Վալենտին Նալիվայչենկո
Վալենտին Նալիվայչենկո | |
Կուսակցություն՝ | Spravedlyvist? |
---|---|
Կրթություն՝ | Կիևի համալսարանի բանասիրական ֆակուլտետ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | հունիսի 8, 1966[1] (58 տարեկան) |
Ծննդավայր | Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կայք՝ | nalyvaichenko.org |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Վալենտին Ալեքսանդրի Նալիվայչենկո (ուկրաիներեն՝ Валентин Олександрович Наливайченко, հունիսի 8, 1966[1], Զապորոժիե, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ուկրաինացի պետական և քաղաքական գործիչ։
Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահ 2006-2010 թվականներին (մինչև 2009 թվականը՝ նախագահի պաշտոնակատար), 2014-2015 թվականներին՝ Ուկրաինայի VII գումարման Ժողովրդական պատգամավոր, Բելառուսի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպան (2005-2006 թվականներ)։ 1-ին կարգի պետական ծառայող (2009 թվական), առաջին դասի արտակարգ և լիազոր դեսպան (2004 թվական)։
«Մեր Ուկրաինա» կուսակցության քաղխորհրդի ղեկավար (2010-2012 թվականներ)։ Եվրամայդանի ակտիվ մասնակիցներից մեկը։ «Հակակոռուպցիոն շարժում» քաղաքացիական միավորման հիմնադիր (2015 թվական), «Արդարություն» քաղաքական կուսակցության առաջնորդ։ Ուկրաինայի նախագահի թեկնածու (2019 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1966 թվականի հունիսի 8-ին Զապորոժյե քաղաքում։ Հայրը բանվոր էր, մայրը՝ բուժքույր[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո ընդունվել է Խարկովի համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Ռուսերենը որպես օտար լեզու» մասնագիտությամբ, սովորել է մեկ տարի և զորակոչվել բանակ։ Ծառայել է 1984-1986 թվականներին Չեռնիգովի մարզի «Դեսնա» զորամասի հետևակային զորամասում[5]։ Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո տեղափոխվել է Կիևի Տ. Գ. Շևչենկոյի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որը գերազանցությամբ ավարտել է 1990 թվականին դասախոս և ռեֆերենտ թարգմանիչ մասնագիտությամբ[6]։
Համալսարանը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո՝ 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի օգոստոսը աշխատել է Կիևի ինժեներա-շինարարական ինստիտուտում։ Նշանակվել է օտարերկրացիների հետ աշխատանքի բաժնի վարիչ[5]։
1991 թվականին նրան առաջարկվել է ուսում ԽՍՀՄ Անդրոպովի անվան հետախուզության ինստիտուտում (հետագայում՝ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության կառուցվածքում)։ 1994 թվականի փետրվարին սեփական ցանկությամբ հեռացել է ինստիտուտից և վերադարձել Ուկրաինա։ 1994 թվականի ապրիլին, ներկայացված զեկուցագրի հիման վրա, ավագ լեյտենանտ Նալիվայչենկոն Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահ Եվգենի Մարչուկի հրամանով «ծառայողական անհամապատասխանության պատճառով» ազատվել էր պահեստազորի իր պաշտոնից[7][8]։
Տիրապետում է անգլերեն, ֆիններեն, ռուսերեն լեզուներին[6]։
1991-1993 թվականներին աշխատել է «Նուկոմպրոմպլեքս»-ում, 1993-1994 թվականներից մինչև 1994 թվականի մայիսը՝ Զապորոժիեում «Որակ» ՍՊԸ-ի տնտեսագիտության, մարքեթինգի և մենեջմենթի գծով փոխտնօրեն[9]։
Դիվանագիտական ծառայություն (1994-2006)
[խմբագրել | խմբագրել կոդը]12 տարի աշխատել է Ուկրաինայի դիվանագիտական ծառայությունում։ 1994-1997 թվականներին եղել է Ֆինլանդիայում Ուկրաինայի դեսպանության երկրորդ և առաջին քարտուղարը, համատեղության կարգով նաև Դանիայում և Նորվեգիայում, 1998 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին՝ Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական ծառայության վարչության հյուպատոսական վարչության ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի հյուպատոսական ապահովման բաժնի առաջին քարտուղար, բաժնի վարիչ, 2000-2001 թվականներին՝ խորհրդական, բաժնի վարիչ, Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական ծառայության վարչության հյուպատոսական վարչության պետի տեղակալ։ Եղել է մարդկանց անհետացման կանխարգելման հարցերով համակարգող խորհրդի կազմում[10]։
