Պրեֆորմիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jan Swammerdam, Miraculum naturae sive uteri muliebris fabrica, 1729

Պրեֆորիզմ (լատին․՝ praeformare - նախաձևավորել), ուսմունք, ըստ որի օրգանիզմների սեռական բջիջներում կան սաղմի զարգացումը և ձևավորվող օրգանիզմի հատկանիշները կանխորոշող նյութական կառուցվածքներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացել է պրեֆորմացիայի մասին 17-18-րդ դարերում տիրապետող պատկերացումից, որի համաձայն ձևավորվող օրգանիզմն իբրև թե ձևավորված վիճակում առկա է ձվում կամ սպերմատոզոիդում։

20-րդ դարում գենի քիմիական բնույթի և գենետիկական ինֆորմացիայի պահպանման և հաղորդման մեխանիզմների բացահայտմամբ պրեֆորմիստական դարավոր պատկերացումները գիտական եզրափակում ստացան։ Այդ պատճառով չի կարելի նույնացնել ժամանակակից պրեֆորիզմ պրեֆորմիստական առաջին նաիվ պատկերացումների հետ։ Օրգանական զարգացման արդի մատերիալիստական տեսությունն ընդունելով պրեֆորմիստական կառուցվածքները (օրինակ, ԴՆԹ և այլն), հաշվի է առնում նաև էպիգենետիկ գործոնները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Преформизм // Биологический энциклопедический словарь. — 2-е изд. — М.: Сов. Энциклопедия, 1986.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 427
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրեֆորմիզմ» հոդվածին։