Jump to content

Վախթանգ Վռոնսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վախթանգ Վռոնսկի
Ծնվել էօգոստոսի 28 (սեպտեմբերի 10), 1905
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 27, 1988(1988-02-27) (82 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունբալետի պարող, բալետմայստեր, պարուսույց, ռեժիսոր, բանահավաք և կինոռեժիսոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ և Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ

Վախթանգ Իվանովիչ Վռոնսկի (ուկրաիներեն՝ Вахтанг Іванович Вронський, իսկական ազգանունը՝ Նադիրաձե) (օգոստոսի 28 (սեպտեմբերի 10), 1905, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 27, 1988(1988-02-27), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1962 թվական)։

1923 թվականին Թիֆլիսի բալետային ստուդիան ավարտելուց հետո եղել է Դոնի Ռոստովի, Բաքվի, Տաշքենդի, Սարատովի օպերայի և բալետի թատրոնների մենապարող։ 1932 թվականից սկսել է բալետմայստերական գործունեությունը։ 1940-1954 թվականներին՝ Օդեսայի, 1954—1959 թվականներին՝ Կիևի օպերայի և բալետի թատրոնների բալետմայստեր։ Բեմադրություններից են՝ Ռուսինովի «Օլեսյա» (1947 թվական), Դանկևիչի «Լիլեյա» (1956 թվական), Սկորուլսկու «Անտառային երգ» (1958 թ.)։ 1961—1973 թվականներին Ուկրաինայի, 1978—1979 թվականներին Մոսկվայի բալետ սառցի վրա թատերախմբերի ղեկավարն էր։

Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Вронский Вахтанг Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 503