Վեբկոմիքս
Վեբկոմիքսներ (նաև հայտնի որպես առցանց կոմիքսներ կամ համացանցային կոմիքսներ) կոմիքսներ են, որոնք հրապարակվում են համացանցում, օրինակ՝ վեբկայքում կամ բջջային հավելվածում։ Թեև շատ վեբկոմիքսներ հրապարակվում են բացառապես առցանց, կան նաև այնպիսիները, որոնք հրապարակվում են ամսագրերում, թերթերում կամ կոմիքսների գրքերում։
Վեբկոմիքսները կարելի է համեմատել ինքնահրատարակված տպագիր կոմիքսների հետ, քանի որ համացանցին հասանելիություն ունեցող ցանկացած ոք կարող է իր սեփական վեբկոմիքսը հրապարակել։ Ընթերցողների քանակը մեծապես տարբերվում է․ շատ վեբկոմիքսներ կարդում են միայն հեղինակի անմիջական ընկերներն ու ընտանիքը, մինչդեռ շատ կարդացվող որոշ վեբկոմիքսներ ունեն ավելի քան միլիոնավոր ընթերցողներ[1][2][3]։ Վեբկոմիքսները կարող են լինել ավանդական կոմիքսներ և գրաֆիկական վեպեր, նորարարական կոմիքսներ, ինչպես նաև ներառել բազմաթիվ ժանրեր, ոճեր և թեմաներ[4]։ Դրանք երբեմն հանդես են գալիս որպես կոմիկ բլոգ[5]։ Վեբ անիմատոր տերմինը օգտագործվում է՝ նկարագրելու այն մարդուն, որը ստեղծում է վեբկոմիքսներ։
Միջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեբկոմիքսների և տպագիր կոմիքսների միջև կան մի քանի տարբերություններ։ Վեբկոմիքսների միջոցով ավանդական գրքերի, թերթերի կամ ամսագրերի սահմանափակումները կարող են չեղարկվել՝ թույլ տալով արվեստագետներին և գրողներին օգտվել համացանցի յուրահատուկ հնարավորություններից։
Ոճեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեբկոմիքսների ստեղծագործական ազատությունը թույլ է տալիս արվեստագետներին աշխատել ոչ ավանդական ոճերով։ Կլիպ արտը կամ ֆոտոկոմիքսները (նաև հայտնի է որպես ֆումետտի) երկու տեսակի վեբկոմիքսներ են, որոնք չեն օգտագործում ավանդական արվեստի գործեր։ Կանադական հայտնի «Ավելի մեղմ աշխարհ» վեբկոմիքսը, օրինակ, ստեղծվում է լուսանկարների վրա գրամեքենայի ոճով տեքստի շերտեր ավելացնելով[6]։ Ինչպես սահմանափակ կոմիքսների ավանդույթում, մի քանի վեբ կոմիքսներ, ինչպիսին է Ռայան Նորթի «Դինոզավր» կոմիքսը, մեծ մասը ստեղծվում են մեկ (կամ մի քանի) կաղապարի կոմիքսների պատճենումից՝ միայն տեքստի որոշակի փոփոխությանբ[7]։ Պիկսել արթը, այնպես էլ Ռիչարդ Սթիվենսի «Դիզելային քաղցրավենիքը», նման է սփրայթ (նախադեպային նկարների վրա հիմնված) կոմիքսներին, բայց փոխարենը օգտագործում է ցածր որակով պատկերներ, որոնք ստեղծվել են հենց նկարչի կողմից[8]։ Այնուամենայնիվ, որոշ արտիստների համար սովորական է նաև օգտագործել ավանդական ոճեր, որոնք նման են թերթերում կամ կոմիքսներում սովորաբար տպագրվող ոճերին։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնուրույն հրատարակված վեբկոմիքսները չեն ենթարկվում գրքերի հրատարակիչների կամ թերթերի սինդիկացիաների բովանդակային սահմանափակումներին, և նման ստորգետնյա և այլընտրանքային կոմիքսները վայելում են