Jump to content

Վառնայի հնագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վառնայի հնագիտական թանգարան
Տեսակհնագիտական թանգարան
Երկիր Բուլղարիա
ՏեղագրությունՎառնա
ՎայրՎառնա
Մասն էԲուլղարիայի 100 զբոսաշրջային օբյեկտներ[1]
ՀասցեБул. "Мария Луиза" 41
Հիմնադրվել է1906
Կայքmuseumvarna.com/ekspozitsii/arheologicheski-muzey/(բուլղ.)(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Վառնայի հնագիտական թանգարան (բուլղար․՝ Варненски археологически музей), հնագիտական թանգարան Բուլղարիայի Վառնա քաղաքում՝ Սև ծովի ափին։ Բուլղարիայի ամենամեծ պատմական և հնագիտական թանգարաններից մեկն է։

Թանգարանը հիմնադրվել է 1888 թվականի հունիսի 3-ին Վառնայի հնագիտական ընկերության նախաձեռնությամբ որպես քաղաքային գրադարանի մաս։ Թանգարանը գտնվում է 1892-1898 թվականներին ճարտարապետ Պետկո Մոմչիլովի կողմից նեո-ռենեսանս ոճով կառուցված Վառնայի օրիորդաց դպրոցի պատմական շենքում։ 1945 թվականին շենքը դարձել է պետության սեփականություն։ 1993 թվականից թանգարանը զբաղեցնում է ամբողջ շենքը, որը մասամբ զբաղեցրել էր դեռևս 1895 թվականից։ Թանգարանում հանրության համար առաջին ցուցադրությունը բացվել է 1906 թվականի հունիսի 11-ին։ Թանգարանի առաջին տնօրենն է եղել հնագետ Կարել Շկորպիլը, ով պաշտոնավարել է մինչև մահ (1944 թվական)։ 1945 թվականից թանգարանի կառավարումն ու ֆինանսավորումն անցել է պետությանը։

Թանգարանն ունի նաև գրադարան, մանկական ուսումնասիրության թանգարան, նվերների խանութ, սրճարան։ Բակի վիմագիր սրահում կազմակերպվում է ջազի ամենամյա միջազգային փառատոնը[2]։

Ցուցադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը զբաղեցնում է 2150 մ2 ցուցահանդեսային տարածք, որտեղ ներկայացված են նախապատմական, թրակիական, հին հունական ու հին հռոմեական ժամանակաշրջանների պատմության, ինչպես նաև միջնադարյան բուլղարական և բյուզանդական կայսրությունների, Օսմանյան կայսրության տիրապետության և Բուլղարիայի ազգային վերածննդի ժամանակաշրջանի (այդ թվում շուրջ 900 միջնադարյան և վերածննդի սրբապատկերներ) ցուցանմուշներ։

Թանգարանի ցուցադրությունը բաժանված է 4 մասերի՝

  • Նախապատմություն (սրահներ 1-7)՝ պալեոլիթ, միջին քարի դար, նոր քարի դար, էնեոլիթ, վաղ թրակյան մշակույթ, Վառնայի դամբարանադաշտի գտածոներ
  • Անտիկ շրջան (սրահներ 8-18՝ հիմնադրված՝ Օդեսոս (այժմ՝ Վառնա), Օդեսոսը հելլենիստական ժամանակաշրջանում, կրոնը և թաղման արարողակարգերը, ոսկերչական իրեր և զարդեր, Օդեսոսը Հռոմեական նվաճումների դարաշրջանում, վաղ քրիստոնեական Օդեսոս
  • Միջնադար (սրահներ 22-29)՝ Առաջին Բուլղարական կայսրություն, Վառնայի վերածնունդ (11-րդ դար), Բուլղարիայի երկրորդ թագավորություն, Վառնան 14-18-րդ դարերում, միջնադարյան ոսկերչական իրեր և զարդեր (13-14-րդ դարեր)
  • Եկեղեցական արվեստ (սրահներ 31-36)՝ եկեղեցական իրեր, զգեստներ, սրբապատկերներ, փայտափորագրություն

Թանգարանի ամենանշանավոր ցուցադրությունը Վառնայի մեռելաքաղաքն է (Վառնայի ոսկի), որը պեղվել է 1972 թվականին և թվագրվում է մ.թ.ա. 4600-4200. զբաղեցնում է երեք առանձին ցուցասրահներ։

Թանգարանն ունի երկու բացօթյա հնագիտական վայրեր՝ քաղաքի կենտրոնում գտնվող խոշոր հռոմեական բաղնիքները և Ոսկե ավազներ բնական այգում գտնվող Ալաջա վանական համալիրի միջնադարյան քարանձավը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վառնայի հնագիտական թանգարան» հոդվածին։