Ստամբուլի մեծ ավտոկայարան
Ստամբուլի մեծ ավտոկայարան (թուրքերեն՝ Büyük İstanbul Otogarı), Ստամբուլի կենտրոնական և ամենամեծ ավտոկայարանը, որը գտնվում է Ստամբուլի Բայրամփաշա շրջանում։ Իրականացնում է միջքաղաքային ուղևորափոխադրումներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվականներին պրովինցիալ քաղաքներից դեպի Ստամբուլ ներհոսքի մեծացման հետ մեկտեղ, Թոփքափը ավտոկայարանը չկարողացավ այլևս սպասարկել ուղևորահոսքը և բացել նոր ուղղություններ։ Այս փաստի հետ կապված 1987 թվականին ընդունվեց որոշում՝ Ստամբուլում կառուցելու նոր ավտոբուսային կայարան, որը համաձայն նախագծի, կարող էր սպասարկել միանգամից մի քանի տասնյակ միջքաղաքային և միջհամայնքային ավտոբուսային երթուղիներ։ Այդ նպատակով Բայրամփաշա շրջանում սկսվեց կառուցվել նոր ավտոկայարան։ Ավտոկայարանը, որը անվանվեց «Ստամբուլի մեծ ավտոկայարան», շահագործման է հանձնվել 1994 թվականին[1]։ Կառուցման ծախսը կազմել է 140 միլիոն դոլլար[2]։
Տեղակայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոկայարանը գտնվում է Ստամբուլի եվրոպական հատվածում՝ Բայրամփաշա շրջանում։ Այն Թուրքիայի և Արևելյան Եվրոպայի ամենամեծ ավտոկայարանն է, որի տարածքը կազմում է 242 000 մ²։ Տերմինալը ունի 324 պլատֆորմներ[1]։ Այստեղից կարելի է մեկնել Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքներ։ Ավտոկայարանից ավտոբուսները մեկնում են նաև Բալկանյան թերակղզու երկրներ, Իտալիա, Գերմանիա, Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան,Հայաստան, Ադրբեջան և Իրան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Tanış, Tolga (1999-09*27). «En büyük gecekondu». Hürriyet. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «İşletme ve Fiziki Kapasite». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք էջ Արխիվացված 2014-09-03 Wayback Machine