Վերծանված իրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վերծանված իրականություն
Decoding Reality
ՀեղինակVlatko Vedral
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրնոն-ֆիկշն
Թեմագիտություն
Բնօրինակ լեզուանգլերեն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչՕքսֆորդի համալսարանի հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2010

«Վերծանված իրականություն: Տիեզերքը որպես քվանտային ինֆորմացիա»՝ հայտնի գիտնական Վլատկո Վեդրալի գիրքը՝ տպագրված Օքսֆորդի համալաարանի հրատարակչութան կողմից, 2010 թվականին: Վեդրալը առաջ է քաշել տեղեկատվական տեսությունը, որտեղ ինֆորմացիան դիտարկվում է որպես իրականության ամենահիմնարար կառույցը: Գրքում քննարկվում է ինֆորմացիայի ծագումը, էնթրոպիայի գաղափարը և դրա թերմոդինամիկական կողմը, ԴՆԹ-ի ռեպլիկացիան, սոցիալական ցանցերը, քվանտը միկրո- և մակրոաշխարհներում, ինդետերմինիզմի դերը տիեզերքում: Գրքի վերջում քննարկվում է այն հարցը, թե որտեղից է ծագում ամբողջ տիեզերքի տեղեկատվությունը:

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ex nihilo արարում: Ինչ որ բան ոչնչից[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեդրալը հավատում է, որ ինֆորմացիան ունի ֆիզիկական բնույթ: Ex nihilo արարման գաղափարը առկա է կաթոլիկների դոգմաներում և ըստ դրա Աստված տիեզերքը ստեղծել է ոչնչից: Ըստ նրա, գերբնական էակի կողմից իրականության ստեղծման գաղափարը չի բացատրում իրականությունը, քանի որ գերբնական էակը նույնպես պետք է ինչ-որ բանից ստեղծվեր: Ըստ երևույթին, այդ էակը տտեղծվել է ոչնչից կամ էլ գերբնական էակների անվերջանալի ռեգրեսիայից: Այս ամենից ելնելով Վեդրալը եզրակացնում է, որ իրականությունը կարող էր ստեղծվել նաև առանց որևէ գերբնական էակի միջնորդության:

Օկկամի ածելու սկզբունքը Վեդրալը օգտագործում է բացատրելու համար իր տեսությունը: Նա համարում է, որ տեղեկատվությունը միակն է, որ կարող է լինել հիմնական կառուցողական բլոկ՝ ինչպես մակրոմակարդակում ՝ տնտեսություն, մարդկային վարք և ալլն, այնպես էլ ավելի փոքր մակարդակներում: Տեղեկատվությունը միակն է, որ կարող է բացատրել սեփական գոյությունը, տեղեկատվությունը ստեղծում է լրացուցիչ տեղեկատվություն: Վերջինս սեղմվում է այնպես, որ ստեղծում է նոր տեղեկատվություն: Աննիհիլացումը՝ ոչնչացումը, ավելի ճիշտ տերմին է քան Ex nihilo արարումը: Ըստ Վեդրալի ինֆորմացիայի սեղմվելու գործընթացի արդյունքում է, որ ստեղծվում է նոր ինֆորմացիա:

Տեղեկատվություն բոլոր եղանակների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեդրալը օգտագործում է Իտալո Կալվինոյի տարոյանման խաղի պատմությունը, որպես գիտակցված կյանքի փոխաբերության հիմք: Խաղի ընթացքում դիտորդ/ խաղացողները՝ քվանտային ֆիզիկան, թերմոդինամիկան, կենսաբանությունը, սոցիոլոգիան, տնտեսագիտությունը, փիլիսոփայությունը, գցում են քարտեր, որոնք ունեն ոչ միանշանակ իմաստ և փորձում են հաղորդակցվել միմյանց հետ: Իմաստը պետք է հասկացվի այլ խաղացողների միմյանց հետ փոխհարաբերությունից: Կոնտեքստուալ կանոնները հաստատվում են դիտորդ/ խաղացողների համար նախորդ փուլերի արդյունքների՝ տեղեկատվության, հիման վրա, որոնք էլ որոշիչ են հետագա փուլերի համար: Խաղի էությունը պարզ կդառնա, երբ վայր դրվի վերջին խաղաքարտը: Խաղում նախորդ քարտերը կարող են փոխել հետագա իրադարձությունների իմաստը: Վեդրալը համարում է, որ մեր իրակությունում վերջին խաղաքարտը գոյություն չունի:

Վերադարձ դեպի հիմք: Բիթեր և մասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրադարձ է կատարվում Շենոնի էնթրոպիայի գաղափարին: Կլոդ Շենոնի ինֆորմացիոն տեսությունը ծագել է  Bell labs-ում կատարած ուսումնասիրությունների արդյունքում, որը հիմնվում է Ջորջ Բուլի մաթեմատիկական տրամաբանության վրա: Ինֆորմացիոն տեսությունը հավաստում է, որ տարածված և հեշտ կանխատեսելի է բառերը, որպես կանոն , դառնում են ավելի կարճ կապի ուղու օպտիմալ արդյունավետությունը ապահովելու համար, իսկ ավելի քիչ տարածում ունեցող բառերը ավելի երկար լինելու տենդենցիա ունեն՝ ավելցուկությունը և սխալների ուղղումը ապահովելու համար: Վեդրալը կյանքը համեմատում է Ջոն ֆոն Նոյմանի ինքնավերարտադրվող ավտոմատի հետ: Դրանք ինֆորմացիայի կրիչներ են, որոնք արտադրում են պատճեններ, որոնք իրենց հերթին ստեղծում են ավելի շատ պատճեններ:

