Ստելլա Մվանգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստելլա Մվանգի
Նաև հայտնի է որպեսStella Mwangi
Ծնվել էսեպտեմբերի 1, 1986(1986-09-01)[1] (37 տարեկան)
Նայրոբի, Քենիա[2]
Երկիր Քենիա և  Նորվեգիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի, կիթառահար, դաշնակահարուհի, մոդել, հեղինակ-կատարող և ռեփեր
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներդաշնամուր և վոկալ
Կայքstellamwangi.com
 Stella Mwangi Վիքիպահեստում

Ստելլա Նյաբուրա Մվանգի (անգլ.՝ Stella Nyambura Mwangi[3], սեպտեմբերի 1, 1986(1986-09-01)[1], Նայրոբի, Քենիա[2]), նորվեգացի երգչուհի քենիական ծագմամբ։ Հիմնականում հանդես է գալիս փոփ, ռեփ և սոուլ ոճերում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստելլայի հեղինակած մի շարք երգեր հայտնվել են ամերիկյան գեղարվեստական կինոնկարներում։ Դրանցից են՝ «Ամերիկյան կարկանդակ» և «Իմ կողքին՝ վերջին պարը»[4]։ Երգչուհին մեծ ճանաչում է վայելում Նորվեգիայում։ Ստելլայի երգերը բարձր հորիզոնականներ են զբաղեցնում աֆրիկյան չարթերում և հիթ-շքերթներում[5]։

2011 թվականի փետրվարի 12-ին երգչուհին մասնակցում է նորվեգական «Melodi Grand Prix 2011» երաժշտական մրցույթին «Haba Haba» («Քիչ-քիչ») երգով և հաղթանակ տարավ։ Հաղթանակը Ստելլա Մվանգին հնարավորություն ընձեռեց մասնակցել Եվրատեսիլ 2011 երգի մրցույթին, որը կայացավ գերմանական Դյուսելդորֆ քաղաքում[6]։ Նորվեգիան ներկայացնող երգը երկու լեզվով էր՝ անգլերեն և մայրենի՝ սվահիլի լեզվով։ Ստելլային չհաջողվեց հաղթանական տանել այս մրցույթին։

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Take it back (2007)
  • Smile (2010)
  • Haba Haba (2011)
  • Take My Time (2011)
  • Lookie Lookie (2011)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1015780520 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. STL MUSIC Stella Nyambura Mwangi Brønnøysund Register Centre
  4. «Sweetslyrics — Stella Mwangi Biography». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  5. «Stella Mwangi (STL) — Museke African artistes». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  6. Storvik-Green, Simon. «Stella Mwangi victorious in Norway». European Broadcasting Union. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]