գեղարվեստական ազատություն։ Որոշ վեբկոմիքսներ ընդլայնում են ճաշակը՝ օգտվելով այն փաստից, որ ինտերնետի գրաքննությունը գործնականում գոյություն չունի Միացյալ Նահանգների նման երկրներում[4]։ Վեբկոմիքսների բովանդակությունը դեռ կարող է խնդիրներ առաջացնել, ինչպես օրինակ` նկարիչ Տրիստան Ֆարնոնի «Լիզուր Թաունի» իրավական խնդիրները՝ Դիլբերտի սրբապիղծ կրկնորինակումը ստեղծելուց հետո[9], կամ Կաթոլիկ լիգայի բողոքը նկարիչ Էրիկ Միլիկինին «հիսուսի հանդեպ հայհոյական վերաբերմունքի» համար[10]։
Ձևաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեբկոմիք նկարիչները օգտագործում են բազմաթիվ ձևաչափեր ամբողջ աշխարհում։ Կոմիկս-երիզները, որոնք հիմնականում բաղկացած են երեք կամ չորս էջերից, շատ արտիստների համար սովորական ձևաչափ են եղել։ Այլ վեբկոմիկ նկարիչներ օգտագործում են ավանդական տպագիր կոմիքսների և գրաֆիկական վեպերի ձևաչափը՝ երբեմն հետագայում գրքեր հրատարակելու մտադրությամբ։
Սքոթ ՄաքՔլաուդը, որը 1998 թվականից վեբկոմիքսների վաղ ջատագովն էր[11] առաջ քաշեց «անսահման կտավի» գաղափարը, որտեղ սովորական տպագրական չափսերով սահմանափակվելու փոխարեն, արտիստներն ազատ են իրենց կոմիքսներով անժամկետ տարածվել ցանկացած ուղղությամբ[12][13]։ Նման ձևաչափը մեծ հաջողություն ունեցավ հարավկորեական վեբկոմիքսներում, երբ 2004 թվականին Ջուն Քու Քիմը կիրառեց անսահման ոլորման մեխանիզմ Վեբթուն հարթակում[14]։ 2009 թվականին ֆրանսիացի վեբ անիմատոր Բալակը նկարագրեց Տուրբոմեդիան՝ վեբկոմիքսների մի ձևաչափ, որտեղ ընթերցողը միաժամանակ դիտում է ամբողջական էջ, որտեղ ընթերցողն ինքն է որոշում ընթերցանության ռիթմը՝ միաժամանակ ուղղահայաց կամ հորիզոնական առաջ գնալով[15]։ Որոշ վեբ անիմատորներ, ինչպիսիք են քաղաքական անիմատոր Մարկ Ֆիորը կամ Չարլի Պարկերը՝ Արգոն Զարկի հեղինակը, ներառում են անիմացիաներ կամ ինտերակտիվ տարրեր իրենց վեբ կոմիքսներում[16]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին կոմիքսը, որոնք տարածվել է ինտերնետի միջոցով, Էրիկ Միլիկինի «Վհուկներ և գործվածքներն» է, որը նա սկսել է բեռնել CompuServe-ում 1985 թվականին[17][18]։ Կայքերը, ինչպիսիք են CompuServe-ը և Usenet-ը, օգտագործվում էին մինչև 1993թ.-ին Համաշխարհային ցանցի[NG1] տարածումը։ Վաղ վեբկոմիքսները հաճախ կցված էին քոլեջի թերթերի ժապավեններին, բայց երբ համացանցը լայն տարածում գտավ 1990-ականների կեսերին, ավելի շատ մարդիկ սկսեցին կոմիքսներ ստեղծել բացառապես այս հարթակի համար։ Մինչև 2000 թվականը վեբկոմիքսների տարբեր հեղինակներ ֆինանսապես ապահովված էին, և վեբկոմիքսները ավելի գեղարվեստական ճանաչում էին գտել։ Յուրահատուկ ժանրերն ու ոճերը հայտնի դարձան այս շրջանում։
2010-ականներին նկատվեց նաև վեբթունների աճ Հարավային Կորեայում, որտեղ ձևաչափը շատ ակնառու դարձավ։ Այս տասնամյակում նույնպես ավելի ու ավելի մեծ թվով հաջողված վեբկոմիքսներ են տեղ գտել Չինաստանի և Ճապոնիայի անիմացիոն շարքերում։
