Վալենտինա Լիսիտցա
Վալենտինա Լիսիտցա | |
---|---|
Նաև հայտնի է որպես | Queen of Rachmaninoff[1] |
Ծնվել է | մարտի 25, 1970[2] (54 տարեկան) Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] |
Երկիր | ԽՍՀՄ, ԱՄՆ և Ռուսաստան[4] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահարուհի |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Ուկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | valentinalisitsa.com |
Valentina Lisitsa Վիքիպահեստում |
Վալենտինա Եվգենևնա Լիսիտցա (ռուս.՝ Валентина Евгеньевна Лисица, մարտի 25, 1970[2], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), ամերիկացի ծագմամբ ռուս դաշնակահար։ Յութուբյան իր էջում ունի 160 միլիոնից ավելի դիտում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալենտինա Լիսիտցան ծնվել է 1973 թվականի դեկտեմբերի 11-ին Կիևում։ Իրինա Իգորևնայի և Եվգենի Սերգեևիչի ընտանիքում։ Դաշնամուր սկսել է նվագել 3 տարեկանից , որպեսզի մեկ տարի անց տեղի ունենա առաջին սոլո[5] համերգը։ Չնայած նրա վաղ երաժշտական ունակություններին , նրա մանկության երազանքն էր դառնալ պրոֆեսիոնալ շախմատիստ։ Մանուկ հասակից Լիսիտցան հաճախել է Կիևի Լիսենկոյի անվան հատուկ միջնակարգ երաժշտական դպրոցը, հետագայում ապագա ամուսնու՝ Ալեքսեյ Կուզնեցովի հետ , սովորել է Ուկրաինայի վաստակավոր արտիստուհի և դաշնակահարուհի Լյուդմիլա Ցվերկոյի մոտ` Կիևի կոնսերվատորիայում[6]։ 1991 թվականին ամուսնու հետ միասին հեղինակավոր միջազգային մրցույթում , երաժշտական դուետով, նվաճեցին առաջին «Dranoff International Two Piano Competition» մրցանակը։ Նրանք տեղափոխվեցին ԱՄՆ , շարունակելու իրենց դաշնակահարի կարիերան։ 1995 թվականին ելուլթ են ունեցել նյույորքյան Լինկոլն կենտրոնում «Mostly Mozart Festival» մրցույթում, դիրիժոր Ջերարդ Շվարցի ղեկավարությամբ։ Ժամանակի ընթացքում Լիսիտցայի կարիերան կանգ է առնում , հատկապես իր մենեջերի մահից հետո։ 2007 թվականին նա թողարկել է իր առաջին տեսահոլովակը «Յութուբ» տեսանախագծային կայքում, որտեղ նա նվագում է Ռախմանինովի էտյուդը։ Դրանից հետո ձայնագրում է Շոպենի էտյուդների շարքը, որը DVD ձայնասկավառակով թողարկվել է 2004 թվականին։ Այն Amazon ինտերնետային խանութում ամենամեծն է իր վաճառքի թվով։ 2012 թվականին նա պայմանագիր է կնքում ձայնագրող Decca ձայնագրման լեյբլ ընկերության հետ։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացել է դաշնակահար Ալեքսեյ Կուզնեցովի հետ , որը եղել է Լիսիտցայի զուգընկերը երաժշտական մի շարք դուետներում։ Նրանք ունեն որդի՝ Բենջամինը, որի հետ միասին ապրում են Հյուսիսային Կարոլինայում (ԱՄՆ)։ Ազատ ժամանակ Լիսիտցան սիրում է պատրաստել իտալական ճաշատեսակներ, վերանորոգել իր առանձնատունը և աշխատել այգում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Անսպասելի հաջողություններից հետո Լիսիտցան շարունակել է իր համերգային կարիերան։ 2008-2009 թվականներին նա հանդես է եկել ավելի քան 80 hամերգներով, որոնցից հայտնի դարձան Սան-Պաուլոյի և Նոր Զելանդիայի սիմֆոնիկ նվագախմբում, Վարշավայի ֆիլհարմոնիկ նվագախմբում և Փարիզի կամերային նվագախմբում տեղի ունեցած ելույթները։ Կատարել է մի քանի կամերային դուետ ամերիկացի թավջութակահար Լին Հարրելլի, ջութակահար Ջիմմի Լինի, ալտահար Ռոբերտո Դիասի, բրիտանացի ջութակահար Իդա Հենդելի հետ[7][8]։ Ամենակարևոր համագործակցութունը, ըստ դաշնակահարի եղել է ամերիկացի ջութակահար Հիլարի Հանի հետ ունեցած դուետը։ 2010 թվականին նվագել է Ռոտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբում, իսկ 2011 թ.-ին՝ Բրազիլիայի սիմֆոնիկ նվագախմբում։ Լիսիտցայի ելույթները հանրությանն առավել հայտի դարձան Քարնեգի Հոլ և Էվերի Ֆիշեր Հոլ (Նյու Յորք, ԱՄՆ), Կոնսերտգեբաուն (Ամստերդամ, Նիդեռլանդներ) և Վիեննայի Մեծ («Wiener Musikverein») համերգասրահներում տեղի ունեցած ելույթների շնորհիվ։ Դաշնակահարի համերգային ծրագրում ներառվել են Բեթհովենի, Ռախմանինովի, Շոստակովիչի, Գրիգի, Լիստի և ուրիշների ստեղծագործությունները։
