Jump to content

Վագրերի հարձակումներ մարդկանց վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կալկուտայի Կումաոնյան մարդակերի» Ծավալագրական լուսանկարը (1903), Ալիփոր կենդանաբանական այգի, Կալկուտա։ Վագրը խլել է 300 մարդկային կյանք։

Մարդկանց վրա կատվազգիների ընտանիքից Ամենաշատը հարձակվում և սպանում են վագրերը։ Վագրերը, որպես կանոն, բնակվում են ոչ միայն Ռուսաստանում, նաև Հնդկաստանում և Հարավարևելյան Ասիայում, իսկ այս բնակավայրերը խիտ բնակեցված են մարդկանցով։ Հաշվված է, որ վերջին մի քանի հարյուր տարումվագրերի հարձակումներից զոհվել է 373 հազար մարդ[1]։

Սկզբնական շրջանում համարվում էր, որ մարդկանց վրա հարձակվում են միայն վնասվածք ունեցող կամ ծեր վագրերը։ Այնուամենայնիվ, ժամանակակից հետազոտությունները ցույց տվեցին, որ երիտասարդ և առողջ վագրերը ևս հարձակվում են մարդկանց վրա։ Գիտատեխնիկական պրոգրեսի զարգացման և ուրբանիզացիայի հետ մեկտեղ, մարդկանց սպանությունը վագրերի կողմից նվազեց, սակայն 2000 թվականից հետո նման դեպքեր գրանցվում են՝ հատկապես Սունդարբանում։

Վասիլի Վերեգաշչինի «Մարդակերը» կտավը

Հարձակման պատճառ կարող է դառնալ այն, որ մարդիկ երբեմն մտնում են վագրերի տարածք, որի արդյունքում վագրին սկսում է թվալ, թե տվյալ մարդն իր բնական որսն է։ Նրանք հարձակվում են նաև տնային կենդանիների և շների վրա։ Վագր մարդակերները հիմնականում միշտ մենակ են դուրս գալիս որսի, երբեք խմբով չեն դուրս չեն գալիս (ինչպես անում են առյուծները որսի ժամանակ)։

Վագրերը, որոնք վնասվածք են ստանում կամ ծերանում են, իրենց համար այնպիսի որս են փնտրում, որին կարող են հեշտությամբ սպանել։ Մարդու որսը վագրից քիչ ժամանակ է խլում, ինչպես նաև քիչ ուժ է ծախսում։ Այդպիսի վագրերին, որպես կանոն, արագ սպանում են, սակայն կան և այնպիսիները, որոնք ամիսներով մարդ են սպանում, իսկ երբեմն էլ տարիներով։ Երիտասարդ և առողջ վագրերը հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա, սակայն այդպիսիներ կան։ Նրանց սպանել շատ դժվար է։ Այդուհանդերձ, վագրերը ոչ միշտ են ուտում իրենց զոհերին, կարող են միայն սպանել։ Նրանց կողմից սպանված մարդկանց թիվը հասնում է հարյուրների, նույնիսկ հազարների[2]։ Կա վարկած, ըստ որի, եթե վագրը պատահաբար փորձում է մարդու միս, սովորում է դրան և այլևս չի կարողանում մարդ չուտել։ Այսպիսով, Օրինակ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Վիետնամի պատերազմի ժամանակ զոհված շատ զինվորների մարմիններ երկար ժամանակ ընկած էին դաշտերում։ Վագրերն ուտում էին այդ մարմինները և կախում ձեռք բերում մարդկային մսից[3]։

Վագրերի կողմից մարդկանց վրա հարձակումների վերաբերյալ հաշվարկներ և հաշվառումներ շատ քիչ են կատարվում և այդ պատճառով այս երևույթի զանգվածայնության մասին դատել կարելի է միայն մոտավոր՝ հիմնվելով հայտնի բնագետների, որսորդների գրքերի, ինչպես նաև համացանցի տվյալների վրա։ Վագրերի բնակության բնական միջավայրում՝ Արևելյան Ասիայի տարածքում, նման զոհերն ամենաշատն են։ Սակայն վագրերի հարձակումները Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում ևս հազվադեպ երևույթ չեն։

Ջիմ Կորբետը Սպանված Բենգալյան Արու Վագրի հետ 1930 թվական

Հաշվված է, որ ԱՄՆ-ում 1990—2015 թվականներին գրանցվել է վագրերի՝ մարդկանց վրա հարձակման 760 դեպք։ Այդ հարձակումների արդյունքում 30 մարդ զոհվել է և մի քանի հարյուրը՝ վիրավորվել։ Վագրերը հարձակվում են կենդանաբանական այգու և կրկեսի աշխատակիցների, այցելուների, զբոսաշրջիկների վրա[4]։ Մարդիկ հաճախ ինքներն են վագրերին դրդում հարձակման՝ հատկապես գտնվելով կենդանաբանական այգում։ Նրանք բարկացնում են վագրերին, քարեր նետում նրանց ուղղությամբ, փորձում են ձեռք տալ և վանդակի մեջ մտնել։ Որոշ դեպքեր՝