Վեբկոմիքսների հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականի մարտին նկարիչ Բիբի Ուիլյամսը բացեց վեբկոմիքսների առաջին հավաքածուներից մեկը՝ Art Comics Daily-ն[19]։ 1990-ականների կեսերին կայքէջեր բացեցին նաև թերթերի կոմիքսների սինդիկացիաները։
Հետևեցին վեբկոմիքսների այլ հավաքածուներ, որոնցից շատերը գործարկվեցին հաջորդ տասնամյակում։ 2000 թվականի մարտին Քրիս Քրոսբին, Քրոսբիի մայրը՝ Թերին, և այլ արվեստագետներ հիմնեցին Keenspot-ը[20][21]։ 2000 թվականի հուլիսին Օսթին Օսուեկեն գործարկեց eigoMANGA-ն՝ հրատարակելով օրիգինալ առցանց մանգա, որը կոչվում է «վեբմանգա»։
2001 թվականին գործարկվեց Cool Beans World բաժանորդագրության վեբ կոմիքսների կայքը։ Աջակցողների թվում էին բրիտանական կոմիքսների հեղինակներ Փեթ Միլսը, Սայմոն Բիսլին, Ջոն Բոլթոնը և Քևին Օ'Նիլը և հեղինակ Քլայվ Բարքերը[22]։ Սերիականացված բովանդակությունը ներառում էր Scarlet Traces-ը և Marshal Law-ը։
2001 թվականի մարտին Շենոն Դենթոնը և Պատրիկ Քոյլը գործարկեցին Komikwerks.com-ը, որը մատուցում է կոմիքսների և անիմացիայի մասնագետների անվճար երիզներ։ Կայքը գործարկվել է 9 վերնագրով, այդ թվում՝ Սթիվ Քոնլիի «Ապշեցուցիչ Տիեզերական Հուզումներ»-ը, Ջեյսոն Քրուզի «Քվեստի աշխարհը» և Բեռնի Ռայթսոնի «Մղձավանջային արշավները»։
2002 թվականի մարտի 2-ին Ջոի Մենլին հիմնադրեց Modern Tales-ը՝ առաջարկելով բաժանորդագրության վրա հիմնված վեբկոմիքսներ[23]։ 2002 թվականի հոկտեմբերին հաջորդեց Modern Tales սփին-օֆ serializer net-ը, այնուհետև հայտնվեցին girlamatic և Graphic Smash-ը համապատասխանաբար 2003 թվականի մարտին և սեպտեմբերին։
2005 թվականին վեբկոմիքսների խումբը դարձել էր ինքնուրույն բիզնես՝ ունենալով այնպիսի կայքեր, ինչպիսիք են Webcomics Nation-ը[24]։
Ավանդական կոմիքսների հրատարակիչները, ինչպիսիք են Marvel Comics-ը և Slave Labor Graphics-ը, սկսեցին լուրջ թվային ջանքեր գործադրել միայն 2006 և 2007 թվականներին[25]։ DC Comics-ը թողարկեց իր վեբ կոմիքսների տպագրությունը՝ Զուդա Կոմիքսը 2007 թվականի հոկտեմբերին[26]։ Կայքում ներկայացված են օգտատերերը, որոնք ներկայացրել են կոմիքսներ վեբ կոմիքսների արտադրության պրոֆեսիոնալ պայմանագրի մրցույթում։ 2010 թվականի հուլիսին հայտարարվեց, որ DC-ն փակում է Զուդան[27]։
Բիզնես
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեբկոմիքսների որոշ ստեղծողներ կարող են դա անել պրոֆեսիոնալ կերպով եկամուտի տարբեր ուղիների միջոցով։ Վեբկոմիք արտիստները կարող են վաճառել մերչնդայզինգի միջոցով՝ օրինակ՝ իրենց ստեղծագործության թեմատիկ շապիկներ և խաղալիքներ վախառելով, կամ կարող են վաճառել իրենց վեբկոմիքսների տպագիր տարբերակները կամ հավաքածուները[28]։ Վեբկոմիք ստեղծողները կարող են նաև առցանց գովազդ վաճառել իրենց կայքերում։ 2000-ականների երկրորդ կեսին վեբկոմիքսները ֆինանսական առումով ավելի քիչ կայուն դարձան՝ սոցիալական մեդիայի աճի և որոշակի տեսակի ապրանքների նկատմամբ սպառողների անհետաքրքրության պատճառով։ Ամբոխի ֆինանսավորումը Kickstarter-ի և Patreon-ի միջոցով նաև վեբ անիմատորների համար է եկամտի աղբյուր դարձել[29]։
