Սֆորցա ամրոցի պատկերասրահ
Սֆորցա ամրոցի պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և արվեստի ժողովածու |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Միլան |
Վայր | Սֆորցա ամրոց |
Մասն է | Art collection of the Sforza Castle? |
Հասցե | Piazza Castello |
Հիմնադրվել է | 1878[1] |
Կայք | pinacoteca.milanocastello.it/en |
Սֆորցա ամրոցի պատկերասրահ (իտալ.՝ Pinacoteca del Castello Sforzesco), արվեստի պատկերասրահ Իտալիայի Միլան քաղաքի Սֆորցա ամրոցի թանգարանային համալիրի կազմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահը բացվել է 1878 թվականին։ Այստեղ ներկայացված են արվեստի 230 գործեր, այդ թվում Տիցիանի, Անդրեա Մանտենյայի, Ջովաննի Անտոնիո Կանալետտոյի, Անտոնելլո դա Մեսինայի, Պիզանելլոյի, Վինչեցո Ֆոպպայի, Ջովաննի Բելլինիի, Կորեջիոյի, Բերնարդինո Լուինիի, Լորենցո Լոտտոյի, Տինտորետտոյի գլուխգործոցները։ Թանգարանի ամբողջական հավաքածուն համալրվել է հայտնի քաղաքացիների և հավաքորդների նվիրատվությունների հաշվին՝ հասնելով 1500 արվեստի գործերի։
Պատկերասրահի առաջին սենյակները նվիրված են 15-րդ և 16-րդ դարերի կրոնական թեմաներով արվեստի գործերին՝ ներառելով Վինչենցո Ֆոպպայի, Ամբորջո Բերգոնոնեի, Բրամանտինոյի, Կառլ Կրիվելլիի, Բերնարդինո Լուինիի և Լոմբարդիա շրջանի և Իտալական վերածննդի նկարիչների աշխատանքները։ Պատկերասրահի այս հատվածում է ներկայացված Անդրեա Մանտենյայի «Trivulzio Madonna» կտավը (թվագրվում է 1497 թվական), թանգարանում է գտնվում նաև Ֆրա Ֆիլիպպո Լիպպիի «Trivulzio Madonna» կտավը։
Ցուցասրահի երկրորդ հատվածում ներկայացված են 16-րդ, 17-րդ և 18-րդ դարերի արվեստի գործեր, որոնք ներառում են և՛ աշխարհիկ, և՛ կրոնական կտավներ, ինչպիսիք են Կանալետտոյի, Ջովաննի Բատիստա Տիեպոլոյի, Բերնարդո Բելոտոյի, Տիցիանի և Տինտորետոյի աշխատանքները։
Պատկերասրահում ներկայացված են նաև Սֆորցա ընտանիքի անդամների դիմանկարները։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կորեջիոյի «Տղամարդու դիմանկար», 60 x 42,5 սմ, 1522
-
Անտոնելլո դա Մեսինայի «Սուրբ Բենեդիկտոս», 1470-1475
-
Լորենցցո Լոտտոյի «Գրքով երիտասարդը», 1526
-
Անդրեա Մանտենյայի «Trivulzio Madonna», 287 x 214 սմ, 1497
-
Ջովաննի Բելլինիի «Մադոնան և մանուկ Քրիստոսը», 1460-1465
-
Տինտորետտոյի «Դատախազ Ջակոպո Սորանցոյի դիմանկարը», 1550
-
Բրամանտինոյի «Ողբ», 214 x 104 սմ, 1515-1520
-
Տիցիանի «Գաբրիել դը Լուց դ՛Արամոնտի դիմանկարը», 1541-1542
-
Կորեջիոյի «Bolognini Madonna», 1517
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Le città d'arte: Milano. Skira. 2008..
- Milano e provincia, Touring Club Italiano ed.2003, autori vari.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2012-04-22 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սֆորցա ամրոցի պատկերասրահ» հոդվածին։ |
|