Ֆիորենտինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիորենտինա
Ամբողջական անուն Associazone Calcio Firenze Fiorentina S․p․A․
Մականուն(ներ) Viola (Մանուշակագույն, մանուշակ)
Gigliati (Շուշաններ)
Հիմնադրում օգոստոսի 29, 1926
Երկիր  Իտալիա
Մարզադաշտ Ստադիո Արտեմիո Ֆրանկի
Տարողունակություն 43,147
Տեր Մարիո Կոնինի
Մարզիչ Ստեֆանո Պիոլի
Կայք
Լիգա Սերիա A
2016-17 8-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Ֆիորենտինա (անգլ.՝ ACF Fiorentina), իտալական ֆուտբոլային ակումբ Ֆլորենցիա քաղաքից։ Ակումբը հիմնադրվել է 1926 թվականին և ներկայումս հանդես է գալիս Սերիա A-ում։ Իր գոյության հիմնական մասը Ֆիորենտինան անցկացրել է Իտալիայի բարձրագույն դիվիզիոնում․ ընդամենը 4 թիմ է ավելի շատ մրցաշրջան անցկացրել Սերիա A-ում։

Ֆիորենտինան 2 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն՝ 1955-56 և 1968-69 մրցաշրջաններում։ Ակումբը նաև 6 անգամ հաղթել է Իտալիայի գավաթը և 1 անգամ՝ Իտալիայի սուպերգավաթը։ Բացի այդ, Ֆիորենտինան հաղթել է ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթը 1960-61 մրցաշրջանում և գրավել երկրորդ տեղը Եվրոպական գավաթում 1956-57 մրցաշրջանում՝ եզրափակչում պարտվելով Ռեալ Մադրիդին։ 1989-90 մրցաշրջանում Ֆիորենտինան հասավ ՈՒԵՖԱ Գավաթի եզրափակիչ, սակայն պարտվեց Յուվենտուսին։

Ֆիորենտինան եվրոպական 13 թիմերից է, որոնք խաղացել են բոլոր 3 գլխավոր մայրցամաքային մրցաշարերի եզրափակիչներում․ Չեմպիոնների Լիգայի (1956-57), ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթի (1960-61 և 1961-62) և ՈՒԵՖԱ Գավաթի (1989-90)։

1931 թվականից ի վեր Ֆիորենտինան իր տնային խաղերն անցկացնում է Ստադիո Արտեմիո Ֆրանկի մարզադաշտում, որը ներկայումս տեղավորում է 43․147 հանդիսական։ Ֆիորենտինան հայտնի է Viola մականունով, որը նրան տրվել է ավանդական մանուշակագույն մարզահագուստի համար։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
2 Ֆրանսիա ՊՇ Վենսան Լորինի
3 Իտալիա ՊՇ Քրիստիանո Բիրագի (վարձավճարով Պեսկարայից)
4 Սերբիա ՊՇ Նիկոլա Մալենկովիչ
5 Խորվաթիա ԿՊ Միլան Բադել
6 Կոլումբիա ԿՊ Կառլոս Սանչես
7 Նորվեգիա ԿՊ Ռաֆիկ Զեխնինի
8 Իտալիա ԿՊ Ռիկկարդո Սապոնարա
9 Արգենտինա ՀՐ Ջովանի Սիմեոնե
10 Ֆրանսիա ԿՊ Վալենտեն Էսերիկ
11 Ռումինիա ԿՊ Յանիս Հաջի
13 Իտալիա ՊՇ Դավիդե Աստորի Ավագ
15 Ուրուգվայ ՊՇ Մաքսիմիլյանո Օլիվերա
17 Ֆրանսիա ԿՊ Ժորդան Վերետու
19 Ուրուգվայ ԿՊ Սեբաստիան Քրիստոֆորո
Դիրք Խաղացող
20 Արգենտինա ՊՇ Գերման Պեցելյա (վարձավճարով Բետիսից)
22 Իտալիա ԴՊ Միկելե Չերոֆոլինի
24 Իտալիա ԿՊ Մարկո Բենասի
25 Իտալիա ՀՐ Ֆեդերիկո Կիեզա
27 Իտալիա ՀՐ Սիմոնե Լո Ֆասո (վարձավճարով Պալերմոյից)
28 Պորտուգալիա ԿՊ Ժիլ Դիաշ (վարձավճարով Մոնակոյից)
30 Սենեգալ ՀՐ Կումա Բաբակար
31 Բրազիլիա ՊՇ Վիտոր Հյուգո
51 Բուլղարիա ՊՇ Պետկո Խրիստով
57 Իտալիա ԴՊ Մարկո Սպորտիելո (վարձավճարով Ատալանտայից)
76 Պորտուգալիա ՊՇ Բրունու Գասպար
77 Ֆրանսիա ՀՐ Սիրիլ Տերո
97 Լեհաստան ԴՊ Բարտլոմեյ Դրոնգովսկի
00 Խորվաթիա ՀՐ Յոսիպ Մագանյիչ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիորենտինա» հոդվածին։