Էպիգենեզ (կենսաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էպիգենեզ (այլ կիրառումներ)

Էպիգենեզ (<հուն. Επι-հետո և γένεση– ծագում, առաջացում), ուսմունք օրգանիզմների սաղմնային զարգացման մասին, ըստ որի այդ պրոցեսն իրականանում է շնորհիվ հաջորդաբար առաջացող նորագոյացությունների։ Որոշ էտապներում էպիգենեզը հակադրվել է պրեֆորմիզմին, սակայն երկուսն էլ միակողմանի ուսմունք են եղել, հաշվի չեն առել օրգանիզմի սաղմնային զարգացման պրոցեսների ձևի և բովանդակության միասնությունը որպես ամբողջական համակարգ։ Սաղմը ոչ-կառուցվածքային զանգված չէ, ինչպես պնդում էին էպիգենեզի կողմնակիցները։ Նրա զարգացումը որոշ չափով կանխորոշված է բեղմնավորված ձվաբջջի ԴՆԹ–ում ամփոփված ինֆորմացիաներով, նրա քիմիական և մորֆոլոգիական միկրոկառուցվածքով։ Օրգանիզմի զարգացումը որոշվում է արտաքին և ներքին գործոնների փոխազդեցությամբ և փոխադարձ կապով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 61