Հաննա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հաննա
Բնօրինակ անունХанна
Ի ծնե անունԱննա Իվանովա
Ծնվել էհունվարի 23, 1991(1991-01-23) (28 տարեկան)
Չեբոքսարի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի և մոդել
Գործիքներվոկալ
ՇրջանավարտՍանկտ Պետերբուրգի տնտեսության և ֆինանսների պետական համալսարան
Կայքhannaofficial.com

Հաննա (ռուս.՝ Ха́нна, իսկական անունը՝ Աննա Վլադիմիրովնա Իվանովա (ռուս.՝ А́нна Влади́мировна Ивано́ва), հունվարի 23, 1991(1991-01-23), Չեբոքսարի, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս երգչուհի և ֆոտոմոդել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Իվանովան ծնվել է 1991 թվականի հունվարի 23-ին Ռուսաստանի Չեբոքսարի քաղաքում[1]։ Մանկության տարիներից ցանկացել է դառնալ երգչուհի[2]։ Սովորել է երաժշտական դպրոցում՝ դաշնամուրի դասարանում։ Պրոֆեսոիանալ մակարդակով զբաղվել է նաև մարզական պարահանդեսային պարերով, մասնակցել է տարբեր մրցույթների[3]։ Սպորտի վարպետի թեկնածու է մարզական պարահանդեսային պարերի գծով[4]։ 2013 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղը, որտեղ սովորել է «Տնտեսագիտություն և կառավարում զբոսաշրջային ու հյուրանոցային ձեռնարկություններում»[5]։

Բազմիցս հաղթել է գեղեցկության մրցույթներում, որոնցից են՝ «Միսս Չուվաշիա — 2009», «Միսս Վոլգա — 2009», «Միսս Ապոլոն — 2009», Miss Viva Volga-Don — 2010, Miss Volga International — 2010[6], Miss Kemer International — 2010[7]։ Մասնակցել է «Միսս Ռուսաստան 2010» մրցույթի եզրափակչին[6]։

Որոշ ժամանակ Հաննան ապրել է Կիևում, նկարահանվել հեռուստասերիալներում, ապա տեղափոխվել Մոսկվա[8]։ Մենակատարի երաժշտական կարիերան սկսել է 2013 թվականին «Я просто твоя» («Ես պարզապես քոնն եմ») երգով, որի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ նույն թվականի դեկտեմբերին[9]։ 2014 թվականի գարնանը նա Եգոր Կրիդի հետ ձայնագրել է «Скромным быть не в моде» երգը։ 2015 թվականին վարել է «Хип-хоп чарт с Ханной» հեղինակային հաղորդումը RU.TV հեռուստաալիքով։ Նույն թվականին նա թողարկել է երկու սինգլ՝ «Мама, я влюбилась» և «Потеряла голову»։ 2016 թվականին Հաննան մասնակցել է Big Love Show-ին, որ անցկացվել է «Օլիմպիական» մարզահամալիրում (Մոսկվա), ինչպես նաև թողարկել է «Омар Хайям» երգը։ Նույն թվականին նա ներկայացվել է Муз-ТВ-ի մրցանակի «Տարվա հայտնություն» անվանակարգում[10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսին ամուսնացել է Black Star Inc. լեյբլի գլխավոր տնօրեն Պավել «Պաշու» Կուրյանովի հետ[11]։ Նրանք ծանոթացել են «Miss Kemer International — 2010» գեղեցկության մրցույթի ժամանակ, որտեղ երգչուհին գրավել է առաջին տեղը[2][4]։ 2018 թվականի ապրիլի 3-ին Հաննան հայտնել է, որ երեխայի է սպասում[12][13]։

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Вздохи» (2014)
  • «Так и знай» (2014)
  • «Знаю» (2014)
  • «Скромным быть не в моде» (2014)
  • «Я просто твоя» (2014)
  • «Манекен» (2014)
  • «Небо» (2014)
  • «Чтобы лето не кончалось» (2014)
  • «Лучше нет» (2014)
  • «Инстаграм» (2015)
  • «Мама, я влюбилась» (2015)
  • «Потеряла голову» (2015)
  • «Когда он зайдет» (2016)
  • «Омар Хайям» (2016)
  • «Без тебя я не могу» (2016)
  • «Невиновная» (2017)
  • «Te Amo» (2017)
  • «Пули» (2017)
  • «Не вернусь» (2018)
  • «Целуемся» (2018)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Мысли. Часть 1» (2018)[14]