  • 1890—1950 թվականներին վագրերը և ընձառյուծները մշտապես հարձակվում էին մարդկանց վրա։ Ընդհանուր առմամբ 300 վայրի կենդանի ահաբեկում էր Հնդկաստանի և Նեպալի բնակիչներին[5]։ Այդ ժամանակի ամենաարյունարբու գիշատիչներից մեկը համարվում կամ հանդիսանում է Չամպավատյան Արու վագրը՝ Բենգալյան վագրը, որը կատարել է, որը ինչպես կարծում են մասնագետ հետազոտողները, 946—976 արձանագրված՝ որոշ աղբյուրների համաձայն 1100 սպանություն։ Չամպավատյան Արու վագրը Նեպալում սպանել է ուղիղ 430 մարդ։ Երբ կառավարությունը Չամպավատյան արու վագրի դեմ մոբիլիզացրեց մի ամբողջ բանակ, Չամպավատյան Բենգալյան արու վագրը, կարծես դա զգալով, փախուստի չդիմեց ու չգնաց ոչ մի տեղ, Շարունակեց հարձակվել ու սպանել մարդկանց մի տարի շարունակ, Բայց 6—7 ամիս հետո գնաց (կամ այլ կերպ ասած թռավ, փախավ) զգաց որ այևս չի կարող դիմադրելը հետապնդմանը, դեպի Հնդկաստանի Կումաոն Տարածաշրջան որտեղ սպանեց մոտ 200 մարդ։ Չամպավատյան Արու վագրը Չամպավատի Տարածաշրջանում սպանել է 200 մարդ, Չամպավատյան վագրը Հնդկաստանում Սպանել է շուրջ 546 մարդ, որոնցից 220-ը կումաոնում և կումաոն շրջանի մոտակայքում։ Սպանություններ կատարեց այնքան ժամանակ՝ տասներեք տարի շարունակի (1894-1907) մինչև հայտնի որսորդ Ջիմ Կորբետտը սպանեց նրան 1907 թվականին Չամպավատ քաղաքում։
  • Այդ ժամանակի ամենաարյունարբու գիշատիչներից մեկը համարվում է չամպավատյան էգ վագրը՝ բենգալյան վագրը, որը կատարել է, ինչպես կարծում են հետազոտողները, 436-ից մինչև 440 սպանություն։ Նեպալում սպանել է մոտ 200 մարդ։ Երբ կառավարությունը նրա դեմ մոբիլիզացրեց մի ամբողջ բանակ, վագրը, կարծես դա զգալով, փախուստի դիմեց Կումաոն և Չամպավատ հնդկական տարածաշրջաններում, որտեղ սպանեց ավելի քան 200 մարդ։ Սպանություններ կատարեց այնքան ժամանակ մինչև հայտնի որսորդ Ջիմ Կորբետտը սպանեց նրան 1911 թվականին Չամպավատ քաղաքում։
  • 2014 թվականին Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում 28—ամյա Յան Ցզինհայն ասաց, որ չի կարող նայել, թե ինչպես են բենգալյան վագրերին արմատախիլ արել իրենց բնական շրջապատից և չեն կարողանում որսի դուրս գալ այնպես, ինչպես նրանց սահմանված է բնության մեջ։ Նա ասաց, որ պատրաստ է զոհաբերել իրեն նրանց հարմարավետության համար և անձամբ մտավ վագրերի մոտ՝ վանդակի մեջ։ Սակայն կենդանաբանական այգու աշխատակիցներն արագ նրան հետ վերադարձրին[4]։
  • 2016 թվականի ապրիլին Փալմ Բիչ կենդանաբանական այգում հարձակման զոհ դարձավ 38-ամյա Սթեյսի Քոնվիզերը։ Նրան մեծավանդակում սպանեց 26-ամյա մի արու վագր, որին հանդիսատեսը տեսել է, հաղորդեց այգու մամուլի քարտուղար Նակի Քարթերը։ Վագրին քնեցրին (սակայն չսպանեցին) և միայն այն ժամանակ, երբ քնաբերն ազդեց, ոստիկանները կարողացան մտնել մեծավանդակ[6]։
  • Նույն թվականի ապրիլին Բառնաուլի «Անտառային հեքիաթ» կենդանաբանական այգի մտան 2 աշակերտուհիներ։ Երեկո էր, այգին փակ էր, սակայն աղջիկները ցանկանում էին սելֆի անել վագրի հետ[7]։ Նրանցից մեկը մտավ վանդակ և վիրավորվեց վագրի կողմից (բարեբախտաբար ոչ լուրջ)։ Նրան փրկեցին և հոսպիտալացրին։ Ըստ որոշ տվյալների՝ երկու աղջիկներն էլ ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ էին[8]։

Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Nyhus, P. J.; Dufraine, C. E.; Ambrogi, M. C.; Hart, S. E.; Carroll, C.; Tilson, R. (2010). «Human–tiger conflict over time». In Tilson, R.; Nyhus, P. J. (eds.). Tigers of the world: The science, politics, and conservation of Panthera tigris (2nd ed.). Burlington, Massachusetts: Academic Press. էջեր 132–135. ISBN 978-0-8155-1570-8.
  2. ТИГРЫ ЛЮДОЕДЫ
  3. The true figures for man-eaters
  4. 4,0 4,1 Нападения тигров на человека в 2014 году
  5. Стая кровожадных больших кошек в Индии
  6. «В США тигр убил смотрителя зоопарка». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  7. В Барнауле юная любительница селфи попалась в лапы тигру
  8. Инна Осипова. «В барнаульском зоопарке прокомментировали нападение тигра на школьницу». НТВ.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]