Վախթանգ Վռոնսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վախթանգ Վռոնսկի
Ծնվել էօգոստոսի 28 (սեպտեմբերի 10), 1905
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էփետրվարի 27, 1988(1988-02-27) (82 տարեկանում)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունբալետի պարող, բալետմայստեր և պարուսույց
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Ուկրաինայի վաստակավոր արտիստ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Վախթանգ Իվանովիչ Վռոնսկի (կեղծանուն, իսկական ազգանունը՝ Նադիրաձե) (օգոստոսի 28 (սեպտեմբերի 10), 1905, Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 27, 1988(1988-02-27), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), սովետական բալետմայստեր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1962 թվական)։ ՍՄԿԿ անդամ՝ 1940 թվականից։

1923 թվականին Թիֆլիսի բալետային ստուդիան ավարտելուց հետո եղել է Դոնի Ռոստովի, Բաքվի, Տաշքենդի, Սարատովի օպերայի և բալետի թատրոնների մենապարող։ 1932 թվականից սկսել է բալետմայստերական գործունեությունը։ 1940-1954 թվականներին՝ Օդեսայի, 1954—1959 թվականներին՝ Կիևի օպերայի և բալետի թատրոնների բալետմայստեր։ Բեմադրություններից են՝ Ռուսինովի «Օլեսյա» (1947 թվական), Դանկևիչի «Լիլեյա» (1956 թվական), Սկորուլսկու «Անտառային երգ» (1958 թ.)։ 1961—1973 թվականներին Ուկրաինայի, 1978—1979 թվականներին Մոսկվայի բալետ սառցի վրա թատերախմբերի ղեկավարն էր։

Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Вронский Вахтанг Иванович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 503 CC-BY-SA-icon-80x15.png