Ex nihilo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլի Կոնտենտ, «Կենաց ծառը». Կենաց ծառը (եբրայերեն՝ עץ החיים) էզոտերիկ Հուդայականության Կաբալայի միստիկ նշան է, որն օգտագործվում է Հաշեմի անցած ուղին նկարագրելու համար, այն ձևը որով Նա արարել է աշխարհը ex nihilo (ոչնչից):

Ex nihilo (Էքս նիհիլո), լատիներեն արտահայտություն, որը նշանակում է «ոչնչից»։ Այն հաճախ ասոցացվում է աշխարհի արարման հետ, creatio ex nihilo՝ նշանակում է «ոչնչից արարում»՝ կիրառվելով հիմնականում աստվածաբանական և փիլիսոփայական ենթատեքստով։

Աստվածաբանության մեջ, creatio ex nihilo («արարում ոչնչից»), ունի creatio ex materia («նախնական, հավերժ գոյություն ունեցող մատերիայից, նյութից արարում») և creatio ex deo («արարում աստծուց, աստծո ներսից») հակառակ նշանակությունը։

Ex nihilo-ն հանդիպում է նաև դասական փիլիսոփայական ex nihilo nihil fit արտահայտության մեջ, որը նշանակում է՝ «ոչնչից ոչինչ է սերում»։

Կրոնական և մետաֆիզկական ենթատեքստից դուրս օգտագործվող ex nihilo-ն՝ ցույց է տալիս, որ ինչ-որ բան դուրս է գալիս, առաջանում է ոչնչից։ Օրինակ՝ ինչ-որ խոսակցության մեջ, զրուցակիցներից մեկը կարող է նոր թեմա բացել ex nihilo, որը նշանակում է, որ նոր թեման կապ չունի խոսակցության նախկին թեմաների հետ։

Creatio ex nihilo-ի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն մերձավորարևելյան դիցաբանություններում և հունական դիցաբանության մեջ աստվածներն աշխարհն արարում են արդեն գոյություն ունեցող նախանյութից՝ քաոսից։

Հրեական Աստվածաշնչի պատմությունների և հունական փիլիսոփայության գաղափարների միացումը առաջին անգամ հանդիպում է Փիլոն Ալեքսանդրացու մոտ (մ.թ. 50), ով գրում էր հելլենիստական հուդայականության թեմայով։ Փիլոնը հրեական Յահվե արարող աստվածաությանը նույնացնում էր Արիստոտելի primum movens-ի հետ (Առաջին Պատճառ)[1][2], որպեսզի ապացուցի, որ հրեաները միաստվածության գաղափարն ունեցել են հույներից շատ ավելի վաղ։ Այնուամենայնիվ, այստեղ նույնպես արարումը ինչ-որ սկզբնական նախանյութից էր (շարժումից կամ փոփոխությունից)։

Քաոսից աշխարհի արարումը եկել է Հելլենիստական փիլիսոփայությունից, որտեղ ձևավորվել է primum movens-ի ոչնչից աշխարհի արարման գաղափարը։

Աստվածաբանները վիճում են, թե արդյոք Աստվածաշնչում նկարագրված արարումը ex nihilo է[3]։

Հունական Սեպտուագինտայի Ծննդոցը սկսվում է հետևյալ կերպ. ἐν ἀρχῇ ἐποίησεν, որը թարգմանվում է՝ «սկզբում նա ստեղծեց»[4]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]