Jump to content

Վարդան Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Մկրտչյան (այլ կիրառումներ)
Վարդան Մկրտչյան
Ծնվել էմայիսի 22, 1982(1982-05-22) (42 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասան
ԱշխատավայրՀակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Համազգային թատրոն և Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն
Ծնողներհայր՝ Վանիկ Մկրտչյան
Պարգևներ և մրցանակներ

Վարդան Վանիկի Մկրտչյան (մայիսի 22, 1982(1982-05-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն (2017)։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2022)։

Դերասան Վանիկ Մկրտչյանի որդին է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդան Մկրտչյանը ծնվել է 1982 թվականին Երևանում։ 1991-1995 թվականներին սովորել է Սայաթ-Նովայի, ապա՝ Զեյթունի թիվ 1 երաժշտական դպրոցներում (փողային բաժնում), 1989-1999 թվականներին՝ Հ. Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, 1999-2003 թվականներին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Սոս Սարգսյանի արվեստանոցում, ստացել թատրոնի և կինոյի դերասանի որակավորում։ 2003-2006 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել գիտական թեզ՝ «Վաղարշ Վաղարշյան. մտքի արտիստը» վերնագրով, գիտական ղեկավար՝ Հենրիկ Հովհաննիսյան։ 2006 թվականին Վարդան Մկրտչյանին շնորհվել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։

2000-2008 թվականներին՝ Համազգային թատրոնի դերասան, 2001-2008 թվականներին եղել է Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան։ 2006-2017 թվականներին դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 2015 թվականից՝ «Սոցիալ մշակութային գործունեություն» (արվեստի կառավարում)[1]։ 2009-2017 թվականներին եղել է Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն ՊՈԱԿ-ի տնօրեն[2], 2017 թվականի հուլիսից՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն[3]։

2002 թվականին Սուբոտիցա քաղաքում մասնակցել է Բելգրադի արվեստների համալսարանի կողմից կազմակերպած «Արվեստի ամառային դպրոց-2002» ծրագրին, 2008 թվականին «Համայնքային կապեր» ծրագրի շրջանակներում Բոստոնում և Նյու-Յորքում (Բրոդվեյ, Ջուջամսին թատրոններ) մասնակցել է «Թատրոնի կառավարում» ծրագրին, 2008-2009 թվականներին դարձել է JFDP ծրագրի հաղթող և վերապատրաստման կուրսեր է անցել Ֆլորիդայի պետական համալսարանում, ԱՄՆ (արվեստների կառավարում մասնագիտությամբ)։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր Համազգային թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2016 թվական - Ջո - (Վիլյամ Սարոյան՝ «Քո կյանքի ժամերը», բեմադրիչ՝ Արմեն Էլբակյան)
  • 2014 թվական - Համլետ - (Ուիլյամ Շեքսպիր՝ «Համլետ», բեմադրիչ՝ Վիգեն Չալդրանյան)
  • 2013 թվական - Դաշույն Մեք (Բ. Բրեխթ՝ «Երեքգրոշանոց օպերա», բեմադրիչ՝ Ա. Մելիքսեթյան)
  • 2007 թվական - Հեղինակ (Ս. Սարգսյան՝«Խեղճ Պետրոս», բեմադրիչ՝ Ս. Սարգսյան)
  • 2006 թվական - Չելիո (Ալ. դը Մյուսե՝ «Մարիանի քմայքները», բեմադրիչ՝ Ս. Ավեդիկյան)
  • 2005 թվական - Ուսանող (Մկրտիչ Խերանյան՝ «Շխոնց Միհրան», բեմադրիչ՝ Դ. Հակոբյան)
  • 2004 թվական - Առնի Տոնոյան (Ա. Հայկազյան՝ «Այրվող մոմեր», բեմադրիչ՝ Հ. Գասպարյան)
  • 2004 թվական - Կոշկավոր Կատու (Ռ. Ծատուրյան՝ «Ամանորյա իրարանցում», բեմադրիչ՝ Ք. Ասրյան)
  • 2003 թվական - Դանիել (Ռ. Տոմա «Ծուղակ», բեմադրիչ՝ Հ. Գասպարյան)
  • 2002 թվական - Դավիթ (Ռ. Մարուխյան «Ամենալավ տունը», բեմադրիչ՝ Ռ. Մարուխյան)
  • 2000 թվական - Չիկ (Սամվել Կոսյան «Գուցե փրկվենք», բեմադրիչ՝ Դ. Հակոբյան)

Դերեր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2005 թվական - Ֆեոդոր (Վ. Ռոզով «Երջանկություն որոնելիս», բեմադրիչ՝ Ս. Ղազարյան)
  • 2004 թվական - Չարենց (Ա. Այվազյան «Չարենցի ուղղիչ տունը», բեմադրիչ՝ Ե. Ղազանչյան)
  • 2001 թվական - Դորանտ (Պ. Մարիվո «Խաղ սիրո և պատահականության», բեմադրիչ՝ Ս. Ղազարյան)
  • 2001 թվական - Ումբերտո (Էդ. դե Ֆիլիպպո «Ֆիլումենա Մարտուրանո», բեմադրիչ՝ Հ. Ղազանչյան)

Դերեր կինոյում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Zarkfoundation - Վարդան Մկրտչյան». zarkfoundation.com.
  2. «Ուզում ենք ունիվերսալ թատրոն դառնալ. Վարդան Մկրտչյան».
  3. Վարդան Մկրտչյանը՝ Մայր թատրոնի տնօրեն
  4. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդան Մկրտչյան» հոդվածին։