Միշա Մարվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշա Մարվին
ուկրաիներեն՝ Міша Марвін
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 15, 1989(1989-07-15) (34 տարեկան)
ԾննդավայրՉեռնովցի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա և  Ռուսաստան
Մասնագիտություներգիչ, երաժիշտ և երգերի հեղինակ
Կայքblack-star.ru/misha-marvin/
 Misha Marvin Վիքիպահեստում

Միշա Մարվին (ուկր. Миша Марвин, իրական անուն՝ Միխայիլ Մարվին, հուլիսի 15, 1989(1989-07-15), Չեռնովցի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երգիչ, երաժիշտ և երգահան։ 2015 թվականից համագործակցում է Black Star Inc. ռուսական լեյբլի հետ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշա Մարվինը ծնվել է 1989 թվականի հուլիսի 15-ին Ուկրաինայի Չեռնովցի քաղաքում, որտեղ էլ անցել է երգչի մանկությունը։ Նա սովորական տղա էր, միակ բանը, որով նա տարբերվում էր իր հասակակիցներից, դա երաժշտության հանդեպ անկեղծ սերն էր։ Միշան սովորել է Չեռնովցիի դպրոցներից մեկում, և արդեն այդ ժամանակ իրեն դրսևորում էր որպես ստեղծագործող անձնավորություն։ Լինելով պատանի` նա որոշել է իր ուժերը փորձել Ուկրաինական «Ուզում եմ աստղ դառնալ» միջոցառմանը, որտեղ հասել է եզրափակիչ և հաղթել մրցույթում։ 2006 թվականին դպրոցն ավարտելուց հետո նա մեկնում է մայրաքաղաք Կիև՝ ճանապարհ հարթելու դեպի շոու-բիզնես։ Իր նպատակին հասնելու համար Միշան սկսեց սովորել Մշակույթի և արվեստի ակադեմիայի երաժշտության բաժնում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանողական տարիներին սկսում է երգերի խոսքեր գրել և դառնում է տղամարդկանց փոփ խմբի անդամ։ Նրանք ձայնագրում են մի քանի երգեր, և նույնիսկ նկարահանում են մի տեսահոլովակ, որը արժեցավ 350 ԱՄՆ դոլար։ Դա «Суперпесня» կոչվող հավաքածուն էր։ Հետո խումբը բաժանվեց։ Խմբի բաժանման հետ մեկտեղ, Մարվինը դուրս եկավ ակադեմիայի երրորդ կուրսից։ Խմբի ակտիվ գործունեությունը նպաստեց նրան որ Միշան չունեցավ քննություններին նախապատրաստվելու ժամանակ։

Սկզբնական ժամանակահատվածում նա հանդես էր գալիս կարաոկե ակումբում։ Նա այդ ընթացքում շարունակում էր ստեղծագործել։ Միշան շատ էր սիրում զգացմունքային տողեր, հետևաբար նրա գրած երգերի տեքստերը շատ հուզական էին ստացվում։

2013 թվականին Միշան ընկերոջ հետ մի քանի երգ է գրել, որը հաջորդ օրը վաճառել են 1000 ԱՄՆ դոլարով։ Նույն ընկերը Միշա Մարվինին ծանոթացրեց Black Star inc. ռուսական լեյբլի տնօրեն Պավել Կուրյանովի հետ, ով առաջարկեց միասին համագործակցել։ Մարվինը աշխատում էր Եգոր Կրիդի «Холостяк» ալբոմի վրա։ Միշան նաև Նատանի, Մոտի և շատ այլ արտիստների հայտնի երգերի հեղինակն է։ Միշան «Кислород» երգի հեղինակն է, որով Մոտը հանդես եկավ «ВИА Гра» խմբի հետ։ Այս համագործակցությունները տևեցին երկու տարի։ 2015 թվականին Մարվին հնարավորություն ունեցավ ներկայանալ իր երգով, որը կոչվում էր «Ну что за дела», որտեղ հանդես եկավ նաև Օլգա Բուզովան։ Ավելի ուշ Մարվին և Dj Kan-ը ներկայացան դուետով, որը կոչվում էր «Стерва»: 2016 թվականի ամռանը Միշա Մարվինը ներկայացրեց իր առաջին մեներգը, որը կոչվում էր «Ненавижу», երգի հիման վրա նկարահանվել է բավական բարձր որակով տեսահոլովակ։ Երգի թողարկումից հետո այն դարձավ iTunes-ի փոփ աղյուսակի առաջատարը, իսկ ընդհանուր աղյուսակում այն հինգերրորդն էր, երգը հաջողությամբ մրցակցում էր Եգոր Կրիդի և Տիմատիի «Где ты, где я» դուետի հետ։ «Ненавижу» երգի տեսահոլովակը Յություբում զբաղեցրել է վեցերորդ տեղը, մեկ օրում հավաքելով ավելի քան կես միլիոն դիտում։ Այնուհետև նա դուետով հանդես եկավ Մոտի հետ, նրանք միասին ներկայացրեցին «А может?» երգը։