2001-2003 թվականներին եղել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան հյուպատոս։
2003-2004 թվականներին՝ Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական ծառայության դեպարտամենտի տնօրեն։
2004-2005 թվականներին՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Ուկրաինայի նախագահին առընթեր քաղաքացիության հարցերով հանձնաժողովի անդամ[11], անօրինական միգրացիայի դեմ պայքարին ուղղված միջոցառումները համակարգող միջգերատեսչական խորհրդի անդամ[12]։ Ուկրաինայի պատվիրակության նախագահը Եվրահանձնաժողովի հետ բանակցություններում ԵՄ անդամ երկրների հետ վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի ստորագրման վերաբերյալ[13]։ Նրա աշխատանքի ընթացքում ստորագրվել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրը և ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը, որը նախատեսում էր, մասնավորապես, 5-ամյա ամերիկյան վիզաների սահմանում Ուկրաինայի քաղաքացիների համար։ Մասնակցել է 2004 թվականի ընտրություններում միջազգային դիտորդների աշխատանքի ապահովմանը[14]։
2005-2006 թվականներին եղել է Բելառուսի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան։
Ուկրաինայի անվտանգության ծառայություն (2006-2010 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի հունիսին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն նրան նշանակել է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահի առաջին տեղակալ՝ Ուկրաինայի Անվտանգության խորհրդին կից Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար[15]։
2006 թվականի դեկտեմբերի 22-ին նշանակվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահի պաշտոնում և մտել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կազմի մեջ։
Այս պաշտոնում նախաձեռնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության բարեփոխման գործընթացը, ծառայության հիմնական ջանքերը ուղղված էին կոռուպցիայի, ահաբեկչության, թմրանյութերի առևտրի, զենքի ապօրինի վաճառքի դեմ պայքարին, ներկայացրել Է Ուկրաինայի անվտանգության ծառայության գործունեության նկատմամբ ժողովրդավարական հասարակական վերահսկողության հանրային մեխանիզմները։
Զբաղվում է զինծառայողների հայրենասիրական դաստիարակությամբ։ 2009 թվականին նախաձեռնել է հայրենասիրական երգերի շարքի ստեղծումը՝ դրանց համար հրավիրելով բանաստեղծներ Վադիմ Կրիշչենեկոյին, Վլադիմիր Մելնիկովին[16], Վասիլի Իվանիցկիին[17] և կոմպոզիտոր Ալեքսանդր Զլոտնիկին[18][19]։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Նալիվայչենկոյի օրոք ակտիվորեն մասնակցել է Ուկրաինայի եվրատլանտյան ռազմավարության իրականացմանը։ Նալիվայչենկոն ռազմական բարեփոխումների հարցերով «Ուկրաինա-ՆԱՏՕ» համատեղ աշխատանքային խմբի ստեղծման նախաձեռնողն էր։
Նրա օրոք Ուկրաինայի անվտանգության ծառայության արխիվները գաղտնազերծվել, թվայնացվել և բաց են դարձել քաղաքացիների ազատ մուտքի համար, ստեղծվել են հետազոտական կենտրոններ՝ ուսումնասիրելու և հրապարակելու փաստաթղթեր, որոնք վերաբերում էին Ուկրաինայի պատմության տարբեր ժամանակահատվածներին, այդ թվում՝ 1932-33 թվականների սովին, ստալինյան բռնաճնշումներին, Երկրորդ համաշխարհային պատերազմին, Ուկրաինական ապստամբական բանակին, հետպատերազմյան ռեպրեսիաներին Ուկրաինական մտավորականության դեմ։ Քաղաքացիները խորհրդային տարիներին հետապնդված իրենց ընտանիքների անդամների գործերին և փաստաթղթերի հասանելիություն են ստացել։
Հետագայում այնտեղ բացվել է «Լոնտսկի բանտ» Լվովի օկուպացիոն ռեժիմների զոհերի ազգային թանգարան-հուշահամալիր։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Նալիվայչենկոն և ԱՄՆ դեսպանը Ուկրաինայի անվտանգության ծառայության ակադեմիայի կուրսանտների թողարկման ժամանակ |