Որոշ անիմատորներ վեբկոմիքսները օգտագործել են որպես թերթերում սինդիկացիա տանող ուղի[30]։ 1990-ականների կեսերից Սքոթ ՄաքՔլուդը միկրովճարումների համակարգերը համարում էր վեբ անիմատորների համար եկամտի լավագույն աղբյուրը, սակայն միկրովճարման համակարգերը արվեստագետների կամ ընթերցողների կողմից չսիրվեցին[31]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեբկոմիքսների շատ արտիստներ իրենց աշխատանքի համար արժանացել են պարգևների։ 2006 թվականին Ջին Լյուեն Յանի «Ամերիկայում ծնված չինացի» գրաֆիկական վեպը, որն ի սկզբանե հրատարակվել է որպես Ժամանակակից հեքիաթների վրա հիմնված վեբկոմիք, առաջին գրաֆիկական վեպն էր, որը Ազգային գրքի մրցանակի հավակնորդ էր դարձել[32]։ «Ամեն ինչ լավ կլինի»-ն՝ Դոն Հերցֆելդտի անիմացիոն ֆիլմը, որը հիմնված է նրա վեբկոմիքսների վրա, արժանացել է 2007 թվականին «Սանդենս» կինոփառատոնի ժյուրիի մրցանակին՝ կարճամետրաժ ֆիլմերի ստեղծման ոլորտում, մրցանակ, որը հազվադեպ է շնորհվում անիմացիոն ֆիլմին[33]։
Ավանդական տպագիր կոմիքսների վրա կենտրոնացած շատ կազմակերպություններ ավելացրել են մրցանակային կատեգորիաներ համացանցում հրապարակված կոմիքսների համար։ Eagle Awards-ը 2000 թվականին ստեղծեց «Վեբցանցի վրա հիմնված սիրելի կոմիքսների» կատեգորիա, որին հաջորդեց Ignatz Awards-ը՝2001 թվականին ներդնելով «Հիասքանչ առցանց կոմիքս» կատեգորիա։ Վեբկոմիքսներն իրենց ավանդական տպագիր կոմիքսների մի քանի անվանակարգերում առաջադրելուց հետո, Eisner Awards-ը 2005 թվականին սկսեց կոմիքսների մրցանակաբաշխությունը «Լավագույն թվային կոմիքս» անվանակարգում։ 2006 թվականին «Հարվի» մրցանակաբաշխությունը ստեղծեց «Լավագույն առցանց կոմիքսների աշխատանք» անվանակարգը, իսկ 2007 թվականին Շուստերի մրցանակաբաշխությունը սկսեց «Կանադական ակնառու վեբկոմիք հեղինակի մրցանակ»-ը։ 2012 թվականին Ազգային անիմատորների միությունը տվեց իր առաջին Ռուբենի մրցանակը «Օնլայն կոմիքսների համար»[34]։
Մյուս մրցանակները կենտրոնանում են բացառապես վեբկոմիքսների վրա։ «Վեբ անիմատորների ընտրության մրցանակաբաշխությունը»[35][36] բաղկացած է մի շարք մրցանակներից, որոնք տրվում էին ամեն տարի 2001-ից 2008 թվականները։ Հոլանդական Քլիքբուրգ վեբկոմիք մրցանակը (նաև հայտնի որպես Քլիքս) տրվել է չորս անգամ 2005-ից 2010 թվականներին։ Մրցանակները պահանջում են, որ ստացողը ակտիվ լինի Բենիլյուքսյան երկրներում, բացառությամբ մեկ միջազգային մրցանակի[37]։