Թվային սիրավեպ: Կյանքը չորս տառից կազմված բառ է[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենետիկական կոդը թվային ինֆորմացիայի պահեստարան է: Այն օժտված է ավելցուկությամբ՝ տրանսկրիպցիայի ժամանակ առաջացած սխալները ուղղելու համար:

Մեֆիի օրենք: Ես գիտեմ, որ դա տեղի է ունեցել ինձ հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիտարկվում է թերմոդինամիկայի երկրորդ օրենքը և էնթրոպիայի աճի գործընթացը: Մաքսվելի հրեշը ջնջում է անցանկալի տվյալները և նպաստում էնթրոպիայի աճին:

Արեք ձեր խաղադրույքները: Միայն հաղթանակ և ուրիշ ոչինչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլեքջեքում ռիսկը կառավարելի է համարվում և օգտագործվում է Շենոնի տեղեկատվական տեսութան հավանականության բանաձևը: Այստեղ խաղատունը դիտարկվում է որպես ֆինանսական էնթրոպիայի «սառեցված» աղբյուր, իսկ խաղացողը՝ «տաք» աղբյուր: Ըստ թերմոդինամիկայի երկրորդ օրենքի, հոսքը համարյա թե միշտ տեղի է ունենում տաքից դեպի սառը:

Սոցիալական թերմոդինամիկա: Միացիր կամ մահացիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեց ձեռքսեղմումների տեսութունը խորհրդանշում է իրար հետ սերտորեն կապված հաջողակ մարդկանց, որոնց սոցիալական ցանցերը նրանց տալիս են հնարավորություն ընտրելու իրենց ուզածը: Շելինգը դիտարկում է սոցիումում և ինքնակառավարման գործընթացում մարտավարություններ: Փոխադարձ տեղեկատվության շնորհիվ տեղի ունենում սոցիալական և քաղաքական դեմոգրաֆիական անցումներ և դա համեմատելի է ֆիզիկական համակարգերի հետ, երբ որոշակի կրիտիկական ջերմաստիճանում կամ մագնիաական դաշտի ազդեցութամբ տեղի է ունենում անցում սառույցի ֆազին:

Quantum Schmuntum: Լույս, խցիկ, գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեդրալը ուսումնասիրում է քվանտային ինֆորմացիայի հիմքը, կուբիտը, քվանտային խճճվածությունը և քվանտային one-time pad գաղտնագրությունը՝ կարևորելով դրա անհաշվարկելի լինելը:

Սերֆինգ ալիքների վրայով: Հիպերարագ համակարգիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվանտային վերադրման շնորհիվ քվանտային համակարգիչները առավելություն ունեն դասական համակարգիչների նկատմամբ և կարողանում են միանգամից փնտրել մի քանի տարրեր: Բավականին լավ զարգացած քվանտային համակարգիչը կխախտեր այժմ գոյություն ունեցող գաղտնագրման մեթոդները շատ ավելի արագ քան դասական համակարգիչները: Ցանկացած հաշվարկսային խնդիր կարող է ներկայացվել փնտրման ընդհանուր քվանտային ալգորիթմի տեսքով, սակայն դասական համակարգիչները կունենան առավելություն քվանտային համակարգիչների հանդեպ , եթե կիրառվեն ավելի արդյունավետ հարմարեցված ալգորիթմներ:

Աննպատակ հնարսավորությունների երեխաներ: Պատահականությունն ընդդեմ դետերմինիզմի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատահականությունը իրականության մեջ նոր աղբյուրների գեներացման բանալին է: Այդ նոր աղբյուրները սեղմվում են և դուրս է մղվում ոչ էական տեղեկատվությունը: Սա հիմնարար սկզբունք է:

Ավազի հաշվում: Ում է պատկանում ինֆորմացիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերքի ինֆորմացիան չափվում է բիթերով և կուբիտներով: Վեդրալը դիտարկում է Սիրակուզայում բնակվող Արքիմեդի հաշվարկները: Արքիմեդը փորձում էր հաշվարկել ավազի այն քանակությունը, որը տեսականորեն կարող է տեղավորվել տիեզերքում: Սա վեդրալը համեմատում է այժմյան հաշվարկների հետ, երբ փորձում են հաշվել տիեզերքի բիթերի քանակը: Վեդրալը համարում է, որ վերջինը անսահման է , քանի որ էնթրոպիան երբեք չի հասնում մաքսիմումի, իսկ պատահական գործընթացները անընդհատ տեղի են ունենում:

ab Toto-ի ոչնչացում: Ոչինչը ինչ-որ բանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆորմացիան հիմքն է ինչ-որ բանի ոչնչից ստեղծման: Ըստ Ջոն ֆոն Նոյմանի դատարկ բազմությունը ստեղծում է 1 թիվը, որը դիտարկում է իր մեջ եղած դատարկ բազմությունը, որը բավարար հիմք է տարբերակման համար: Այդ տարբերակումից ստեղծվում է 2 թիվը, որն էլ դիտարկում է դատարկ բազմությունը երկրորդ դատարկ բազմության և 1 թվի ու այդպես շարունակ: Վեդրալը այս ամենը դիտարկում է ոչ թե որպես արարում, այլ որպես սեղմում, քանի որ իրականության ցանկացած պատահար խախտում է նախկինում գոյություն ունեցող անձևության համաչափությունը:

Ընդհանրացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքում աշխարհը բացատրվում է որպես մի բան , որը ստեղծվում է տեղեկատվությունից: Վլատկո Վեդրալը դիտարկում է տիեզերքի մասին առաջ քաշված հարցերը և մեկնաբանում այդ հարցերը տեղեկատվության տեսանկյունից: Նա բացատրում է ինֆորմացիայի, էնթրոպիայի բնույթը և դրանց թերմոդինամիկական հիմքերը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]