Նալիվայչենկոյի օրոք Ուկրաինայի անվտանգության ծառայությունը դատական գործընթաց է նախաձեռնել Գոլոդոմորի հարցով, որի արդյունքում դատարանը հաստատել է Ուկրաինայի անվտանգության ծառայության քննիչների եզրակացությունները Ուկրաինայի ԽՍՀ տարածքում ուկրաինական ազգային խմբի ցեղասպանության կազմակերպման, այսինքն ՝ նրա մասնակի ֆիզիկական ոչնչացման համար նախատեսված կենսապայմանների արհեստական ստեղծման մասին։
2010 թվականի մարտի 11-ին, նախագահական ընտրություններում Վիկտոր Յանուկովիչի հաղթանակից հետո, պաշտոնանկ է արվել։
Քաղաքական գործունեություն (2010-2014 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մայիսին Նալիվայչենկոն հայտարարել էր «Երկրի նորացում» հասարակական նախաձեռնության ստեղծման և գործունեության մեկնարկի մասին։
2010 թվականի սեպտեմբերին անդամակցել է «Մեր Ուկրաինան» քաղաքական կուսակցությանը, ընտրվել է կուսակցության քաղխորհրդի նախագահ։ 2012 թվականի մայիսի 24-ին վայր է դրել իր լիազորությունները և դուրս եկել կուսակցությունից՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միացյալ ընդդիմության ձևաչափով մասնակցելու մասին որոշումը ձգձգելու պատճառով, իսկ կուսակցության ինքնուրույն մասնակցությունը կամ ընտրություններում նրա անջատողական դաշինքների ձևավորումը հակասում էին նրա քաղաքական դիրքորոշմանը[20]։
2012 թվականի օգոստոսի 1-ին անդամագրվել է Վիտալի Կլիչկոյի «Հարված» քաղաքական կուսակցությանը։ 2012 թվականի հոկտեմբերին ընտրվել Է Ուկրաինայի Գերագույն ռադա «Հարված» կուսակցության ընտրական ցուցակով (№ 3)։ Ընտրության պահին աշխատել է որպես «Սմայլ Հոլդինգ Ուկրաինա» ՍՊԸ-ի խորհրդատուների խմբի ղեկավար[21]։ Գերագույն ռադայում արտաքին գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Ուկրաինայի Գերագույն ռադայի մշտական պատվիրակության անդամ։
Գերագույն ռադայում պատգամավորական գործունեության ընթացքում քսան օգնական-խորհրդատուներից մեկը, 2013 թվականի ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի փետրվարի 25-ը եղել է Դմիտրի Յարոշը, որի հետ նրանց կապում էին բազմամյա բարեկամական հարաբերությունները[22][23][24][25]։
2014 թվականի փետրվարին եղել է Ուկրաինայում իշխանափոխության հանգեցրած Եվրամայդանի ակտիվ մասնակից։
2014 թվականի փետրվարի 22-ին Վիկտոր Յանուկովիչին իշխանությունից փաստացի հեռացնելուց հետո Գերագույն ռադան Նալիվայչենկոյին նշանակել է Ուկրաինայի Անվտանգության Ծառայության գործունեության վերահսկողության լիազոր։ 2014 թվականի փետրվարի 22-ի լույս 23-ի գիշերը Ավակովի, «Ալֆա» և «Սոկոլ» հատուկ ստորաբաժանումների ուղեկցությամբ փորձել է Ղրիմում ձերբակալել Յանուկովիչին[26]։
Ուկրաինայի անվտանգության ծառայություն (2014-2015 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի Գերագույն ռադան Վալենտինա Նալիվայչենկոյին նշանակել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահ։ Փետրվարի 28-ից մտնում է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կազմի մեջ։
2014 թվականի ապրիլին Ուկրաինայի հարավ-արևելքում զինված հակամարտության սկսվելուց ի վեր Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը, որը գլխավորում էր Նալիվայչենկոն, գործի էր դրվել ռազմական հակամարտությունում։ Անմիջապես մարտական գործողություններին մասնակցում էին Ուկրաինայի անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանումների մարտիկները[27][28][29]։ Գործողության ընթացքում, ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ձերբակալել և վնասազերծել է մի շարք լրտեսների, դիվերսանտների և բարձրաստիճան գրոհայինների[30][31][32]։ Վալենտին Նալիվայչենկոն պարբերաբար հաղորդում էր ռուսական լրտեսների, ահաբեկիչների և անջատողականների բացահայտման մասին, որոնց ձերբակալում և վնասազերծում էին ամբողջ Ուկրաինայում[33][34][35]։
Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում Նալիվայչենկոն աչքի է ընկել մի շարք ռեզոնանսային հայտարարություններով․
- 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնեցկի մարզում մալայզիական Boeing-ի խոցումից անմիջապես հետո Վալենտին Նալիվայչենկոն հայտարարել էր, որ ինքնաթիռը ոչնչացվել է «Բուկ» զենիթահրթիռային համալիրի ռուս զինվորականների կողմից[36][37][38]։
- 2015 թվականի փետրվարի 19-ին Նալիվայչենկոն ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովին մեղադրել է դիպուկահարների խմբերին ղեկավարելու մեջ, որոնք 2014 թվականի փետրվարի 20-ին Մայդանում գնդակոծել էին մարդկանց[39][40]։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ուկրաինական հատուկ ծառայությունների հայտարարություններն անվանել է հոգեբուժական բուժման արժանի և մարդկանց մահվան սպեկուլյացիաներ[41]։
- 2015 թվականի հունիսի 15-ին Նալիվայչենկոն Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Անատոլի Դանիլենկոյին մեղադրել էր «ԲՐՍՄ-նեֆտ» ընկերության (որը լայնորեն հայտնի է դարձել իր նավթաբազայում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ) անօրինական գործունեություն կատարելու մեջ։ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինն աջակցել է Դանիլենկոյին և կարգադրել փակել հարուցված քրեական գործը[42]։ Ենթադրվում էր, որ այս հակամարտությունը դարձել է Նալիվայչենկոյի հրաժարականի պատճառներից մեկը[43]։
2014 թվականի դեկտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել Նալիվայչենկոյի նկատմամբ։ Նա կասկածվում էր զրպարտության, արգելված միջոցների և պատերազմ վարելու մեթոդների կիրառման կազմակերպման, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և մարդուն առևանգելու մեջ[44]։
2015 թվականի հունիսի 18-ին Գերագույն ռադան հավանություն է տվել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոյին աշխատանքից ազատելու առաջարկին։ Որոշումը պաշտպանել է 248 պատգամավոր[45]։ Հաջորդ օրը նախագահն աշխատանքից ազատել է Նալիվայչենկոյի տեղակալներին և քննչական վարչության պետին[46]։ Պորոշենկոն Նալիվայչենկոյին առաջարկել է անցնել արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնին, ինչին նա սկզբում տվել է իր համաձայնությունը, սակայն հետո հրաժարվել է[47]։ Որպես հրաժարականի պատճառներից մեկը, նախագահը նշել է շփման գծում ստուգումների անբավարար գործունեությունը[48]։
Քաղաքական գործունեություն (2015-մինչ հիմա)
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի աշնանից «հակակոռուպցիոն շարժման» նախագահն է։
2019 թվականի նախագահական ընտրություններում զբաղեցրել է 12-րդ տեղը (0,22 %, 43 239 ձայն[49]):
2019 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Բատկիվշչինա» կուսակցության ընտրական ցուցակում ստացել է 3-րդ տեղը[50]։
Պետական դավաճանության մեղադրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի սեպտեմբերին Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը քրեական վարույթ էր սկսել Նալիվայչենկոյի նկատմամբ։ Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավորները հայտնել են, որ նա, իբր, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցներին առանձնացրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքում գտնվող աշխատասենյակը և հնարավորություն է տվել ծանոթանալ Ուկրաինայի պետական գաղտնիքը կազմող գաղտնի փաստաթղթերին։ Նման տեղեկատվություն 2014 թվականի մարտին հնչեցրել Է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոն[51], որի կարծիքով՝ Վալենտին Նալիվայչենկոն պատկանում է Ուկրաինայի նոր իշխանությունների այն ներկայացուցիչների թվին, ովքեր անմիջականորեն կապված էին ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ[51][52]։ Յակիմենկոն պնդում էր, որ Նալիվայչենկոն ԿՀՎ-ի կողմից հավաքագրվել է 2001-2003 թվականներին ԱՄՆ-ում դիվանագիտական ծառայության տարիներին, երբ զբաղեցնում էր ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան գլխավոր հյուպատոսի պաշտոնը, և դիվանագիտական ծառայությունից հեռանալուց հետո շարունակել է շփումները ամերիկյան հատուկ ծառայությունների հետ[53]։