Տպագիր վեբկոմիքսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև վեբ կոմիքսները սովորաբար հրատարակվում են հիմնականում Համաշխարհային ցանցում, հաճախ վեբկոմիք ստեղծողները որոշում են նաև տպել իրենց ստեղծագործությունների ինքնահրատարակված գրքերը։ Որոշ դեպքերում վեբ անիմատորները կարող են ձեռք բերել հրատարակչական գործարքներ, որտեղ նրանց աշխատանքից ստեղծվում են կոմիքսներ։ Երբեմն, այս գրքերը հրատարակում են մեծ տարածում գտած կոմիքսների հրատարակիչները, որոնք ավանդաբար ուղղված են կոմիքսների խանութների ուղղակի շուկայի վրա[38]։ Որոշ վեբ անիմատորներ կարող են հետապնդել տպագիր սինդիկացիաները կայացած թերթերում կամ ամսագրերում։
Վեբկոմիքսների և տպագիր կոմիքսների լսարանի ավանդական բազան էապես տարբերվում է, և վեբկոմիքս ընթերցողները պարտադիր չէ, որ այցելեն գրախանութներ։ Որոշ վեբ անիմատորների համար տպագիր թողարկումը կարող է համարվել վեբկոմիքսների շարքի «նպատակ», մինչդեռ մյուսների համար կոմիքսները «ընդամենը բովանդակությունը դուրս բերելու ևս մեկ միջոց են»[39]։ Որոշ արտիստներ վեբկոմիքսները դիտարկում են որպես պոտենցիալ նոր ուղի դեպի սինդիկացիա թերթերում։ Ըստ Ջեֆ Ջեքուսի(Կասկածելի բովանդակություն) սինդիկացիաներում «իրական փող չկա» վեբկոմիկ նկարիչների համար։ Որոշ արվեստագետներ ի վիճակի չեն իրենց աշխատանքը սինդիկացնել թերթերում, քանի որ նրանց կոմիքսները ուղղված են որոշակի խորքային լսարանին և հանրաճանաչ չեն լինի ավելի լայն ընթերցողներին[40]։
Ոչ անգլոֆոն վեբկոմիքսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ վեբկոմիքսներ հիմնականում հրատարակվում են անգլերենով, որը հիմնական կիրառական լեզուն է Ավստրալիայում, Կանադայում, Հնդկաստանում, Միացյալ Նահանգներում և Միացյալ Թագավորությունում։ Ոչ անգլոֆոն մշակույթներից, որտեղ վեբկոմիքսները զարթոնք են ապրել, կարելի էառանձնացնել Չինաստանը, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ճապոնիան և Հարավային Կորեան:
Վեբկոմիքսը Հնդկաստանում հայտնի է դարձել 2000-ականների սկզբից։ Հնդկական վեբկոմիքսները հաջողակ են, քանի որ դրանք հասնում են մեծ լսարանին անվճար[41] և դրանք հաճախ օգտագործում է երկրի երիտասարդ սերունդը՝ սոցիալական իրազեկությունը տարածելու համար, ինչպիսիք են քաղաքականությունը և ֆեմինիզմը։ Այս վեբկոմիքսները մեծ քանակությամբ բացահայտում են ստանում՝ տարածվելով սոցիալական լրատվամիջոցների միջոցով[42]։
Չինաստանում չինական վեբկոմիքսները դարձել են երկրի կոմունիստական կառավարությանն ու քաղաքական գործիչներին քննադատելու հանրաճանաչ միջոց։ Հանրաճանաչ արտիստների բազմաթիվ վեբկոմիքսներ տարածվում են ամբողջ երկրում՝ շնորհիվ սոցիալական ցանցերի, ինչպիսիք են Sina Weibo-ն և WeChat-ը։ Կառավարությունը հաճախ շատ վերնագրեր գրաքննության է ենթարկում կամ հանում է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Allen, Todd (2012 թ․ փետրվարի 27). «Rich Burlew Talks About His $1 Million Kickstarter Book Project». Publishers Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
