Սև կարիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև կարիճ
Սև կարիճ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Հոդվածոտանիներ
Ենթատիպ Chelicerata
Դաս Սարդակերպեր
Կարգ Կարիճներ
Ընտանիք Buthidae
Ցեղ Androctonus
Տեսակ A. crassicauda
Լատիներեն անվանում
Androctonus crassicauda
(Olivier, 1807)
Հոմանիշներ
  • Scorpio crassicauda Olivier, 1807, basionym
  • Prionurus crassicauda orientalis Birula, 1900


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Սև կարիճ կամ Հաստապոչ կարիճ[1] (լատին․՝ Androctonus crassicauda), կարիճների կարգի Buthidae ընտանիքի կարիճի տեսակ։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստապոչ անվանումը ծագում է լատին․՝ crassus՝ «հաստ» և լատին․՝ cauda՝ «պոչ» բառերից, որը ցույց է տալիս հաստ մետասոմի (մարմնի պոչային հատվածը) թանձրությունը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկի գույնը տատանվում է՝ բաց շականակագույնից մինչև կարմրավուն, սև-շականակագույն, կամ ամբողջովին սև։ Մարմնի երկարությունը կարող է հասնել մինչև 20 սմ-ի (3–20 սմ)։ Մետասոման շատ զանգվածեղ է, բռնաչանչերը ընդհանուր նեղ են, ինչպես մյուս Buthidae-ներինը։ Մարմինը կազմված է գլխակրծքից և հատվածավոր փորիկից։ Գլխակուրծքն ունի 2 խոշոր և 10 մանր աչքեր, 2 բռնաչանչ և 4 զույգ ոտքեր։ Փորիկի առջևի մասում կան 4 զույգ թոքային պարկեր, որոնցից հետինը վերջանում է 12 թունագեղձով։ Վերջիններս բացվում են կեռ խայթիչի մեջ։ Սև Կարիճի խայթոցը վտանգավոր է և կարող է մահացու լինել նաև մարդու համար։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալեարկտիկական տեսակ է։ Հանդիպում է Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում, Քատարում, Իսրայելում, Իրաքում, Իրանում, Թուրքիայում, Հայաստանում, Ադրբեջանում, Միջին Ասիայի երկրներում և Հյուսիսային Աֆրիկայում։ Ապրում է անապատներում, կիսաանապատներում և չորային նախալեռներում։ Հայաստանում հանդիպում է Արարատյան դաշտում։

Վտանգավորությունը մարդկանց համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիճների կարգում սև կարիճը հանդիսանում է ամենաթունավոր տեսակներից մեկը։ Խայթոցը առաջացնում է ծանր թունավորում և կարող է ավարտվել տուժողի մահվամբ, հատկապես երեխաների, մեծահասակների և սիրտանոթային հիվանդությամբ հիվանդների շրջանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Орлов Б. Н., Гелашвили Д. Б., Ибрагимов А. К. Ядовитые животные и растения СССР : Справочное пособие для студентов вузов по спец. «Биология». — М., 1990. — С. 38—39. — 272 с. : ил. цв.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Olivier, 1807. Voyage dans l`Empire Othoman, l`Égypte et la Perse. Henri Agasse, Paris, 3: 96, 97.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև կարիճ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև կարիճ» հոդվածին։