2014 թվականին Ուկրաինայում իշխանափոխությունից հետո Գլխավոր դատախազության նոր ղեկավարությունը 2014 թվականի մարտին փակել էր քրեական վարույթը՝ հանցակազմի բացակայության պատճառով[54][55]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ուկրաինայի պետական սահմանի պահպանմանն աջակցելու համար» մեդալ (2003 թվականի հուլիս)։
- Իշխան Յարոսլավ Իմաստունի V աստիճանի շքանշան (2007 թվական), Ուկրաինայի պետականության սահմանադրական սկզբունքների զարգացման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի և Ուկրաինայի Սահմանադրության օրվա առթիվ[56]։
- «Լիտվային մատուցած ծառայությունների համար» շքանշանի հրամանատար (2009 թվական)։
- Իշխան Յարոսլավ Իմաստունի IV աստիճանի շքանշան (2010 թվական), Ուկրաինայի պետական շահերի պաշտպանությանն ուղղված նշանակալի անձնական ծառայությունների, Ուկրաինայի պատմության ողբերգական էջերի մասին ճշմարտությունը լուսաբանելու գործում ակտիվ գործունեության, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[57]։
Պետական աստիճաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիվանագիտական աստիճան՝ 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպան (2004 թվական)[58]
- 3-րդ աստիճանի պետական ծառայող (2006 թվական)[59]
- 2-րդ աստիճանի պետական ծառայող (2007 թվական)[60]
- 1-ին աստիճանի պետական ծառայող (2009 թվական)[61]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://dovidka.com.ua/user/?code=311379&preview=1
- ↑ 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20141230170607/http://www.ssu.gov.ua/sbu/control/en/publish/article?art_id=86705&cat_id=86704
- ↑ http://zakon.rada.gov.ua/laws/show/549/2007
- ↑ https://zakon.rada.gov.ua/laws/show/185/2010
- ↑ 5,0 5,1 5,2 Десятникова И. (7—14.07.2008). «Валентин Наливайченко: «В Институте разведки имени Андропова я был последним слушателем из Украины»». // События и люди.— №17 (0017). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 6,0 6,1 Профиль на сайте dovidka.com.ua
- ↑ ТАСС: Международная панорама — СБУ опубликовала материалы личного дела председателя ведомства Наливайченко
- ↑ Глава СБУ обнародовал материалы из своего личного дела
- ↑ https://www.segodnya.ua/ukraine/muzh-cjuzanny-ctanik-trebuet-razohnat-cbu.html
- ↑ Про утворення Координаційної ради з питань запобігання… | від 03.02.2001 № 99
- ↑ Про зміни у складі Комісії при Президентові України з питань… | від 27.04.2004 № 488/2004
- ↑ Про затвердження нового складу Міжвідомчої ради з питань… | від 10.08.2004 № 1034
- ↑ Перевірка
- ↑ Перевірка
- ↑ Перевірка
- ↑ Проект СБУ по созданию патриотических песен. Песня «Офіцери, панове» («Маю честь Україні служити»), исполняет Павел Зибров
- ↑ Проект СБУ по созданию песен. Песня «Офіцерська родина», исполняет Бучинская, Наталия Любомировна
- ↑ Александр Злотник на сцене клуба Службы безопасности Украины представляет новую песню
- ↑ «Сайт СБУ о сборнике песен на военно-патриотическую тематику». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Наливайченко вышел из «Нашей Украины» «LB.ua», 24.05.2012
- ↑ Жена Наливайченко — миллионер — Главком
- ↑ Дмитрий Ярош почти год был помощником Валентина Наливайченко Արխիվացված 2014-04-07 Wayback Machine // «Կոմսոմոլսկայա պրավդա»—Украина
- ↑ http://banderivets.org.ua/peredmova-valentyn-nalyvajchenko.html
- ↑ Сурепин С. Лидер «Правого сектора» Ярош рассказал о близкой дружбе с главой СБУ Наливайченко // «Биржевой лидер».— 5.04.2014.
