Պետկո Մոմչիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետկո Մոմչիլով
Ծնվել էհոկտեմբերի 2, 1864(1864-10-02)[1]
ԾննդավայրԳորնա Օրյախովիցա, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա
Մահացել էհունվարի 18, 1923(1923-01-18)[1] (58 տարեկանում)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա

Պետկո Մոմչիլով (բուլղար․՝ Петко Момчилов, հոկտեմբերի 2, 1864(1864-10-02)[1], Գորնա Օրյախովիցա, Վելիկո Տիրնովոյի մարզ, Բուլղարիա - հունվարի 18, 1923(1923-01-18)[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի ճարտարապետ: Համարվում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի խոշորագույն բուլղարացի ճարտարապետներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆիայի Սինոդալյան պալատները

Պետկո Մոմչիլովը ծնվել է 1864 թվականին Գորնա Օրյախովիցայում, բուլղարացի լուսավորիչ Իվան Մոմչիլովի ընտանիքում: 1885 թվականին ավարտել է Վառնայի գիմնազիան և մինչև 1887 թվական աշխատել է որպես ուսուցիչ: Այնուհետև Մոմչիլովն ուսումը շարունակել է Մյունխենի և Պրահայի համալսարաններում և 1892 թվականին ստացել ճարտարապետի դիպլոմ[2]:

Մոմչիլովի կարևորագույն աշխատանքներից են նեո-վերածննդի ոճով կառուցված Վառնայի օրիորդաց դպրոցը (1892-1898, այժմ՝ Վառնայի հնագիտական թանգարան), Սոֆիայում Յոթ սրբերի եկեղեցու վերակառուցումը (Միլանովի հետ համատեղ), Սոֆիայի Ալեքսանդրովյան հիվանդանոցի շենքը (1884, Միլանովի հետ համատեղ), Սոֆիայի կենտրոնական հանքային վաննաները, Բուլղարիայի ազգային բանկի շենքը, Սոֆիայում Սինոդալյան պալատները, Պլովդիվում, Լովեչում, Վելիկո Տիռնովոյում միջնակարգ դպրոցներ, Վառնայի և Պրեսլավի մետրոպոլիայի շենքերը: 1904-1912 թվականներին ռուս և բուլղարացի ճարտարապետների խմբի հետ միասին մասնակցել է Սոֆիայի Ալեքսանդր Նևսկու տաճարի կառուցման աշխատանքներին:

1892 թվականին Մոմչիլովը Բուդապեշտում և Սանկտ-Պետերբուրգում (Լիտեյնի կամուրջ) մասնակցել է կամուրջների նախագծման մրցույթի և զբաղեցրել 2-րդ տեղը: Բուխարեստում երկաթուղային կայարանի և հյուրանոցի Մոմչիլովի նախագիծը միջազգային մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գորնա Օրյախովիցայի պատվավոր քաղաքացի, 1898 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 StructuraeRatingen.
  2. Бусева-Давыдова И. Л. Александра Невского собор в Софии // Большая российская энциклопедия / С. Л. Кравец. - М: Большая Российская энциклопедия, 2005. - Т. 1. - С. 446-447. - 768 с. - 65 000 экз. - ISBN 5-85270-329-X.