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Տեսահոլովակ Ռեժիսոր Ալբոմ
2013 «Я просто твоя» Միսյուրա եղբայրներ
2014 «Скромным быть не в моде (Եգոր Կրիդի մասնակցությամբ)» Ռուստամ Ռոմանով
«Чтобы лето не кончалось»
«Лучше нет» Անտոն Տրուշնիկով
2015 «Мама, я влюбилась» Ալեքսեյ Կուպրիյանով
«Потеряла голову» Կատյա Յակ «Мысли. Часть 1»
2016 «Омар Хайям»
«Без тебя я не могу» Zaur
2017 «Te Amo» Վլադ Ակուշևիչ
«Пули»
2018 «Не вернусь»[15] Դանիիլ Գալիուս
«Целуемся» Զաուր Զասեև TBA

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Երգ Հիթ-շքերթներ[16] Ալբոմ
Ռուսաստան և ԱՊՀ (TopHit Ընդհանուր Թոփ-100) Ռուսաստան (TopHit Մոսկվայի Թոփ-100) Ռուսաստան (TopHit Սանկտ Պետերբուրգի Թոփ-100) Ուկրաինա (TopHit Ուկրաինական Թոփ-100) Ուկրաինա (TopHit Կիևի Թոփ-100) Ռադիոչարթ ըստ հայտերի TopHit 100 Ռուսաստան և ԱՊՀ (TopHit տարեկան)
2013 «Просто твоя» 348 - - - - 311 - TBA
2014 «Скромным быть не в моде»
(Եգոր Կրիդի մասնակցությամբ)
232 - - 732 - 310 -
2015 «Мама, я влюбилась» 74 90 90 30 65 68 -
«Потеряла голову» 46 51 41 582 606 8 -
2016 «Омар Хайям» 30 34 33 722 705 29 -
«Без тебя я не могу» 71 65 73 585 729 58 -

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Ներկայացված աշխատանք Արդյունք
2016 RU.TV 2016 մրցանակ «Տարվա հարսանիք» (Հաննա և Պաշու) Առաջադրված
«Муз-ТВ» մրցանակ «Տարվա հայտնություն» Առաջադրված
Ոսկե գրամոֆոն «Омар Хайям» Առաջադրված

[17][18]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Певица Ханна в гостях у Богдана Кантемирова в ТРЦ Рио Ленинский»։ trcmoscow.ru։ Վերցված է 2016-06-29 
  2. 2,0 2,1 Юлия Красновская (2015-08-03)։ «Пашу и Ханна: «Никто не верил в нашу любовь»»։ журнал «OK»։ Վերցված է 2016-06-29 
  3. Игорь Черский։ «Ханна небесная»։ журнал «Maxim»։ Վերցված է 2016-06-29 
  4. 4,0 4,1 Валерия Петрова (2014-09-24)։ «Рэперы предпочитают блондинок: Алена Шишкова VS певица Ханна»։ woman.ru։ Վերցված է 2016-06-29 
  5. Наша гордость. Филиал СПбГЭУ в г. Чебоксары
  6. 6,0 6,1 Марина Рябцева։ «Певица Ханна: в ближайшее время мы с Пашу планируем стать родителями»։ «Woman's Day»։ Վերցված է 2016-06-29 
  7. Алена Брик (2010-07-06)։ «Miss Kemer International 2010: итоги конкурса»։ FashionTime.ru։ Վերցված է 2016-06-29 
  8. Вера Смирнова (2015-10-02)։ «Один день с певицей Ханной: самолеты, концерты, поклонники»։ woman.ru։ Վերցված է 2016-06-29 
  9. Ксения Волченкова (2013-12-14)։ «Модель из Чебоксар Анна Иванова сняла свой первый сольный клип»։ pg21.ru։ Վերցված է 2016-06-29 
  10. Ханна // Премия Муз-ТВ
  11. Волченкова, Ксения (4 июля 2015)։ «Певица из Чебоксар Ханна и продюсер Пашу сыграли свадьбу на острове Капри»։ PROЧебоксары։ Վերցված է 2016-06-23 
  12. Ольга Антонова (2018-04-04)։ «Беременность певицы Ханны: звезда и ее супруг ждут первенца»։ kp.ru։ Վերցված է 2018-04-05 
  13. «Певица Ханна впервые станет мамой»։ 2018-04-05։ Վերցված է 2018-04-05 
  14. «Ханна выпустила дебютный альбом» (ռուսերեն)։ Top Beauty։ 2018-01-23։ Վերցված է 2018-01-24 
  15. «Ханна показала любовь и измену в клипе «Не вернусь» (Видео)»։ InterMedia։ 2018-01-25։ Վերցված է 2018-01-26 
  16. Общие параметры ротации всех треков исполнителя на радиостанциях, работающих в системе TOPHIT.RU
  17. Золотой граммофон 2016
  18. Певица Ханна с дипломом номинанта «Золотого грамофона»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]