- ↑ O'Malley, Bryan Lee (2012 թ․ հոկտեմբերի 2). «'Scott Pilgrim' Guy Interviews 'Homestuck' Guy: Bryan Lee O'Malley On Andrew Hussie». Comics Alliance. AOL. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Geddes, John (2010 թ․ ապրիլի 2). «'Penny Arcade' a testament to the power of gaming culture». USA Today. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ 4,0 4,1 Lacy, Steven (2007 թ․ նոյեմբերի 21). «Webcomics are profane, explicit, humorous — and influencing trends». Charleston City Paper. Noel Mermer. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ McGillis, Ian (2015 թ․ սեպտեմբերի 25). «From comic blog to bestseller: Kate Beaton's Step Aside, Pops is the second instalment in a comics publishing phenomenon». Montreal Gazette. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Arrant, Chris (2006 թ․ ապրիլի 25). «It's A Softer World After All». Publishers Weekly. Reed Elsevier. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Rall, Ted (2006). Attitude 3: The New Subversive Online Cartoonists. New York: Nantier Beall Minoustchine Publishing. էջեր 115–121. ISBN 1-56163-465-4.
- ↑ Hodges, Michael H. (2007 թ․ հունվարի 8). «Diesel Sweeties tackles nuts, bolts of love». The Detroit News. Detroit: Jonathan Wolman. էջ 1E.
- ↑ Crane, Jordan (2001 թ․ ապրիլ). «A Silly Little Coat Hanger for Fart Jokes: Talkin' Comics with Leisuretown.com's Tristan A Farnon». The Comics Journal (232): 80–89.
- ↑ «Michigan State President Acts Presidential». Catalyst Journal of the Catholic League for Religious and Civil Rights. Catholic League for Religious and Civil Rights. 2000 թ․ նոյեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ https://scottmccloud.com/1-webcomics/
- ↑ McCloud, Scott (2000). Reinventing Comics. New York: Paradox Press. էջեր 200–233. ISBN 0-06-095350-0.
- ↑ McCloud, Scott (2001 թ․ հուլիս). «McCloud in Stable Condition Following Review, Groth Still at Large». The Comics Journal (235): 70–79.
- ↑ Acuna, Kristen (2016 թ․ փետրվարի 12). «Millions in Korea are obsessed with these revolutionary comics -- now they're going global». Business Insider. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Leroy, Joséphine (2016 թ․ մարտի 6). «Balak, auteur et créateur du Turbo Media : "Il y a un marché de la BD numérique"». Actualitte. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Rall, Ted (2006). Attitude 3: The New Subversive Online Cartoonists. New York: Nantier Beall Minoustchine Publishing. էջ 9. ISBN 1-56163-465-4.