2015 թվականի հունիսի 22-ին նա ելույթ է ունեցել Դոնեցկում, նվիրված Հայրենական Մեծ պատերազմի տարելիցին (կատարել է Ռախմանինովի, Չայկովսկու, Շոստակովիչի ստեղծագործությունները)։ Հեռուստաալիքներից մեկում տված հարցազրույցում նա կոչ է արել ուկրաինացիներին մասնակցել ահաբեկչական գործողությունների կանխարգելման միջոցառումներին։ Իսկ Ուկրաինայի քաղաքական իրավիճակը նա անվանել է «վերադարձ ֆաշիզմին»։ Երկրորդ այցելությունը տեղի է ունեցել Դոնեցկում, 2016 թվականի գարնանը։ Լիսիտցան մասնակցել է «Պրոկոֆևյան գարուն» փառատոնին և մի շարք համերգներ է ունեցել Դոնեցկի մարզի մի քանի ռմբակոծված քաղաքներում՝ Դեբալցևոյում և Գորլովկայում։ Դաշնակահարի երրորդ այցելությունը տեղի է ունեցել դարձյալ Դոնեցկում, 2017 թվականի սեպտեմբերին, կապված Մեծ Հայրենական պատերազմում Դոնբասի ազատագրման օրվան նվիրված տոնակատարությանը։ Համերգը կայացել է բաց երկնքի տակ, սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ և ինչպես նաև 2 սոլո համերգ Դոնեցկի ֆիլհարմոնիայի մասնակցությամբ։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Valentina (1996)[9]
- Virtuosa Valentina! vol. 1 (1996)[9]
- Virtuosa Valentina! vol. 2 (1997)[9]
- Ida Haendel in Recital (2003) — Իդա Հենդելի հետ (ջութակ)[10].
- Piano Recital (2010)[11]
- Charles Ives: Four Sonatas (2011) — Հիլարի Հանի հետ (ջութակ)[12].
- Permit Me Voyage: Transcriptions for Trumpet (2011) — Քրեյգ Մորրիսի հետ (շեփոր)[13].
- Live at the Royal Albert Hall (2012)[14]
- Valentina Lisitsa plays Liszt (2013)[15]
- Rachmaninov: Moments Musicaux (2013)[16]
- Rachmaninov: The Piano Concertos; Rhapsody on a Theme of Paganini (2013) — Լոնդոնյան սիմֆոնիկ նվագախմբում, դիրիժոր՝ Մայքլ Ֆրենսիս[17].
- Chasing Pianos: The Piano Music of Michael Nyman (2014)[18]
- Valentina Lisitsa Plays Philip Glass (2015)
Տեսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- F. Chopin, 24 Etudes for Piano op. 10, op. 25 (2004)
- Schubert-Liszt Schwanengesang (2005)
- Black & Pink (2006)
- Live at the Royal Albert Hall (2012)[19]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լիսիտցայի պաշտոնական կայքը Յութուբում
- Լիսիտցայի պաշտոնական կայքը Մայսփեյսում
- Դաշնակահարուհի (Վալենտինա Լիսիտցա) // blog.poltava.pl.ua կայքում
- Վալենտինա Լիսիտցայի հարցազրույցը ՌՏ-ին. Մարդիկ սկսում են հասկանալ ինչ է կատարվում Ուկրաինայի արևելքում // հուլիսի 25, 2015
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.valentinalisitsa.com/
- ↑ 2,0 2,1 https://www.1tv.ru/shows/chelovek-i-zakon/syuzhety/kultura-otmeny-ukrainsko-amerikanskaya-pianistka-valentina-lisica-chelovek-i-zakon-fragment-vypuska-ot-19-08-2022
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #1028751168 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://spbdnevnik.ru/news/2022-10-17/v-otmenu-kultury-mogut-igrat-obe-storony
- ↑ Официальная биография
- ↑ Одна из лучших пианисток в мире – Валентина Лисица
- ↑ «Valentina Lisitsa(biography, photo, video)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ «Internationally renowned pianist Valentina Lisitsa returns to George Fox - News Releases». News Releases (ամերիկյան անգլերեն). 2010 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ 9,0 9,1 9,2 «Audiofon Records». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ All Music
- ↑ All Music
- ↑ All Music
- ↑ All Music
- ↑ All Music
- ↑ All Music
- ↑ All Music
- ↑ All Music
- ↑ All Music
- ↑ All Music