Լեսբիների (լեսբուհիների), գեյերի (արվամոլների), բիսեքսուալների (երկսեռականների), տրանսգենդերների (փոխսեռականների) (ԼԳԲՏ) իրավունքները Հայաստանում օրինապես ճանաչված չեն ինչպես իրավական տեսանկյունից, այդպես էլ հասարակության կողմից։
2003 թվականից նույնասեռականությունը Հայաստանի Հանրապետությունում ապաքրեականացված է[1]։ Չնայած այդ փաստի, Հայաստանի ԼԳԲՏ համայնքը չի ընդունվում հասարակության կողմից։
1920 - 1936 թվականներին Սովետական Հայաստանի Քրեական օրենսգրքով միասեռականությունը չի պատժվում։
Սակայն 1936 թվականին ՀՀ օրենսգրքում[փա՞ստ] ավելացվում է արվամոլությունը դատապարտող 116-րդ հոդվածը
(այս հոդվածով երկու անգամ՝ 1948-ին և 1974-ին դատապարտվել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը)։
2003 թվականի ապրիլի 18-ին, ՀՀ քրեական օրենսգրքի տվյալ հոդվածը ապաքրեականացվում է։ Եթե նախկինում նույնասեռական սեռական հարաբերության համար անձը քրեական պատասխանատվության էր ենթարկվում, ապա հիմա հանցագործություն է համարվում միայն՝ երբ կողմերից մեկի կամքին հակառակ է եղել տվյալ ակտը (ՀՀ քրեական օրենսգրքի Հոդված 139. Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ)։
Նույնասեռ ամուսնությունները Հայաստանում պաշտոնապես ճանաչված չեն, և ընտանեկան միությունների այլ ձևեր (ներառյալ դե ֆակտո ամուսնությունը) գործող օրենսդրությամբ նախատեսված չէ ոչ միասեռ, ոչ էլ հակառակ սեռի զույգերի համար։
2004 թվականին Պաշտպանության նախարարության կանոնակարգը փաստացի արգելեց գեյերին (արվամոլներին) ծառայել բանակում։ Գործնականում գեյերին առանձնացնում են որպես հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց և ուղարկում հոգեբույժի[փա՞ստ]։
¹ Գտնվում է նաև Ասիայում: ² Մշակութային առումով մտնում է Եվրոպայի կազմի մեջ, սակայն աշխարհագրականորեն Ասիայի: ³ Ճանաչված է ՄԱԿ-ի 4 պետություն-անդամների կողմից: 4 Ճանաչված է ՄԱԿ-ի 60 պետություն-անդամների կողմից: 5 Ճանաչել է Թուրքիան: