Վառնայի հնագիտական թանգարան
Վառնայի հնագիտական թանգարան | |
---|---|
Տեսակ | հնագիտական թանգարան |
Երկիր | Բուլղարիա |
Տեղագրություն | Վառնա |
Վայր | Վառնա |
Մասն է | Բուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտներ |
Հասցե | Бул. "Мария Луиза" 41 |
Հիմնադրվել է | 1906 |
Կայք | archaeo.museumvarna.com |
Վառնայի հնագիտական թանգարան (բուլղար․՝ Варненски археологически музей), հնագիտական թանգարան Բուլղարիայի Վառնա քաղաքում՝ Սև ծովի ափին։ Բուլղարիայի ամենամեծ պատմական և հնագիտական թանգարաններից մեկն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1888 թվականի հունիսի 3-ին Վառնայի հնագիտական ընկերության նախաձեռնությամբ որպես քաղաքային գրադարանի մաս։ Թանգարանը գտնվում է 1892-1898 թվականներին ճարտարապետ Պետկո Մոմչիլովի կողմից նեո-ռենեսանս ոճով կառուցված Վառնայի օրիորդաց դպրոցի պատմական շենքում։ 1945 թվականին շենքը դարձել է պետության սեփականություն։ 1993 թվականից թանգարանը զբաղեցնում է ամբողջ շենքը, որը մասամբ զբաղեցրել էր դեռևս 1895 թվականից։ Թանգարանում հանրության համար առաջին ցուցադրությունը բացվել է 1906 թվականի հունիսի 11-ին։ Թանգարանի առաջին տնօրենն է եղել հնագետ Կարել Շկորպիլը, ով պաշտոնավարել է մինչև մահ (1944 թվական)։ 1945 թվականից թանգարանի կառավարումն ու ֆինանսավորումն անցել է պետությանը։
Թանգարանն ունի նաև գրադարան, մանկական ուսումնասիրության թանգարան, նվերների խանութ, սրճարան։ Բակի վիմագիր սրահում կազմակերպվում է ջազի ամենամյա միջազգային փառատոնը[1]։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը զբաղեցնում է 2150 մ2 ցուցահանդեսային տարածք, որտեղ ներկայացված են նախապատմական, թրակիական, հին հունական ու հին հռոմեական ժամանակաշրջանների պատմության, ինչպես նաև միջնադարյան բուլղարական և բյուզանդական կայսրությունների, Օսմանյան կայսրության տիրապետության և Բուլղարիայի ազգային վերածննդի ժամանակաշրջանի (այդ թվում շուրջ 900 միջնադարյան և վերածննդի սրբապատկերներ) ցուցանմուշներ։
Թանգարանի ցուցադրությունը բաժանված է 4 մասերի՝
- Նախապատմություն (սրահներ 1-7)՝ պալեոլիթ, միջին քարի դար, նոր քարի դար, էնեոլիթ, վաղ թրակյան մշակույթ, Վառնայի դամբարանադաշտի գտածոներ
- Անտիկ շրջան (սրահներ 8-18՝ հիմնադրված՝ Օդեսոս (այժմ՝ Վառնա), Օդեսոսը հելլենիստական ժամանակաշրջանում, կրոնը և թաղման արարողակարգերը, ոսկերչական իրեր և զարդեր, Օդեսոսը Հռոմեական նվաճումների դարաշրջանում, վաղ քրիստոնեական Օդեսոս
- Միջնադար (սրահներ 22-29)՝ Առաջին Բուլղարական կայսրություն, Վառնայի վերածնունդ (11-րդ դար), Բուլղարիայի երկրորդ թագավորություն, Վառնան 14-18-րդ դարերում, միջնադարյան ոսկերչական իրեր և զարդեր (13-14-րդ դարեր)
- Եկեղեցական արվեստ (սրահներ 31-36)՝ եկեղեցական իրեր, զգեստներ, սրբապատկերներ, փայտափորագրություն
Թանգարանի ամենանշանավոր ցուցադրությունը Վառնայի մեռելաքաղաքն է (Վառնայի ոսկի), որը պեղվել է 1972 թվականին և թվագրվում է մ.թ.ա. 4600-4200. զբաղեցնում է երեք առանձին ցուցասրահներ։
Թանգարանն ունի երկու բացօթյա հնագիտական վայրեր՝ քաղաքի կենտրոնում գտնվող խոշոր հռոմեական բաղնիքները և Ոսկե ավազներ բնական այգում գտնվող Ալաջա վանական համալիրի միջնադարյան քարանձավը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի պաշտոնական կայք Արխիվացված 2017-04-21 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վառնայի հնագիտական թանգարան» հոդվածին։ |
|