Jump to content

Սունդարբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sundarban mangrove.jpg
Sundarban mangrove
Սունդարբան
Տեսականտառ և WWF ecoregion?
Կազմված էՍունդարբան (ազգային պարկ) և Sundarbans Reserved Forest?
ԵրկիրԱսիա
ՎարչատարածքNorth 24 Parganas district?, South 24 Parganas district? և Khulna Division?
Մակերես10 277 կմ²
ԿառավարումՀնդկաստանի քաղաքական համակարգ և Government of Bangladesh?
Սունդարբանը գտնվում է Ասիաում
Սունդարբան

Սունդարբան (անգլ.՝ Sundarbans, բենգալերեն՝ সুন্দরবন Shundorbôn), Երկրի վրա տարածքով ամենամեծ մանգրային անտառը[1]։ Գտնվում է Գանգեսի դելտայում՝ Հնդկաստանում և Բանգլադեշում։ Օվկիանոսից այն կողմ Սունդարբանի մի մասը ծածկված է սեզոնային հեղեղվող ճահճային անտառներով։ Սունդարբանի տարածքը 10,000 կմ² է, որից 6000 կմ²-ին գտնվում է Բանգլադեշում[2]։ 1997 թվականին Սունդարբանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Չնայած Սունդարբանի՝ Հնդկաստանին ու Բանգլադեշին պատկանող մասերը մեկ ընդհանուր էկոհամակարգի մաս են, դրանք ցուցակ են մտցվել առանձին-առանձին՝ որպես Սունդարբան և Սունդարբանի ազգային պարկ։ Սունդարբանի տարածքում են գտնվում մակընթացքային ջրանցքների, ափամերձ ծանծաղուտների և մանգրային թփուտների փոքր կղզիների բարդ ցանցերը։ Շրջանը համարվում է լեգենդար բենգալյան վագրի, ինչպես նաև աքսիսի, օձերի, թռչունների շատ տեսակների, ցուլ շնաձկների, գետերի դելֆինների և Ասիայի ամենամեծ գիշատիչի՝ կատարավոր կոկորդիլոսների բնակատեղի։ 2010 թվականի տվյալներով տարածաշրջանում բնակվում էր մոտ 500 բենգալյան վագր[3] և շուրջ 30 000 եղնիկ։

Գանգեսի դելտայի բերրի հողերը երկար դարերի ընթացքում ենթարկվել են ինտենսիվ մշակման, ինչի արդյունքում պահպանվել են բուն անտառածածկույթի միայն փոքր անկլավներ։ Սունդարբանի պահպանված անտառներն ու մանգրերը կարևոր բնակավայր են անհետացման վտանգի տակ գտնվող բենգալյան վագրի համար։ Բացի դրանից, Սունդարբանը կատարում է արգելքի կրիտիկական գործառույթը՝ Կալկաթայի և հարակից շրջանների միլիոնավոր բնակիչների պաշտպանելով ցիկլոններից։

Բենգալերեն Սունդարբան բառացիորեն թարգմանվում է որպես «գեղեցիկ ջունգլի» կամ «գեղեցիկ անտառ» (Սունդար նշանակում է «գեղեցիկ», իսկ բան նշանակում է «անտառ» կամ «ջունգլի»)։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ անունը գալիս է սունդարի ծառերից, որոնք աճում են այնտեղ մեծ քանակությամբ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Pasha, Mostafa Kamal; Siddiqui, Neaz Ahmad (2003), «Sundarbans», in Islam, Sirajul (ed.), Banglapedia: national encyclopedia of Bangladesh, Dhaka: Asiatic Society of Bangladesh, ISBN 9843205766, Արխիվացված է օրիգինալից 2008-10-16-ին, Վերցված է 2020-06-14-ին
  2. «Sundarbans Tiger Project». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
  3. «www.bforest.gov.bd/highlights.php Bangladesh Forest Department». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ դեկտեմբերի 7-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Laskar Muqsudur Rahman, The Sundarbans: A Unique Wilderness of the World; at USDA Forest Reserve; McCool, Stephen F.; Cole, David N.; Borrie, William T.; O’Loughlin, Jennifer, comps. 2000. Wilderness science in a time of change conference, Volume 2: Wilderness within the context of larger systems; 1999 May 23-27; Missoula, MT. Proceedings RMRS-P-15-VOL-2. Ogden, UT: U.S. Department of Agriculture, Forest Service, Rocky Mountain Research Station.
  • Terminal Report, Integrated Resource Development of the Sundarbans Reserved Forest Արխիվացված 2017-05-23 Wayback Machine: Project Findings and Recommendations, Food and Agriculture Organization (acting as executing agency for the United Nations Development Programme), United Nations, Rome, 1998 (prepared for the Government of Bangladesh)
  • Blasco, F. (1975). The Mangroves of India. Institut Francis de Pondichery, Travaux de las Section Scientifique et Technique, Tome XIV, Facicule 1. Pondichery, India.
  • FAO (1995). Integrated Resource Management Plan of the Sundarbans Reserved Forest — Final Report. FAO Project BGD/84/056. FAO, Rome, Italy.
  • Forestal (1960). Forest Inventory 1958-59 Sundarbans Forests. Oregon: Forestal Forestry and Engineering International Ltd, Canada.
  • IUCN (1994). Mangroves of the Sundarbans. Volume 2: Bangladesh. The IUCN Wetlands Programme. IUCN, Gland, Switzerland.
  • ODA (1985). A forest inventory of the Sundarbans, Bangladesh. Main Report. Land Resources Development Centre, Surbiton, England.
  • Wahid, S.M., Alam, M.J. and Rahman, A. (2002). «Mathematical river modelling to support ecological monitoring of the largest mangrove forest of the world — the Sundarbans». Proceedings of First Asia-Pacific DHI software conference, 17-18 June, 2002.
  • Montgomery, Sy (1995). Spell of the Tiger: The Man-Eaters of Sundarbans. Houghton Mifflin Company, New York.
  • Rivers of Life: Living with Floods in Bangladesh. M. Q. Zaman. Asian Survey, Vol. 33, No. 10 (Oct., 1993), pp. 985–996
  • Sundarbans on United Nations Environment Programme
  • Floods in Bangladesh: II. Flood Mitigation and Environmental Aspects. H. Brammer. The Geographical Journal, Vol. 156, No. 2 (Jul., 1990), pp. 158–165. doi:10.2307/635323
  • Environmental classification of mangrove wetlands of India. V. Selvam. Current Science, Vol. 84, No. 6, 25 March 2003.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սունդարբան» հոդվածին։