- ↑ Выступление В. Наливайченко на сборах Тризуба
- ↑ СБУ объяснила, как Януковичу удалось избежать ареста — Аргументы.ру
- ↑ Террористы в Славянске захватили трех офицеров СБУ и пытали их — Обозреватель, 27 апреля 2014
- ↑ Украинские силовики взяли в плен сепаратистов в Краматорске // Украинская правда, 15 апреля 2014
- ↑ В Мариуполе бойцы «Альфы» зачищают город от вооруженных сепаратистов // ТСН, 17 апреля 2014
- ↑ Служба безопасности Украины задержала двух боевиков из разведывательно-диверсионной группы «Беса» — Остров, 07.07.2014
- ↑ СБУ задержала жителя Артемовска, который в пользу боевиков шпионил за украинскими военными // 112 Украина, 23 июля 2014
- ↑ В Краматорске СБУ задержала разведчика ДНР, который терроризировал местных жителей — iPress.ua, 26 07 2014
- ↑ Наливайченко: СБУ находит шпионов даже в штабе АТО : Новости УНИАН
- ↑ В. Наливайченко: Террористы получили из России ЗРК «Бук-М» вместе с экипажем. Видео
- ↑ «Террористы планировали сорвать парламентские выборы — Наливайченко " UDF.BY | Новости Беларуси». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ СБУ открыло уголовное производство по факту сбивания самолёта «Боинг» с помощью российского ЗРК «Бук». Новости на УНН
- ↑ На границе с РФ задержали двоих российских «корректировщиков огня», — СБУ
- ↑ Минобороны РФ: никакие виды вооружений ВС РФ госграницу с Украиной не пересекали // ИТАР-ТАСС, 18.07.2014 г.
- ↑ СБУ обвинила Суркова в руководстве снайперами, расстреливавшими Майдан. Newsru.com, 20.02.2015.
- ↑ Глава СБУ обвинил Суркова в руководстве расстрелом Майдана. Slon.ru, 20.02.2015.
- ↑ МИД РФ назвал бредом заявления о причастности Суркова к событиям на Майдане. Интерфакс, 20.02.2015.
- ↑ Генпрокуратура закрыла дело об «экоциде» против Даниленко
- ↑ «Валентин Наливайченко: Власть думает приблизительно так: «Вот мы пришли, такие умные, и мы украдем так гениально, что никто и не заметит…»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Наливайченко уволен с поста председателя СБУ — Ракурс
- ↑ Порошенко уволил ряд руководителей СБУ — Интерфакс
- ↑ Кошкина, Соня (2015 թ․ հունիսի 30). «Борис Ложкин: «Договорённости Порошенко с Кличко сперва были одни, потом они изменились»». LB.ua.
- ↑ Хлопнули дверью: 5 самых резонансных отставок 2015 / Статьи / Finance.UA
- ↑ «Вибори Президента України 2019». ЦВК.
- ↑ Бобрицкий, Дмитрий (2019 թ․ հուլիսի 2). «Привет из прошлого. Кого Юлия Тимошенко ведёт в Раду». LIGA.net.
- ↑ 51,0 51,1 «Экс-глава СБУ назвал тех, кто получил прибыль от бойни на Майдане». // Вести.ру. 2014 թ․ մարտի 12.
- ↑ «Экс-глава СБУ: к власти на Украине приходят люди, которых назначают не на майдане, а в США». // ИТАР-ТАСС. 2014 թ․ մարտի 13. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին. «Возьмите последние назначения: (Андрей) Парубий, (Виктор) Гвоздь, (Валентин) Наливайченко — это все люди, которые выполняли волю не Европы даже. Это люди, которые напрямую связаны со спецслужбами США…»
- ↑ «Экс-глава СБУ: назначенный Верховной Радой главой Службы безопасности Украины Наливайченко был завербован ЦРУ». // ИТАР-ТАСС. 2014 թ․ ապրիլի 14. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Провадження стосовно Голови СБУ Валентина Наливайченко закрито за відсутністю події кримінального правопорушення». Генеральная прокуратура Украины. 2014 թ․ մարտի 6.
- ↑ «Генпрокуратура Украины закрыла дело в отношении главы СБУ Наливайченко». Аргументы и факты. 2014 թ․ մարտի 6.
- ↑ Указ Президента України № 549/2007 від 22 червня 2007 року «Про відзначення державними нагородами України»
- ↑ Указ Президента України № 185/2010 від 17 лютого 2010 року «Про нагородження В. Наливайченка орденом князя Ярослава Мудрого»
- ↑ «Указ Президента України № 639/2004 Про присвоєння В. Наливайченку дипломатичного рангу Надзвичайного і Повноважного Посланника першого класу». 10.06.2004.
- ↑ «Указ Президента України № 666/2006 Про присвоєння рангу державного службовця». 02.08.2006.
- ↑ «Указ Президента України № 258/2007 Про присвоєння рангу державного службовця». 30.03.2007.
- ↑ «Указ Президента України № 422/2009 Про присвоєння рангу державного службовця». 09.06.2009.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտին Նալիվայչենկո» հոդվածին։ |
|