Ֆոնտենբլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ֆոնտենբլո
ֆր.՝ Fontainebleau[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես172,05 կմ²
ԲԾՄ96 մետր
Բնակչություն15 945 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ77300[3]
Պաշտոնական կայքfontainebleau.fr(ֆր.)
Ֆոնտենբլո (Ֆրանսիա)##
Ֆոնտենբլո (Ֆրանսիա)

Ֆոնտենբլո (ֆր.՝ Fontainebleau, [fɔ.tɛn.blo] աղբյուր Բլիտվալդա[4]), ֆրանսիական կոմունա, որը գտնվում է Սեն է Մառն դեպարտամենտի Իլ դը Ֆրանս երկրամասում։ Ֆոնտենբլոյի կենտրոնը գտնվում է մայրաքաղաք Փարիզից 55 կմ հարավ-հարավ-արևելք։

172 քառակուսի կմ տարածքով Ֆոնտենբլոն Իլ-դը-Ֆրանս երկրամասի տարածքով երկրորդ կոմունան է` Փարիզից հետո։ Կոմունայի տարածքի մեծ մասը զբաղեցնում է Ֆոնտենբլո անտառը, իսկ բնակչությունը կազմում է ընդամենը 15 942 մարդ (1999-ի մարդահամարի համաձայն)։ Ֆոնտենբլոյի բնակիչներն անվանում են իրենց պատմական ինքնանվանմամբ բելլիֆոնտեններ (ֆր.՝ Bellifontains

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմունայի տարածքում գտնվում են.

  • Ֆոնտենբլո դղյակ - Ֆրանսիայի թագավորների նստվայր 12-րդ դարից սկսած, Համաշխարհային ժառանգության հուշարձան (թիվ 160),
  • INSEAD բիզնես-դպրոցը, որը հիմնադրվել է 1957 թվականին,
  • Ինֆորմատիկայի և կապի բարձրագույն դպրոց (ESIGETEL), որը հիմնադրվել է 1986,
  • Ազգային ժանդարմերիայի դատական ոստիկանության մասնագետների պատրաստման պետական կենտրոն (CNFPJ) և Ժանդարմերիայի ճանապարհային անվտանգությունն ապահովող մասնագետների պատրաստման ազգային կենտրոն (CNFSR)
  • Ֆոնտենբլոյում էին գտնվում ՆԱՏՕԿենտրոնական Եվրոպայի շտաբները և ղեկավարման կենտրոնները, որոնք 1968 թվականին Ֆրանսիայի ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալուց հետո տեղափոխվեցին Գերմանիա և Նիդերլանդներ

Ամեն տարի Ֆոնտենբլո է այցելում 11 միլիոն զբոսաշրջիկ։ Ֆոնտենբլո անտառում կա ձիարշավարան։

Միայն Ֆոնտենբլո անտառում է աճում արոսենու էնդեմիկ համարվող Sorbus latifolia - «Ֆոնտենբլոյի ծառ>» տեսակը (ֆր.՝ Alisier de Fontainebleau).

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Albert Dauzat и Charles Rostaing, Dictionnaire étymologique des noms de lieu en France, Париж, Librairie Guénégaud, 1979 (ISBN 2-85023-076-6), с. 295
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոնտենբլո» հոդվածին։