- ↑ Dochak, Sarah (2011 թ․ նոյեմբերի 29). «Pioneering the page: The decline of print comics, the growth of webcomics and the flexibility, innovation and controversy of both». Gauntlet. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Smith, Alexander, K. (2011 թ․ նոյեմբերի 19). «14 Awesome Webcomics To Distract You From Getting Things Done». Paste. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
{{cite magazine}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Peterson, Iver (October 28, 1996). "The Search for the Next 'Doonesbury". The New York Times, Pg. D9
- ↑ Yim, Roger. (April 2, 2001). "DOT-COMICS: Online cartoons skip traditional syndication and draw loyal fans on the Internet". San Francisco Chronicle. Pg. D1
- ↑ Newman, Heather. (February 2, 2001). "See You In The Funny Pixels Michigan Cartoonists Draw On Web Sites To Find Readers". Detroit Free Press. Pg. 1H
- ↑ Martin, Jessica. «Cool Beans or Dead Beans: can the comic barons cross onto the web?». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 15-ին.
- ↑ Ho, Patricia Jiayi (July 8, 2003). "Online comic artists don't have to play panel games". Alameda Times-Star (Alameda, CA)
- ↑ Walker, Leslie (June 16, 2005). "Comics Looking to Spread A Little Laughter on the Web". The Washington Post, p. D1.
- ↑ Soponis, Trevor. «Publishers Look to Digital Comics». Publishers Weekly. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «PERAZZA ON THE LAUNCH OF ZUDACOMICS.COM». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 5-ին.
- ↑ Perazza, Ron (2010 թ․ հուլիսի 1). «The Future of Zuda». The Bleed. DC Comics.com. Վերցված է 2010 թ․ հուլիսի 1-ին.(չաշխատող հղում)
- ↑ Dale, Brady (2015 թ․ նոյեմբերի 16). «The Webcomics Business Is Moving on From Webcomics». The New York Observer. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
- ↑ Dale, Bradly (2015 թ․ նոյեմբերի 15). «Patreon, Webcomics and Getting By». Observer.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
- ↑ Staff report (2015 թ․ մարտի 13). «New comic - 'Phoebe and Her Unicorn' - debuts today». News & Record. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
- ↑ Zabel, Joe (2006 թ․ հունիսի 21). «Making Lightning – An Interview with Scott McCloud». The Webcomics Examiner. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 24-ին.
- ↑ Bosman, Julie. (October 12, 2006). "National Book Award Finalists Chosen". The New York Times, Pg. E2
- ↑ De Benedetti, Chris. «Bay Area films keep it real at Sundance festival». Oakland Tribune. Վերցված է 2007 թ․ հունվարի 16-ին. (չաշխատող հղում)
- ↑ «National Cartoonists Society». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Boxer, Sarah (2005 թ․ օգոստոսի 17). «Comics Escape a Paper Box, and Electronic Questions Pop Out». New York Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ "Attack of the Show" Արխիվացված Ապրիլ 4, 2016 Wayback Machine. G4TechTV. Aired August 12, 2005.
- ↑ Mirk, Jeroen. «comicbase.nl's blog». Comixpedia. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Wolk, Douglas (2004 թ․ նոյեմբերի 1). «Web Comics Send Readers Looking for Books». Publishers Weekly. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ McDonald, Heidi (2005 թ․ դեկտեմբերի 19). «Web Comics: Page Clickers to Page Turners». Publishers Weekly. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Chen, Jialu (2011 թ․ սեպտեմբերի 2). «See you in the funny pages». The Boston Globe. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Arora, Kim (2010 թ․ սեպտեմբերի 5). «Strip tease: Indian webcomics make a mark». The Times of India. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Verma, Tarishi (2015 թ․ ապրիլի 26). «Laughing through our worries: The Indian web comics». Hindustan Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեբկոմիքս» հոդվածին։ |