Jump to content

Վերա Բելիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերա Բելիկ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12, 1921(1921-06-12)
ԾննդավայրOkhrimivka, Ակիմովկայի շրջան, Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ կամ Ակիմովկայի շրջան, Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ
Մահացել էօգոստոսի 25, 1944(1944-08-25) (23 տարեկան)
Մահվան վայրZambrów, Zambrów County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան
ԳերեզմանՕստրոլենկա
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունօդաչու և զինված ուժեր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան
 Vera Belik Վիքիպահեստում

Վերա Լուկյանովնա Բելիկ (հունիսի 12, 1921(1921-06-12), Okhrimivka, Ակիմովկայի շրջան, Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ և Ակիմովկայի շրջան, Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ - օգոստոսի 25, 1944(1944-08-25), Zambrów, Zambrów County, Պոդլյասկի վոյեվոդություն, Լեհաստան) 46-րդ գվարդիական գիշերային ռմբակոծիչ ավիացիոն գնդի օղակի ղեկապետ, գվարդիայի լեյտենանտ: Խորհրդային Միության հերոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1921 թվականի հունիսի 12-ին Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Ակիմովկայի շրջանի Օխրիմովկա գյուղում ՝ բանվորի ընտանիքում։ Ուկրաինուհի։

Վերայի մանկությունն անցել Է Կերչի մոտակայքում՝ Վոյկովի անվան գործարանի բանվորական ավանում, որտեղ աշխատում էր նրա հայրը։ Մայրը տնային տնտեսուհի էր, վեց երեխա էր մեծացնում։

Ավարտել է Կերչի քաղաքի թիվ 17 դպրոցի 9-րդ դասարանը: Ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտի 2-րդ կուրսը:

Կարմիր բանակում է 1941 թվականից: Յուրացրել է ղեկապետի մասնագիտությունը։ Գործող բանակում եղել է 1942 թվականի մայիսից։ ԽՄԿԿ(Բ) անդամ է 1942 թվականից:

46-րդ գվարդիայի գիշերային ռմբակոծիչ ավիացիոն գնդի (325-րդ գիշերային ռմբակոծիչ ավիացիոն դիվիզիա, 4-րդ օդային բանակ, 2-րդ Բելառուսական ճակատ) օղակի ղեկապետ[1]։

Մասնակցել է Կովկասի ճակատամարտին, Կուբանի, Ղրիմի և Բելառուսի ազատագրմանը, ռմբային հարվածներ հասցրել Արևելյան Պրուսիայում թշնամու ռազմական օբյեկտներին։ 1944 թվականի օգոստոսին նա կատարել է 813 արտագրոհ։

1944 թվականի օգոստոսի 24-ի լույս 25-ի գիշերը ինքնաթիռը, որտեղ Վ.Բելիկը գվարդիայի անձնակազմի հրամանատար, լեյտենանտ Տ․Պ․ Մակարովայի հետ վերադարձավ մարտական առաջադրանքից, Զամբրուվ (Լեհաստան) քաղաքից հյուսիս-արևմուտքում հարձակման ենթարկվեց և խոցվեց թշնամու կործանիչի կողմից: Ինքնաթիռը բռնկվեց և այրվելով ընկավ գետնին, անձնակազմը զոհվեց։

ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդի Նախագահության 1945 թվականի փետրվարի 23-ի հրամանագրով գվարդիայի լեյտենանտ Բելիկ Վերա Լուկյանովնան «գերմանական զավթիչների դեմ պայքարի ռազմաճակատում հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և ցուցաբերած քաջության և հերոսության համար» ցմահ շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում ՝ Լենինի շքանշանի և «Ոսկե աստղ» մեդալի շնորհմամբ[2][3]:

Թաղված է Լեհաստանի Օստրոլենկա քաղաքում։

Художественные маркированные конверты 1981 года. Экипаж Ночных ведьм
Արտաքին պատկերներ
Надгробная плита на могиле В. Белик и Т. Макаровой в Остроленке.
Памятник в вестибюле МГПИ.


  • Հուշարձան Բելիկ Վ. Լ. տեղադրվել է Կերչի հերոս քաղաքում
  • Հուշարձան Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտի (ՄՊՄԻ) նախասրահում
  • Կիսանդրին Օխրիմովկայում
  • Հերոսուհու անունով են կոչվել փողոց Օխրիմովկայում, Կերչի հերոս քաղաքի փողոցը և թիվ 17 դպրոցը, ինչպես նաև սեյները
  • Վերա Բելիկի պատվին թողարկվել է ԽՍՀՄ փոստային ծրար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Полк, имевший исключительно женский состав, был сформирован в октябре 1941 года как 588-й ночной легкобомбардировочный авиационный полк. В феврале 1943 года преобразован в 46-й гвардейский ночной бомбардировочный авиационный полк.
  2. Указ Президиума Верховного Совета СССР от 23 февраля 1945 года. С. 1, № 10 Արխիվացված 2017-09-27 Wayback Machine.
  3. В наградном листе Веры Белик было сказано: «Товарищ Белик в полку работала с момента его организации. <…> За период боевых действий в борьбе с немецкими оккупантами произвела 813 боевых ночных вылетов на самолете ПО-2 с боевым налетом 1045м час. Имеет общий налет 1287 час. Сбросила по уничтожению мотомехчастей, живой силы и укреплениям противника 106 кг бомбового груза. В результате бомбардировочных ударов врагу был нанесен следующий урон: вызвано 143 очага пожара и 156 сильных взрывов. Уничтожено и повреждено 3 переправы противника, 2 прожектора, 3 зенитных точки, 2 склада с боеприпасами и свыше 2-х взводов пехоты».

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Белик Вера Лукьяновна // Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — С. 139. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382
  • Литвинова Л. Героический экипаж // Героини: очерки о женщинах — Героях Советского Союза / ред.-сост. Л. Ф. Торопов; предисл. Е. Кононенко. — Вып. 1. — М.: Политиздат, 1969. — 447 с.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]