Lexico». Արխիվացված է օրիգինալից August 25, 2019-ին.
- ↑ Culler, Jonathan (2000). Literary Theory: A Very Short Introduction. Oxford University Press. էջ 31. «Non-fictional discourse is usually embedded in a context that tells you how to take it: an instruction manual, a newspaper report, a letter from a charity. The context of fiction, though, explicitly leaves open the question of what the fiction is really about. Reference to the world is not so much a property of literary [i.e., fictional] works as a function they are given by interpretation.»
- ↑ 4,0 4,1 Dave Leochko; Tom Rossi (2007), Guiding Readers Through Non-fiction: Effective Strategies for Small-group Instruction, Portage & Main Press, էջեր 5–16
- ↑ The Institute of Art and Ideas. «The Art of Life». IAI. Արխիվացված օրիգինալից 26 June 2023-ին. Վերցված է 14 January 2014-ին.
- ↑ Woolf, Virginia (2010). Orlando. Aziloth Books. էջ 134. ISBN 978-1907523687.
- ↑ The Role of Narrative Fiction and Semi-Fiction in Organizational Studies G. Whiteman. N. Phillips. 13 2006, 12
- ↑ «The Penguin Press». Penguin Group (USA). Արխիվացված է օրիգինալից Feb 13, 2014-ին.
- ↑ Dave Leochko; Tom Rossi (2007), Guiding Readers Through Non-fiction: Effective Strategies for Small-group Instruction, Portage & Main Press, էջեր 5–16
- ↑ The National Literacy Strategy: Developing Early Writing, London: Department of Education and Employment, 2001, էջ 154
- ↑ Dave Leochko; Tom Rossi (2007), Guiding Readers Through Non-fiction: Effective Strategies for Small-group Instruction, Portage & Main Press, էջեր 5–16
- ↑ Susan B. Neuman; Linda B. Gambrell, eds. (2013). Quality Reading Instruction in the Age of Common Core Standards. International Reading Association. էջ 46. ISBN 9780872074965.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոչ գեղարվեստական գրականություն» հոդվածին։ |
|
![]() |
Տես՝ nonfiction or non-fiction Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ոչ գեղարվեստական գրականություն կատեգորիայում։ |