2018 թվականի մայիսի 18-ին Մոսկվայում հանդես է եկել իր առաջին մենահամերգով։ 2018 թվականի մայիսի 30-ին մենահամերգով է հանդես եկել Վլադիվոստոկում[2]։

Ընտանիք և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԻշայի ծնողները դիպլոմավորված մերսողներ են։ Ունի ավագ քույր՝ Տատյանան, երգչուհի է, ով ավելի հայտնի է TAYANNA կեղծանունով , ինչպես նաև երկու կրտսեր եղբայրներ՝ Բոգդանը և Տարասը։

Միշա Մարվինը միշտ խուսափում է անձնական կյանքից։ Սակայն «Стерва» երգում նկատվեց, որ երգի խոսքերը գրված են հոգեբանական ծանր ապրումների հիման վրա։ Միշան այս առիթով ասաց. «Այո, մի աղջիկ կոտրեց իմ սիրտը»։ Նա ասաց որ այդ աղջկա հետ ծանոթացել էին կարաոկե ակումբում հանդես գալու ժամանակ, նա հարուստ ընտանիքից էր։ Միշան և այդ աղջիկը մեկ ամիս ապրել են միասին, սակայն Միշայի կյանքը համեմատած իր կյանքի բավական աղքատ էր, այդ իսկ պատճառով աղջիկը հեռացավ Միշայից[3]։

Ավելի ուշ Միշան հայտարարեց որ չունի ընկերուհի, և ամբողջովին նվիրվում է երաժշտությանը, ուստի նրա անձնական կյանքը մղվում է երկրորդ պլան։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ինֆորմացիա
Танцуй
  • Թողարկման ամսաթիվ` 2018 թվականի սեպտեմբերի 3
  • Լեյբլ` Black Star Inc.
  • Ֆորմատ` Թվային բաշխում
Чувствуй
  • Թողարկման ամսաթիվ` 2018 թվականի նոյեմբերի 6
  • Լեյբլ` Black Star Inc.
  • Ֆորմատ` Թվային բաշխում

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015՝ Ну что за дела?(Տիմատիի, Dj Kan-ի հետ)
  • 2016՝ Стерва (Dj Kan-ի հետ)
  • 2016՝ Ненавижу
  • 2016՝ Девочка S-класса (MC Doni-ի հետ)
  • 2017՝ Я так и знал
  • 2017՝ Перемотай (feat. ЭММА М)
  • 2017՝ Выделяйся
  • 2017՝ По венам яд (feat. DJ Daveed)
  • 2017՝ Глубоко
  • 2017՝ История
  • 2017՝ История (Acoustic Version)
  • 2017՝ По венам яд (feat. DJ Daveed) (Acoustic Version)
  • 2017՝ Молчишь (Bumble Beezy-ի հետ)
  • 2018՝ С ней
  • 2018՝ 4 утра (Տիմատիի հետ)
  • 2018՝ Странные
  • 2018՝ Ближе (Մաշա Կալցովայի հետ)
  • 2018՝ 1000 причин
  • 2018՝ Бэйби
  • 2018՝ С ней (Artik & Asti-ի հետ)
  • 2018՝ Нравится мне
  • 2018՝ Признание
  • 2019`Немалый бизнес - Мы есть (Ternovoy-ի և Natan-ի հետ)
  • 2019` Танцуй (Acoustic Version)
  • 2019` Под окнами
  • 2019` Моя мечта (Նազիմայի հետ)
  • 2019՝ Ты небо
  • 2019՝ Остаться
  • 2019` Ты одна
  • 2019` Ты одна (Acoustic Version)
  • 2019` Дура
  • 2019` Атомы (Ternovoy-ի հետ)
  • 2019` Я закохався (HammAli & Navai-ի հետ)
  • 2019`Я твоя (Նազիմայի հետ) (Acoustic Version)
  • 2020` Ухожу (Անի Լորակ-ի հետ)
  • 2020` Не надо быть сильной
  • 2020` Ангел или Бес
  • 2020` Ай-яй-яй
  • 2020` Французский Поцелуй (Hanna հետ)
  • 2020` Французский Поцелуй (Hanna հետ) (Acoustic Version)
  • 2020` О, мама
  • 2020` Спой (Mot հետ)
  • 2020` Усни
  • 2020` Неправильная

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Գնահատված աշխատանք Կատեգորիա Արդյունք
2018 Մրցանակ Муз-ТВ 2018 Տարվա առաջընթաց Առաջադրում
2019 ЖАРА Music Awards 2019 Ալբոմ «Чувствуй» Լավագույն ալբոմ Առաջադրում
2020 ЖАРА Music Awards 2020 Երգ «Атомы» (feat. TERNOVOY) Տարվա սաունդթրեք Սպասվում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Марвин(չաշխատող հղում)
  2. Марвин (Black Star) во Владивостоке 30 марта 2018(չաշխատող հղում)
  3. ЖИЗНЬ МИШИ МАРВИНА(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշա Մարվին» հոդվածին։