1997-2002 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դրամատիկ թատրոնի ռեժիսորական բաժնում։ 2002-2003 թվականներին մասնակցել է դասընթացների Երևանի պետական մնջախաղի թատրոնի ստուդիայում, 2004-2005 թվականներին՝ Մոսկվայի Անատոլի Վասիլևի ռեժիսորական լաբորատորիայում, 2007 թվականին՝ Սանկտ Պետերբուրգի Լև Դոդինի ռեժիսորական լաբորատորիայում, 2008 թվականին՝ Բոստոնում և Նյու Յորքում՝ թատրոնի կառավարում[1], 2009 թվականին՝ ATELIER-ի Գրոտովսկու ինստիտուտում (Վրոցլավ, Լեհաստան)։
2008 թվականից «Ագորա» թատերախմբի անդամ է, 2003 թվականից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ռեժիսուրայի և դերասանի վարպետության դասախոս։
2003 թվականից աշխատում է Երևանի պետական համազգային թատրոնում[2]։ 2018 թվականին անվանի դերասանուհի, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը նշանակվեց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ դառնալով թատերական նորարարությունների նախաձեռնող ու նոր չափանիշների հաստատագրող։ Համազգային թատրոնն այս շրջանում դարձավ Հայաստանի առաջատար թատրոններից մեկը՝ միջազգային թատերական փառատոններից բերելով գլխավոր մրցանակներ ու մասնագիտական բարձր գնահատականներ։ Նարինե Գրիգորյանի թե՛ խաղը, թե բեմադրություններն աչքի են ընկնում թեթևությամբ, բազմաշերտությամբ, խորությամբ, պլաստիկայով և գեղարվեստական այլ արժանիքներով։ Հենց նրա նախաձեռնությամբ Համազգային թատրոնն սկսեց հայ և օտարազգի հեղինակների պիեսների «ընթերցանություն-բեմադրություն» ձևաչափը՝ տոմսերով և հանդիսականով։
2012 Քիշինև, Երրորդ կարգի մրցանակ, ԱՊՀ, Վրաստան և Մերձբալթյան երկրների երիտասարդ բեմադրիչների թատերական փառատոն
2012 Անուշ Ասլիբեկյան «Թռիչք քաղաքի վրայով», Տարվա լավագույն ONLINE դերասանուհի, (tatron.info)
2011 Երևան, Մրցանակ «անթրեպրիզի զարգացման և կնոջ լավագույն դերակատարման համար», Դ. Ֆո «Ազատ զույգ», («Ագորա» թատերախումբ), («ԹԱՏՐՈՆ X» փառատոն)
2009 Երևան, «Արտավազդ» մեդալ, «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում Ելենա Պոպովայի դերակատարման համար, Ա. Չեխովի, «Չեխովյան կատակներ» ներկայացման մեջ
2005 Երևան, «Արտավազդ» մեդալ, «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում Միրելի դերակատարման համար Ռ. Լամուրեի «Ախ, կանայք, կանայք» ներկայացման մեջ
2003 Մրցանակ ներկայացման համար ՀԹԳՄ-ի կողմից, Միջազգային թատերական փառատոն «ԱրմՄոնո», «Հրեշտակի և սատանայի միջև»