Իրավունքի կողմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրավունքի կողմ (անգլ.՝ Right Side), Հայաստանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպություն, որի գլխավոր նպատակն է Հայաստանում ԼԳԲՏ, մասնավորապես՝ տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությունը[1]։ Համաձայն կազմակերպության պաշտոնական տեղեկատվության, կազմակերպությունը առաջինը և միակն է Հայաստանում, որը ղեկավարվում է տրանսգենդեր համայնքի կողմից և այդ համայնքի համար[2]։ Կազմակերպության նախագահն է Լիլիթ Մարտիրոսյանը[1]։

Կազմակերպության տեսլականն է Հայաստանում գենդերային բազմազանությունը հարգող հասարակության կառուցումը, որտեղ տրանսգենդեր անձիք կլինեն իրավահավասար և կապրեն ապահով, առողջ կյանքով ու հավասարապես ներգրավված կլինեն երկրի կյանքի բոլոր ոլորտներում՝ անկախ իրենց սեռական կողմնորոշվածությունից, գենդերային ինքնությունից կամ ինքնաարտահայտումից[3]։

Համաձայն կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի, «իրականում Հայաստանում, մոտավոր հաշվարկներով, ապրում են հարյուրավոր տրանսգենդեր անձինք, նրանցից 4֊ն արդեն սեռափոխություն են իրականացրել, ևս մեկ անձ այս պահին պատրաստվում է վիրահատության միջոցով փոխել սեռը»[1]։

Առաքելությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպության առաքելությունն է Հայաստանում «ձևավորել իրավահավասար հասարակություն և ուժեղ տրանս համայնք» առողջապահական, կրթական, սոցիալ-հոգեբանական և իրավաբանական ծառայությունների տրամադրման միջոցով, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի հասարակության մեջ տրանսգենդեր համայնքի տեսանելիությունը և խթանել տրանսգենդեր անձանց իրավունքների պաշտպանությունը[4]։ Կազմակերպության նպատակն է Հայաստանը տրանսգենդեր մարդկանց համար ապահով և բարեկեցիկ երկիր դարձնել[1]։

Համաձայն կազմակերպության պաշտոնական տեղեկատվության, այն ապահով տարածք է հատկացնում տրանսգենդեր համայնքի համար, որտեղ այդ համայնքը հնարավորություն է ստանում ինքնակրթվելու, ազատ ու անկաշկանդ ինքանդրսևորվելու և պաշտպանվելու՝ հաճախելով անձնակազմի, կամավորների ու փորձագետների կողմից կազմակերպված տարատեսակ սոցիալ-հոգեբանական, իրավական և կրթատեղեկատվական միջոցառումների[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի, «ի տարբերություն ԼԳԲՏ համայնքի մյուս ներկայացուցիչների՝ տրանսգենդեր անձինք կրկնակի խոցելի են։ Նրանք ամեն քայլափոխի դժվարությունների են հանդիպում՝ կապված աշխատանքի, բուժհաստատությունների, իրավապահ մարմինների ծառայություններից օգտվելու հետ, կրթության և անգամ բնակարաններ վարձելու ժամանակ»[1]։ Այդ խնդիրների լուծման համար 2016 թվականին Լիլիթ Մարտիրոսյանի և ԼԳԲՏ մի խումբ այլ ակտիվիստների կողմից[1] հիմնադրվել է «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը։

Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական կազմակերպության ղեկավար կազմում են[1].

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 ԼԳԲՏ+ համայնքի առավել խոցելի մասը
  2. ««Ով ենք մենք» բաժինը կազմակերպության պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  3. ««Տեսլական» բաժինը կազմակերպության պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  4. 4,0 4,1 Կազմակերպության առաքելությունը կազմակերպության պաշտոնական կայքում