Հոմունկուլուս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հոմունկուլ կամ հոմունկուլուս (լատին․՝ homunculus- մարդ), ըստ միջնադարյան ալքիմիկոսների պատկերացումների՝ մարդանման արարած, որը կարելի է ստանալ արհեստական ճանապարհով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին հոմունկուլի ստեղծումն երկար ժամանակ վերագրվել է իսպանացի բժիշկ և ալքիմիկոս Արնալդուս դե Վիլանուվանուսին, ով ապրել է 13-րդ դարում Վիլյանուևա դե Խիլոկա քաղաքում[1]։ Հոմունկուլի ստացման առավել հայտնի «բաղադրատոմսերից» մեկը առաջադրել է Պարացելսը 16-րդ դարում[2]։ Ալքիմիկոսը կարծում էր, որ հատուկ անոթի մեջ ամփոփված մարդկային սերմնահեղուկը տաքացնելով և որոշակի այլ մանիպուլյացիաների միջոցով (ձիու գոմաղբով ծածկել, «մագնիսացնել», որի վերջնական իմաստը պարզ չէ) դառնում է հոմունկուլ։ Ըստ Պարացելսի, հոմունկուլին «կերակրելու» համար անոթի մեջ ոչ մեծ քանակությամբ մարդկային արյուն է պետք լցնել։ Համունկուլի հասունացման ժամանակը 40 օր է, իսկ համունկուլի հասակը` 12 դյույմ։
17-18-րդ դարերի պատկերացումների համաձայն, հոմունկուլ պարունակվում է սպերմատոզոիդում, իսկ մայրական օրգանիզմ ներթափանցելուց հետո վերափոխվում է մարդու. երբեմն ինքը` սպերմատոզոիդը նույնականացվում է հոմունկուլի հետ։ Նմանատիպ տեսակետները ստացել են անիմալկուլում (մանրադիտակային կենդանի) անունը։ Անիմալկուլիզմի կողմնակիցներից մեկն էլ եղել է Լևենհուկը` սպերմատոզոիդների առաջին բացահատողը։
Արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոմունկուլի մասին պատկերացումներն իրենց արտահայտությունն են գտել միջնադարյան բազմաթիվ կտավներում, որտեղ հոմունկուլը ներկայացվել է որպես փոքրիկ մարդուկ, որ հայտնվելով մայրական օրգանիզմ էականորեն մեծանում է չափերով։
XVIII դարում ակադեմիական գիտությունը, ի դեմս էպիգենեզի հիմնադիր Կ. Ֆ. Վոլֆի, կտրականապես դեմ է եղել պերֆորմիստական պատկերացումներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Arnaldus Villanovanus. Catholic Encyclopedia
- ↑ [1] Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոմունկուլուս» հոդվածին։ |
|